10 ԱՄԵՆԱԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Internest.am-ը ներկայացնում է աշխարհի 10 զարմանահրաշ հյուրանոցները, որոնք արտասովոր են ոչ միայն իրենց կառուցվածքով, այլև գտնվելու վայրով։

614
հյուրանոց-11

         Հյուրանոց ստորջրյա սենյակներով․ (Տանզանիա)


Manta Resort հյուրանոցը գտնվում է Զազնիբարում (կղզի Հնդկական օվկիանոսում)։ Առաջին տախտակամածը հյուրասենյակով ու լոգարանով գտնվում է ծովին հավասար։ Երկրորդ հարկը նախատեսված է հանգստի համար, իսկ երրորդն ամենահետաքրքիրն է, քանի որ գտնվում է ջրի տակ։ Սա պատուհաններով ննջասենյակ է, որտեղից կարելի է դիտել ծովի հատակին ապրող կենդանիներին ու հիանալ ստորջրյա աշխարհի գեղեցկությամբ։

 

          Հյուրանոց-հեռուստաաշտարակ․ (Նիդեռլանդներ)

 

հյուրանոց 2
Euromast անունով այս հյուրանոցը գտնվում է նախկին հեռուստատեսության շենքում։ Այդտեղից հրաշալի տեսարան է բացվում, իսկ 185 մետր բարձրություն ունեցող վերջին հարկը գլխապտույտ առաջացնող գեղեցկություն ունի։

 

                           Հյուրանոց ծառի մեջ․ (Շվեդիա)

 

հյուրանոց 3Լուլեո քաղաքից ոչ շատ հեռու՝ Հարադսի անտառներում է գտնվում Treehotel հյուրանոցը ժամանակակից կահույքով ու անվճար wi-fi-ով։ Սենյակները կախված են ծառերից։ Այցելուները հիանում են այս հյուրանոցի արտասովոր դիզայնով ու բնության գրկում առանձնանալու հնարավորությամբ։

 

                  Հյուրանոց քարանձավում․ (Իտալիա)

 

հյուրանոց 4
Sant’Angelo Luxury Resort-ը գտնվում է Իտալիայի Մատերա քաղաքի պատմական թաղամասերից մեկում։ Առանձնանում է յուրահատուկ ճարտարապետական լուծումներով ու մթնոլորտով։ Հյուրանոցի պատուհաններից բացվում է դեպի եկեղեցի ու Բազիլիկատ լեռներին նայող հիանալի տեսարան։

 

     Հյուրանոց էսկիմոսների տնակների նմանությամբ

                                        (Ֆինլանդիա)

 

հյուրանոց 5
Kakslauttanen հյուրանոցը կառուցված է բևեռների ձևով։ Հյուրերին առաջարկվող զվարճանքներից մեկը ապակե ճաղերում ապրելն ու տաք անկողնում պառկած հյուսիսային տեսարանով հիանալն է։

 

                    Հյուրանոց-գնացք․ (Մեծ Բրիտանիա)

 

հյուրանոց 11
The Old Railway Stationը նրանց համար է, ում հոգեհարազատ է ճանապարհային ռոմանտիկան։ 19-րդ դարում այն կայարան է եղել, իսկ այժմ նրբաճաշակ հյուրանոց է։ Սպասասրահից կարելի է մուտք գործել կառամատույց, որտեղ ամռանը կենվորներին նախաճաշ է մատուցվում։ Իսկ սենյակները գտնվում են Էդուարդ թագավորի ժամանակներից մնացած, բայց այժմ վերանորոգված պուլմանյան վագոններում։

 

   Հյուրանոց-օազիս․ (Արաբական Միացյալ էմիրություններ)

 

հյուրանոց 7Կատարյալ հանգիստ կարելի է ունենալ ոչ միայն ծովափնյա հյուրանոցներում, այլև անապատներում։ Al Maha A Luxury Collection Desert Resort And Spa հյուրանոցը լավագույնն է այս առումով։ Բացի հանգստից, կենվորներին հասանելի են նաև առողջարանը, սաունան, ռեստորաններն ու էքսկուրսիաները։

 

                           Հյուրանոց-բանտ․ (Գերմանիա)

 

հյուրանոց 8
Քեյզերսլաուտերն քաղաքի կենտրոնում՝ Ճապոնական այգուց ոճ հեռու, նախկին բանտի շենքում է գտնվում Alcatraz հյուրանոցը, որտեղ կենվորները կարող են իրենց զգալ բանտարկված։ Սովորական սենյակներից բացի, հյուրանոցն ունի նաև ճաղերով և բանտային մահճակալներով սենյակ-խցեր։ Ցանկության դեպքում նախաճաշը մատուցվում է երկաթե դռան փոքրիկ պատուհանով։

 

                Ֆուտուրիստական հյուրանոց․ (Լեհաստան)


հյուրանոց 9

Blow Up Hall 5050 հյուրանոցն առանձնանում է իր գերժամանակակից դիզայնով ու նորագույն տեխնոլոգիաներով, ինչը թույլ է տալիս պատկերացնել ձեզ ապագայում։ Կենվորներին հյուրանոցի սենյակների բանալիների փոխարեն տրվում է iPhone: Սմարթֆոնը ոչ միայն բացում է դռներն, այլև օգնում է կապի մեջ մնալ Պոզնանում գտնվելու ժամանակ։

 

              Ձվաձև հյուրանոց Էլբրուսում․ (Ռուսաստան)

 

հյուրանոց 10
Հիանալի ապաստարան է լեռնադահուկային սպորտի սիրահարների համար։ LeapRus հյուրանոցը հնարավորություն է տալիս հիանալու մայրամուտի ու արևածագի սքանչելի տեսարաններով։ Թեև սենյակներն այնքան էլ մեծ չեն, բայց շատ հարմարավետ են։

In this article


Join the Conversation