«ԴՈՒՌԸ»․ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՌԱԿ

Հետաքրքիր ու խորիմաստ առակ այն մասին, թե ինչպես պետք է մարդիկ գործեն ու մտածեն հաջողության հասնելու համար։

7941
դուռը

Մի անգամ մի իմաստուն որոշում է գտնել ընդունակ ու տաղանդավոր աշակերտի, ով այնքան օժտված կլինի, որ կկարողանա փոխարինել իր ուսուցչին մահվանից հետո։ Իմաստունն իր մոտ է կանչում բոլոր աշակերտներին ու հանձնարարում է մի խնդիր լուծել։
– Տեսնում եք, ասում է նա, – իմ հետևում՝ պատի մոտ գտնվում է քաղաքի ամենամեծ ու ամենածանր դուռը։ Ով կկարողանա բացել այն առանց որևէ մեկի օգնության։
Աշակերտներից շատերը խոնարհում են գլուխներն՝ ի նշան այն բանի, որ խնդիրն անլուծելի է։ Մյուսները սկսում են ուսումնասիրել դուռը, քննարկում են լծակների օգտագործման հնարավորությունը, նյութի առանձնահատկությունները և գալիս են այն եզրակացության, որ խնդիրը լուծելն անհնարին է։
Աշակերտներից մեկը մոտենում է դռանն ու զգուշորեն և մանրամասնորեն ուսումնասիրում այն։ Նա փորձում է հասկանալ, թե ինչ նյութից է պատրաստված դուռը, պարզում է հաստությունն ու ամրությունը։
Բոլորը ենթադրում են, որ դուռը փակ է կամ սեպերով ամրացրած։ Մինչդեռ այդպես չէր։
Աշակերտը խորը շունչ է քաշում ու թեթևակի հրում դուռը։ Այն հեշտությամբ ու առանց դիմադրության բացվում է։ Բոլոր ներկաները զարմանում են։
Իմաստունին հաջողվում է գտնել իրեն փոխարինողին․ նա շրջվում է դեպի մյուս աշակերտներն ու ասում․
Կյանքում և աշխատանքում հաջողությունը կախված է մի քանի կարևոր գործոններից, և այսօր դուք կարող էիք նկատել այն ձեր գործողություններում։

  • Առաջին հերթին թույլ տվեք, որ ձեր զգացմունքներն ամբողջովին ուսումնասիրեն ու հասկանան այն իրականությունը, որը շրջապատում է ձեզ։
  • Մի արեք հապճեպ ու սխալ եզրակացություններ։
  • Եղեք այնքան ուժեղ, որ կարողանաք որոշումներ կայացնել։ Որոշումներ ընդունելուց հետո գործեք վստահորեն ու առանց կասկածների։
  • Կենտրոնացեք և գործի դրեք ձեր ամբողջ ուժն ու էներգիան։
  • Եվ վերջապես մի վախեցեք սխալներ գործելուց։

 

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին