7 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄԵՐԸ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՈՊՈՒՏԻ ՄԱՍԻՆ

Internest.am-ը ներկայացնում է 7 լավագույն ֆիլմերը բանկերի կողոպուտի մասին։

755
Իրական-Մաքքոյ-1

«Իրական Մաքքոյ» 1993 թ․ (ԱՄՆ)

Գլխավոր հերոսուհին, որի դերում Կիմ Բեսինջերն է, տաղանդավոր կողոպտիչ է, ով անհաջող կողոպուտից հետո ձերբակալվում է ու դատապարտվում 6 տարվա ազատազրկման։ Ազատվելուց հետո որոշում է այլևս կապ չունենալ հանցավոր աշխարհի հետ։ Բայց կյանքը հրա համար նոր փորձություն է նախապատրաստում։ Ընկերները, ովքեր մատնել էին նրան, առևանգում են Մաքքոյի որդուն ու պահանջում նրանից մասնակցել կողոպուտի։ Որդուն փրկելու նպատակով Մաքքոյը ստիպված նորից զբաղվում է բանկերի կողոպուտով։

«Ծածկագիր Թրաձուկ» 2001թ․ (ԱՄՆ)

Թրաձուկ

Հյու Ջեքմանը մարմնավորում է հանճարեղ հակեր Սթենլի Ջոբսոնի կերպարը, ով կիբեռգրոհման պատճառով դատապարտվում է 2 տարվա ազատազրկման։ Այդ ընթացքում նա զրկվում է ընտանիքից․ մայրն ուզում էր որդուն հեռու պահել անհաջողակ հորից։ 2 տարի անց նա նորից վերադառնում է հին կյանքին, որտեղ նրան գտնում է գեղեցկուհի Ջինջերը՝ նրան առաջարկելով կլորիկ գումար իր բոսի հետ հանդիպելու համար։ Սթենլին համաձայնում է հանդիպել՝ նույնիսկ չկռահելով, որ հայտնվել է թակարդում։

«Քաոս» 2005 թ․ (ԱՄՆ)

ՔաոսՖիլմում բանկի կողոպուտը տեղի է ունենում գերիներ վերցնելու եղանակով։ Կողոպտիչները ոստիկանությունից պահանջում են տեսուչ Քոններսին։ Այդ պահին լսվում է պայթյունի ձայնը, քաոսային իրավիճակ է ստեղծվում, ու կողոպտիչները կարողանում են թաքնվել։ Ինչպես հետագայում պարզվում է, միլիարդավոր դոլարներն ուղարկված են լինում անհայտ հասցեով։

«Երկու ատրճանակ» 2013 թ․ (ԱՄՆ)

Երկու ատրճանակԱյս կատակերգական ֆիլմում պատմվում է տարբեր հատուկ ծառայություններում աշխատող երկու գործակալների մասին։ Բանդայի ղեկավարի հրահանգներով նրանց հաջողվում է կողոպտել բանկը։ Ավելի ուշ պարզվում է, որ գողացված գումարները պատկանում էին ոչ թե մաֆիային, այլ Կենտրոնական հետախուզական գործակալությանը։ Նրանց հետագա գործունեությունն արդեն ընթանում է այդ ուղղությամբ՝ պարզել, թե ով է իրենց մատնել։

«Կողոպուտ Բեյքեր փողոցում» 2008 թ․ (Մեծ Բրիտանիա)
Կողոպուտ

Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա, ինչն ավելի հետաքրքրական է դարձնում այն։ Ֆիլմի հերոս Թերրի Լեզերուին, ով զբաղվում է մեքենաների վաճառքով, ծանոթներից մեկն առաջարկում է կողոպտել բանկը։ Բազմաթիվ պարտքերը մարելու ցանկությամբ նա համաձայնում է։

«Քաղաքը» 2010 թ․ (ԱՄՆ)

քաղաքը4 հին ընկերների հաջողվում է համարձակորեն ու հաջող կերպով իրականացնել բանկերի կողոպուտը։ Ամեն ինչ ընթանում է պլանի համաձայն, քանի դեռ նրանց խմբավորման ղեկավար Դուգը չի սիրահարվում գերի վերցրած աղջիկներից մեկին։ Վերջինս ոչինչ չգիտեր Դուգի իրական կյանքի մասին․ դա մնում է անհայտ մինչև հետաքննությունը բացահայտում է։

«Թաքնված տղամարդը»

2006 թ․ (ԱՄՆ)

Թաքնված տղամարդըՖիլմը սկզբից մինչև վերջ լարված է պահում դիտողներին։ Բանկը կողոպտելու կատարյալ ծրագիրը հաջողությամբ իրականանում է․ չկա որևէ հանցանշան, չկան կասկածյալներ։ Ոստիկանությանը շատ ուշ է պարզ դառնում խաբեությունն ու հայտնի են դառնում պատմության մութ կողմերը։

 

In this article


Join the Conversation