ԻՆՉՊԵ՞Ս Է ՍՏԵՂԾՎԵԼ APPLE ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Internest.am-ը ներկայացնում է Apple ընկերության ստեղծման դժվարություններով լի ու առեղծվածային հաջողության պատմությունը։

649

Սթիվ Ջոբսն այն հանճարեղ բիզնեսմեններից է, ովքեր կիսատ են թողել իրենց ուսումը հանուն բիզնեսի ու նորարարական գաղափարների։

1972 թվականին Սթիվ Ջոբսը ավարտում է դպրոցն ու ընդունվում Reed College։ Մեկ կիսամյակ սովորելուց հետո թողնում է ուսումն ու 1974 թվականին սկսում է աշխատել որպես խաղերի դիզայներ Atari ընկերությունում, որտեղից մի քանի ամիս անց նրան հեռացնում են։ Դրանից հետո սկսվում են հետաքրքիր իրադարձությունները:

Ջոբսը մեկնում է Հնդկաստան, որտեղից վերադառնում է ամբողջովին վերափոխված։

Նա դառնում է Homebrew համայարգչային ակումբի մշտական հաճախորդն ու հենց այդ ժամանակ էլ ծնվում է անձնական համակարգիչ ստեղծելու գաղափարը, և Սթիվ Ջոբս ու նրա ընկեր Սթիվ Վոզնյակը լծվում են այդ գաղափարի իրագործմանը։
1975 թվականի սկզբին Վոզնյակը պատրաստի մոդելը ցուցադրում է Hewlett-Packard ընկերության ղեկավարությանը, սակայն որևէ ուշադրության չի արժանանում։ Դրանից հետո Սթիվ Ջոբսը համոզում է Սթիվ Վոզնյակին ու նրա գործընկերոջը՝ Ռոն Վեյնին ստեղծել սեփական ընկերությունն ու զբաղվել անձնական համակարգիչների մշակմամբ ու թողարկմամբ։

                           Apple-ի մուտքը

Ոչ այնքան լուրջ անվանումով Apple Computer ընկերությունը ստեղծվել է 1976 թվականի ապրիլի 1-ին։ Առաջին լոգոտիպը եղել է խնձորենու տակ նստած Իսահակ Նյուտոնի պատկերը՝ նկարված Ռոն Վեյնի կողմից։

Apple-ի գործունեությունը սկսվել է ավտոտնակից, որը Սթիվ Ջոբսի հայրը հանձնել էր որդու տնօրինությանը։

Հենց այդտեղ էլ Ջոբսը որոշ ժամանակ անց կարողանում է ստեղծել համակարգիչ Byte Shop՝ առաջին համակարգչային խանութի սեփականատիրոջ՝ Պոլ Տերրելի համար։ Նրան այնքան է հետաքրքրում անձնական համայարգիչ ունենալու գաղափարը, որ իր ընկերության համար պատվիրում է 50 համակարգիչ՝ հետագայում իր խանութում ավեկի բարձր գնով վաճառելու համար։ Նրանք գիշեր-ցերեկ աշխատում են պատվերները ավարտին հասցնելու համար։ Չնայած դժվարություններին՝ Ջոբսն ու Վոզնյակը այս աշխատանքը հեռանկարային են համարում։ Վառ ապացույցը գնորդների գոհունակությունն էր։ Ընդհանուր առմամբ այս ապրանքանիշով ստեղծում են շուրջ 600 համայարգիչ, ինչը թույլ է տալիս վճարելու պարտքերն ու ոտքի կանգնեցնելու ընկերությունը։

Ընկերները որոշում են տեխնիկան կատարելագործել ու ստեղծել այժմ բոլորիս ծանոթ համակարգիչները՝ գունավոր էկրանով, մկնիկով ու ստեղնաշարով։ Նմանատիպ համակարգիչներ ստեղծելու գաղափարը բիզնեսմենների կողմից ընդունվում է մեծ թերահավատությամբ։ Apple II ստեղծելու համար մեծ ներդրումներ ու օգնություն էր պահանջվում, ինչից, սակայն, Hewlett-Packard և Atari ընկերությունները կրկին հրաժարվում են։

Երիտասարդները դեռ չունեին բիզնես վարելու փորձ և գործում էին առանց մտածելու։ Արդյունքում ամեն բան հիմնված էր լոկ հաջողության վրա։

Բարեբախտաբար, իրենց գործունեության ճանապարհին նրանք ծանոթանում են մեծահարուստ Արմաս Քլիֆֆի հետ, ով երիտասարդ բիզնեսմեններին օգնում է կազմել բիզնես-պլան ու հսկայական ներդրում է անում։ Վերջապես ընկերությունը դուրս է գալիս ավտոտնակից ու փորձում է ընդլակնել իր դիրքերը շուկայում, ինչպես նաև իրականություն դարձնել Apple II ստեղծելու գաղափարը։ Այդ ժամանակ ստեղծվում է երրորդ լոգոտիպը, որն է ՝ կիսատ խնձոր ծիածանի բոլոր գույներով։

Apple II -ն իսկապես մեծ հաջողություն է ունենում, իսկ 1980-ականներին Apple Computer-ն արդեն իսկ կազմավորված ու հայտնի ընկերություն էր։ Շատերն այդպես էլ չէին կարողանում հասկանալ այս ընկերության հաջողության առեղծվածը։

In this article


Join the Conversation