6 ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐ ՎԵՊԵՐԸ ԲԻԶՆԵՍԻ ՄԱՍԻՆ

Internest.am-ը ներկայացնում է ամենահետաքրքիր վեպերը բիզնեսի, ուժեղ անհատականությունների մասին, ովքեր կարողանում են գաղափարները վերածել փողի։ Այս գրքերը նրանց համար են, ովքեր ձգտում են կատարելության ու նորարարությունների։

8298
վեպեր

      Էմիլ Զոլա «Կանացի երջանկություն»

Հայտնի ֆրանսիացի կլասիցիստ գրող Էմիլ Զոլան այս գրքում գրավիչ կերպով է բնութագրում կանանց համար նախատեսված խանութի սեփականատեր, ձեռնարկատեր Օկտավա Մուրեի պատմությունը։ Նրա բոլոր քայլերը գործում են ի օգուտ բիզնեսի ու հաջողություններ բերում նրան։

Շնորհիվ հետաքրքիր մարքեթինգային հնարքների՝ գնորդները չեն կարողանում հրաժարվել ապրանքները գնելու ցանկությունից։

Այս ամենի հետ մեյտեղ խանութի ներսում տեղի են ունենում խարդավանքներ, աշխատակիցները մրցակցության մեջ են հայտնվում մեկը մյուսի հետ, ու այս ֆոնի վրա զգացմունք է առաջանում համեստ վաճառողուհու և հարուստ ձեռնարկատիրոջ միջև։ Գրքի հիման վրա նկարահանվել է ֆիլմ, որի գործողությունները Փարիզից տեղափոխվել են 1890-ականների Անգլիա։

Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Գիշերային թռիչք»

Ինչպես որոշումներ կայացնել ու կողմնորոշվել վտանգավոր իրավիճակներում։ Ահա այս հարցերին է գլխավոր հերոս Ռիվիերը՝ օդային փոստի օդաչուն ամեն օր ստիպված պատասխանում։ Որպեսզի Պանտագոնիայից, Չիլիից, Պարագվայից ստացվող փոստերը ժամանակին լինեն Բուենոս Այրեսում, օդաչուները ստիպված են լինում թռչել անծայրածիր լեռնաշղթաներով։ Նա ստիպված կայացնում է այդ վճռական որոշումը՝ ըստ որի թռիչքը պետք է տեղի ունենար առանց բացառությունների ու զիջումների, ինչն առաջ է բերում աշխատակիցների դժգոհությունը։

               Արթուր Հեյլի «Հյուրանոց»

Վեպի գործողությունները տեղի են ունենում «Սենթ Գրեգորի» հյուրանոցում, որի սեփականատերը կորցրել է իր գործելաձևը։ Երիտասարդ կառավարիչներ Պիտեր Մաքմերդոտն ու Քրիստինա Ֆրենսիսը փրկում են հյուրանոցը՝ միաժամանակ պարզելով հյուրանոցում կատարված հանցանքներն ու խարդախությունները։

           Թեոդոր Դրայզեր «Ֆինանսիստ»

Վեպի գործողությունները զարգանում են հաջողակ բիզնեսմենի ու տաղանդավոր մանիպուլյատոր Ֆրենկ Քաուփերվուդի մասին։ Նա համառորեն գնում իր նպատակի հետևից՝ չնայած բոլոր դժվարություններին։ Երիտասարդ տարիքում Ֆրենկ Քաուփերվուդը դառնում է նշանավոր ֆինանսիստ։

Վեպի հիմքում ընկած է ամերիկացի ֆինանսիստ միլիոնատեր, Չիկագոյի ու Լոնդոնի հասարակական տրանսպորտի համակարգի մշակման հարցում նշանակալի դեր ունեցած Չարլզ Յերքսի իրական կյանքի պատմությունը։

                Լեսլի Ուոլլեր «Բանկիր»

Վեպի գլխավոր հերոսը բանկիր Վուդս Պալմերին բազմաթիվ բարդ բանակցություններից հետո առաջարկում են դառնալ Ամերիկայի նշանավոր բանկերից մեկի փոխնախագահը։ Գիրքը կարդալով խորասուզվում ենք Նյու Յորքի աշխատանքային կյանքի ռիթմի մեջ, իմանում մանրամասներ ու գաղտնիքներ բանկի գործունեության մասին։ Գլխավոր հերոսը հայտնվում է ֆինանսական խարդախությունների կենտրոնում։ Նա պետք է վճռական որոշում կայացնի՝ լողա այդ հոսանքի ուղղությամբ, թե փոխի խաղի կանոնները, որպեսզի չկորցնի այն, ինչ ունի։

             Յոհան Խարրիս «Շոկոլադ»

Սա հիանալի վեպ է Վիանն Ռոշե անունով մի երիտասարդ կնոջ մասին, ով իր դստեր հետ փոքրիկ քաղաքում բացում է շոկոլադի խանութ։ Տեղի բնակիչները նրան այնքան էլ գրկաբաց չեն ընդունում։ Նրա հայտնվելը մարտահրավեր է դառնում տեղի կաթոլիկ քահանայի համար, ով կյանքի իմաստը տեսնում է միայն Աստծուն ծառայելու մեջ։ Բայց Վիաննը չի հուսալքվում․ նրա նպատակը ոչ թե մարդկանց շոկոլադ վաճառելն էր, այլ երջանկություն պարգևելը։ Արդյունքում նրան հաջողվում է ուրախություն պատճառել իրեն շրջապատողներին։ Գիրքն ընթերցելիս զգում ես շոկոլադի, գլազուրի, նուշի անուշ բույրը։ Գրքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը Ջոնի Դեփի և Ջուլիետ Բինոշի դերակատարմամբ։

 

Заказать диплом экономиста любого ВУЗа в Украине очень просто с помощью компании: https://profcentre.kiev.ua/

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին