4 ՀՆԱՐՔ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՍՑՆԵԼՈՒ ԵՎ ՉՀՈԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Շատ հաճախ մարդիկ ուղեղն ու միտքը ծանրաբեռնում են մի քանի ուղղությամբ և արդյունքում այնպիսի զգացողություն է լինում, որ կատարած աշխատանքը չի համապատասխանում ծախսած էներգիային ու ջանքերին։

7284
4-հնարք

Ինչպե՞ս հասցնել ամեն բան, չհոգնել և զուր ժամանակ չկորցնել․ ահա 4 հնարք, որոնք կօգնեն ճիշտ լուծել այս խնդիրը։

Կամքի ուժի դրսևորում

Շատ լավ է, երբ մարդ կամքի ուժի շնորհիվ կարողանում է ինքն իրեն ստիպել աշխատել որոշակի ժամկետներում, սակայն սխալվում են, երբ կարծում են, որ մեծ կամքի ուժը մեխանիկորեն հասցնում է բարձր արդյունավետության։ Ճիշտ է, դա օգնում է արագ ու սեղմ ժամկետներում աշխատելուն, բայց ժամանակի ընթացքում ընկնում է աշխատունակությունը, նվազում է աշխատանքային արդյունավետությունը։
Եթե ուզում եք հասնել մեծ արդյունքների և՛ հիմա, և՛ ապագայում, ապա պետք է դադարեք ծանրաբեռնել ինքներդ ձեզ, լինեք ողջախոհ ու աշխատեք աշխատանքային ճիշտ ռիթմով։

Ընդմիջում ուղեղի համար

Մտավոր աշխատանքը ենթադրում է ժամանակ առ ժամանակ ուղեղի թարմացում, ինչով էլ պայմանավորված է աշխատանքի արդյունավետությունը։
Որքան էլ զարմանալի է, բայց ընդմիջման լավագույն տարբերակը համարվում է համալսարանական ռեժիմը․ 90 րոպե աշխատանք, 15 րոպե ընդմիջում։ Կարող եք դուրս գալ գրասենյակից, մաքուր օդ շնչել։ Թվում է, թե ժամանակի զուր կորուստ է, բայց այդպես չէ։ Ընդմիջումներն օգնում են նոր ու թարմ ուժերով լծվել աշխատանքին ու արդյունավետ աշխատել հետագա 90 րոպեների ընթացքում։

Աշխատանքների պլանավորում

Սովորեք պլանավորել աշխատանքները՝ հաշվետվություն ներկայացնելով ինքներդ Ձեզ։ Դա կօգնի հասկանալ, թե օրվա ընթացքում որքան աշխատանք եք կատարում և կտեսնեք Ձեր առաջընթացն օրվա կտրվածքով։

Կենտրոնացում մեկ ուղղությամբ

Ուսումնասիրողները պարզել են, որ իրենց աշխատանքային արդյունավետությունից գոհ մարդիկ, ովքեր աշխատանքային օրվա ընթացքում մի աշխատանքից մյուսին են անցնում, ոչինչ չեն հասցնում։ Թվում է, թե միևնույն ժամանակ մի քանի գործով զբաղվելը մեզ հասցնում է արդյունավետության, բայց տեղի է ունենում հակառակը։

Եթե զբաղվում ես մի գործով, մի ամբողջ օրն էլ բավական է այն ավարտին հասցնելու համար, բայց միևնույն ժամանակ երկու գործով զբաղվելու դեպքում չի բավականացնի նույնիսկ մի ամբողջ տարին։

 

անգլիացի գրող Ֆիլիպ Չեստերֆիլդ

Օգտագործեք այս հնարքներն ու կարճ ժամանակ անց ձեր արդյունավետությունը կզարմացնի իր աճով։

 

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին