6 ԱՆՀԱՎԱՏԱԼԻ ԳԵՂԵՑԻԿ ՎԱՅՐ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԵԼ, ՔԱՆԻ ԴԵՌ ՉԵՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ

Աշխարհի տարբեր անկյուններում գտնվող այս գեղեցիկ վայրերը վտանգի տակ են գտնվում բնակչության աճի, կլիմայական փոփոխությունների և բնապահպանական խնդիրների պատճառով։

5409
ստորջրյա-ժայռ-1

Ձեր հաջորդ ճանապարհորդությունները պլանավորեք այս գեղեցիկ ուղղություններով, քանի դեռ կան ու չեն անհետացել։   

            Արկտիկական տունդրա․ Ալյասկա

 

տունդրա 1Ապագայում մեզ դժվար թե հաջողվի տեսնել տունդրայի վայրի բնության գեղեցկությունը։ Գլոբալ տաքացումն աստիճանաբար փոխում է նրա սկզբնական տեսքը։ Ձյան ու սառույցի հալվելուց հետո տունդրայում հայտնվել են եղևնիներ, թփեր ու այլ բույսեր, որոնք բնորոշ չեն այս տարածքին ու վնասում են էկոհամակարգը։

 

           Ազգային պարկ Էվերգլեյդս․ Ֆլորիդա

ազգային պարկ 2Էվերգլեյդսը համարվում է ԱՄՆ-ի ամենագեղեցիկ վայրերից մեկը, որտեղ կարելի է մոտ գտնվել վայրի բնությանը։ Պարկը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Վերջին հարյուրամյակում քաղաքների մեծության ու գյուղատնտեսական աշխատանքների պատճառով պարկի տարածությունը երկու անգամ կրճատվել է։ Պակասել է նաև այս ճահճոտ տեղանքում ապրող ալիգատորների (ամերիկյան կոկորդիլոսներ) քանակը։

       
           Ազգային պարկ Տիկալ․ Գվատեմալա

պարկ Տիկալում
Տիկալում են գտնվում մայաների (Կենտրոնական Ամերիկայի խոշոր քաղաքակրթություններից մեկը) խոշոր քաղաքներից մեկի փլատակները։ Դրանք պահպանվել են հազարավոր տարիների ընթացքում, բայց ավազակությունները, անտառային հրդեհներն ու եղանակային փոփոխությունները կամաց-կամաց ոչնչացնում են այս տեսարժան վայրի գեղեցկությունը։

 

     Մեծ ստորջրյա ժայռ Խաղաղ օվկիանոսում

ստորջրյա ժայռԱշխարհի ամենախոշոր կորալյան ժայռի մեծությունը կազմում է 344 400 մ2։ Այն համարվում է աշխարհի ամենամեծ էկոհամակարգը, որը պարունակում է ավելի քան 350 տեսակի կորալներ։ Այն այքան մեծ է, որ երևում է նույնիսկ տիեզերքից։ Սակայն կլիմայական փոփոխությունների ու աղտոտվածության պատճառով ոչնչացել է ժայռում ապրող կորալների և այլ ծովային կենդանիների 25 %-ը։

                               

            Անձրևային անտառներ Ամազոնում

անձրևային անտառներԱմազոնի անտառներն առանձնանում են կենդանիների ու բույսերի բազմազանությամբ։ Սա աշխարհի ամենամեծ արևադարձային անտառն է, որը վերջին տարիներին խոշոր կորուստներ է ունեցել։

Վենետիկյան ծովալճակ

վենետիկյան ծովալճակԾովալճակի կղզիների վրա է գտնվում Վենետիկը՝ աշխարհի ամենաշատ այցելություն ունեցող քաղաքը։ Օրեցօր ջրի մակարդակը բարձրանում է ու վտանգում քաղաքի գոյությունը։
Ըստ փորձագետների՝ ոչ պակաս, քան 70 տարի անց Վենետիկի շատ հատվածներ այլևս չեն լինի։

Բացահայտեք գեղեցիկն ու եղեք տեղեկացված։

 

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին