GOOGLЕ-Ի ՄԱՆԻՖԵՍՏԸ ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻՆ

Internest.am-ը ներկայացնում է Google-ի մենեջերների մանիֆեստը, որը մշակվել է ավելի քան 10000 հետազոտությունների արդյունքում։ Հիմքում ընկած է լավ աշխատակիցներից հիանալի ղեկավարներ ստանալու գաղափարը։

747
մանիֆեստ

Մի անգամ Google-ի նախկին փոխնախագահ Լասլո Բոկը The New York Times-ի հոդվածներից մեկում խոստովանում է, որ ընկերությունում ձևավորվել է մենեջմենթի ոչ այնքան ճիշտ ավանդույթ։ Պաշտոնի բարձրացում են ստացել նրանք, ովքեր ցուցաբերել են տեխնիկական բարձր հմտություններ, ինչն այնքան էլ ճիշտ քայլ չէր թիմերի հաջող ղեկավարման համար։
Աշխատակիցների շրջանում արված հարցման արդյունքում պարզ է դառնում, որ ղեկավարների մեծամասնությունը հիանալի մասնագետներ են իրենց ոլորտում, բայց չեն տիրապետում թիմային արդյունավետ աշխատանքի հմտություններին։
Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դառնում, որ մենեջերների հսկողությամբ առաջադրանքներն առավել լավ են կատարվում, իսկ աշխատակիցներն իրենց շատ ավելի լավ են դրսևորում։
Այս ամենի արդյունքում ստեղծվում է Google-ի մանիֆեստը, որը ներառում է Google-ի HR մասնագետների խորհուրդները ապագա ղեկավարներին։

Եղեք լավ մարզիչ

Պահպանեք հավասարակշռությունը դրականի ու բացասականի միջև։ Ժամանակ առ ժամանակ անհատապես շփվեք թիմի անդամների հետ, պարզեք յուրաքանչյուրի ուժեղ կողմերն ու օգնեք լուծել խնդիրները։

Ընդլայնեք յուրաքանչյուրի հնարավորությունները թիմում

Գործողությունների ազատություն տվեք աշխատողներին, բայց միևնույն ժամանակ մնացեք նրանց կողքին խորհուրդներ տալու համար։
Տվեք այնպիսի հանձնարարություններ, որոնք կատարելու համար ավելի մեծ հնարավորություններ ու ռեսուրսներ են հարկավոր, որպեսզի աշխատողներն ամեն անգամ ավելի բարդ խնդիրներ լուծեն՝ տիրապետելով նոր գիտելիքների ու հմտությունների։

 

Հետաքրքրվեք թիմում աշխատողների հաջողություններով ու բարեկեցությամբ

Ձգտեք անձնապես ծանոթանալ աշխատակիցների հետ աշխատանքի սահմաններում։ Նորեկներին հնարավորություն տվեք իրենց հարմարավետ զգալու և արագ ադապտացվելու։

 

Կողմնորոշվեք արդյունքներով

Ամբողջացրեք թիմային նվաճումներն ու օգնեք թիմին առաջադրանքների տեղաբաշխման հարցում և ոչնչացրեք բոլոր խոչըդոտները, որոնք խանգարում են նպատակին հասնելու համար։

 

Եղեք շփվող ու լսեք թիմին

Ընտրեք շփման այն տարբերակը, երբ թիմն ու ղեկավարը լսում են միմյանց ու կիսվում իրենց տեսակետներով։ Ժողովներ անցկացրեք թիմի բոլոր անդամների ներկայությամբ, բարձրաձայնեք ձեր մտքերը ընդհանուր նպատակներն իրականություն դարձնելու համար։

        Օգնեք աշխատակիցներին զարգանալ ու աճ գրանցել

 

Միշտ հստակ պատկերացում ունեցեք ռազմավարության մասին

Նույնիսկ քաոսային պահերին թիմի ուշադրությունը կենտրոնացրեք աշխատանքի վրա, պահպանեք ընդհանուր արդյունավետության աստիճանը, աշխատակիցներին ներգրավեք ընթացիկ խնդիրների լուծման մեջ։

Օգնեք թիմին խոսքով ու գործով

Անհրաժեշտության դեպքում աշխատեք թիմի հետ միասին։

Եթե ղեկավար եք, մենեջեր, տնօրեն կամ առաջնորդ, Internest.am-ը խորհուրդ է տալիս օգտագործել այս մանիֆեստն ու բարձրացնել աշխատակիցների ստեղծագործական ու որակական մակարդակը։

 

In this article


Join the Conversation