5 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԻԶՆԵՍ-ԳՐՔԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿՓՈԽԵՆ ՁԵՐ ԿՅԱՆՔԸ

Լավ բիզնես-գրքերը խթան են հանդիսանում մտածողության զարգացման համար և մեծապես ազդում են աշխարհայացքի ձևովորման վրա։ Այս գրքերի դեպքում ճշմարիտ է «Դուք այն եք, ինչ կարդում եք» արտահայտությունը։

1148
բիզնես-գրքեր

Բիզնես-գրքերն օգտակար են բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ստեղծել մեծ ու հաջողակ ընկերություն և հասնել հաջողությունների ցանկացած ոլորտում։

Մայքլ Գերբեր․ «Փոքր բիզնես․ պատրանքից                          դեպի հաջողություն»

Մայքլ Գերբեր

Եթե նոր եք սկսել մտածել բիզնեսի մասին, ապա այս գիրքը կլինի Ձեր լավագույն ուղեկիցը։ Գիրքը սովորեցնում է, թե ինչպես կարելի է բիզնես ստեղծել զրոյից, պահպանել ընկերության գոյությունն ու գործունեությունը ընկերությունը նույնիսկ հիմնադրի բացակայության դեպքում։
Գիրքը հիմնված է հեղինակի՝ երիտասարդ-կին ձեռնարկատիրոջ հետ ունեցած երկխոսությունների հիման վրա, որոնք սովորեցնում են, թե ինչպես պետք է ճիշտ կազմակերպել, զարգացնել ու կատարելագործել սեփական գործը՝ չփոխելով սովորական կենսակերպը։

       Մարկուս Բաքինգհեմ, Կուրտ Կոֆֆման․          «Սկզբում խախտեք բոլոր կանոնները»

Մարկուս Բաքինգհեմ

Այս գիրքն ապացուցում է, որ նույնիսկ ամենաթեթև աշխատանքի համար տաղանդ է հարկավոր։ Ստիպել մարդուն անելու այն, ինչ պետք չէ, որևէ իմաստ չունի։ Յուրաքանյուր մենեջեր պետք է կարողանա հայտնաբերել ախատակցի ուժեղ կողմերը, տաղանդը, հմտություններն ու գիտելիքները։

 

Ռոբերտ Հագսթրոմ․ «Ուորեն Բաֆֆետ․ ինչպես 5 դոլարը վերածել 50 միլիարդի»

Ռոբերտ Հագսթրոմ

Ուորրեն Բաֆֆետը ամերիկացի հայտնի ներդրող ու ձեռնարկատեր է։ Բիզնեսը ղեկավարելու նրա տաղանդը, ռազմավարությունն ու ներդրումները դեպի միլիարդներ տանող ամենավառ օրինակն են։ Նա աշխարհի 10 ամենահարուստ մարդկանցից մեկն է, ով հաջողության է հասել ոչ թե սեփական բիզնեսի, այլ ուրիշ ընկերությունների համար ներդրումներ անելու միջոցով։

 

          Էլիյահու Գոլդրաթ․ «Նպատակ»

բիզնես-գրքեր

Եթե ուզում եք դառնալ մենեջեր և պատրաստ եք սովորել, թե ինչպես հասնել նպատակներին, ապա սա հենց այն է, ինչ Ձեզ պետք է։ Գիրքն օգնում է ղեկավարումը դիտարկել այլ տեսանկյունից և խորությամբ գիտակցել այս բառի ողջ նշանակությունը։
Սա ոչ տեխնիկաների ու հնարքների հավաքածու է կամ լավատեսական ձեռնարկ, այլ առողջ միտք որոնելու հնարավորություն է։ Գոլդրաթի այս գիրքը լավագույնն է տնտեսող արտադրանքի ու դրա ուսումնասիրության համար։

 

Ջորջ Քլեյսոն․ «Բաբելոնի ամենահարուստ                                      մարդը»

Ջորջ Քլեյսոն

Այս գիրքը ուսումնասիրում է անձնական հաջողության գաղտնիքները, տալիս «բաղադրատոմսեր» մշտապես դատարկ դրամապանակի խնդրից ազատվելու համար, բացատրում ֆինանսական աշխարհի կանոնները: Բոլոր նրանց, ովքեր հաջողության են ձգտում, գիրքը բացահայտում է փողի բոլոր գաղտնիքները՝ ինչպես կապիտալ կուտակել, պահպանել այն և մեծացնել եկամուտը:
Գիրքը տեղափոխում է ընթերցողին հին Բաբելոն, որտեղ ձևավորվել են առաջին ֆինանսական օրենքները, որոնք, ինչքան էլ զարմանալի է, արդիական են առ այսօր։

In this article


Join the Conversation