KINDER SURPRISE․ ՓՈՔՐԻԿ ԽԱՆՈՒԹԻՑ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴ

Հաջողության հասնելու ամենաճիշտ ուղին փոքր քայլերով առաջ շարժվելու կարողությունն է։ Առաջարկում ենք ծանոթանալ Kinder Surprise-ի ստեղծման ու հաջողության պատմությանը և թե ինչպես այն փոքրիկ հրուշակեղենային խանութից վերածվեց համաշխարհային բրենդի։

1308
KINDER-SURPRISE-2

Kinder Surprise-ի պատմությունը սկիզբ է առել 1941 թվականից։ Այս շոկոլադե ձվիկը, ինչպես նաև բոլորիս սիրելի շոկոլադե մածուկ Nutella-ն ստեղծվել է Ferrero Rocher ընկերության կողմից։
Շոկոլադե ձվիկի բիզնես-գաղափարի հեղինակը ընկերության ղեկավար Պետրո Ֆերերոյի որդին՝ 24-ամյա Միքելեն էր։
1930 թվականին Միքելեի հայրը՝ Պետրոն որպես ժառանգություն ստանում է հացի խանութ, սակայն այնքան էլ մեծ չէր ցանկությունն այդ գործով զբաղվելու։

Սկզբնական շրջանում այն գործում է որպես հացի խանութ, ապա ժամանակի ընթացում վերածվում է հրուշակեղենի խանութի, որի նշանաբանը հետևյալն էր․ «Աղքատները նույնպես քաղցր կյանքի իրավունք ունեն»։

Միքելեն դեռ մանկուց չէր սիրում կաթ, ինչն այնքան էլ դուր չէր գալիս նրա ծնողներին։ Հենց այդ ժամանակ էլ նրանց որդու գլխում մի միտք է ծագում՝ կաթը մատուցել երեխաների համար շատ հետաքրքիր ձևով՝ շոկոլադների մեջ։ Որոշվում է ստեղծել կաթի բարձր խտությամբ շոկոլադներ։ Այդ ժամանակ ծնվում է բոլորիս շատ հայտնի Kinder շոկոլադը։
Իտալական ավանդույթի համաձայն՝ Սուրբ Զատիկին թխում են հատուկ թխվածքներ ու թխվածքաբլիթներ, որոնցում դնում են նվերներ կոպեկների կամ խաղալիքների տեսքով։ Միքելեն որոշում է հետևել այդ ավանդույթին ու շոկոլադների մեջ թաքցնել նվերներ երեխաների համար։
Շատ երկար ժամանակ չի պահանջվում ցանկալի արդյունքին հասնելու համար։ Որոշում են ներսում թաքցնել դեղին կապսուլա, որը դեղնուց էր հիշեցնում։ Ստեղծվում է մի մեծ խումբ, որը սկսում է զբաղվել խաղալիքների հետաքրքիր գաղափարների ընտրությամբ։
Երեխաներին ավելի շատ գրավելու համար ստեղծվում են խաղալիքների հավաքածուներ, որից հետո Kinder Surprise-ը դառնում է երեխաների ամենասիրելի քաղցրավենիքը։ Բացի այդ, խաղալիքների հավաքածուները սկսում են գրավել ոչ միայն փոքրիկներին, այլև մեծերին։ Թողարկվում են հատուկ տիպի խաղալիքներ, հայտնի մուլտֆիլմերի հերոսների տեսքով և այլն։
Շոկոլադե առաջին ձվիկները հայտնվել են խանութների վաճառասեղաններին 1979 թվականից։ Արտադրանքի առաջին մասը վաճառվում է 1 ժամում, իսկ մեկ տարվա ընթացքում սպառվում է շուրջ 20000 տոննա շոկոլադե ձվիկ։
Շատերն էին ձգտում հասնել այնպիսի հաջողության, որն ուներ Ֆերերոն, սակայն բոլորն էլ գիտակցում էին, որ Kinder Surprise-ի հաջողություն անհասանելի էր։
Ferrero Rocher ընկերությունը զբաղեցնում է երրորդ տեղը Mars-ից ու Nestle-ից հետո, բայց յուրօրինակությամբ այն անմրցելի է։

In this article


Join the Conversation