5 ԱՄԵՆԱՇՔԵՂ ԶԲՈՍԱՆԱՎԵՐԸ, ՈՐՈՆՔ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ

Հարուստ ու հայտնի մարդկանց կենսակերպը տարբերվում է արտասովոր ու ոչ հասանելի նախընտրություններով։ Դրանցից մեկը փոխադրամիջոցների ընտրությունն է, հանգիստը այլընտրանքային եղանակով վայելելու հնարավորությունը։

1125
զբոսանավ-7

Ներկայացնում ենք 5 ամենաշքեղ զբոսանավերը, որոնք պատկանում են հայտնի մարդկանց։

Ռիչարդ Բրենսոն․ Նեքեր Բելլ (18 մլն դոլար)

զբոսանավ 2Այս զբոսանավը, որը պատկանում է բրիտանացի հայտնի ձեռնարկատեր Ռիչարդ Բրենսոնին, բաղկացած է 4 խցիկներից և երկու նավախցիկներից։ Այս զբոսանավը համարվում է ամենաարագընթացներից մեկը․ կարողանում է սուզվել մինչև 30 մ խորությամբ ջրի մեջ ու կատարել  ստորջրյա կարճ ճամփորդություններ։

 

              Բոնո. Ցիան (50 մլն դոլար)

զբոսանավ 3Այս զբոսանավը պատկանում է իռլանդական U2 ռոք խմբի վոկալիստ Բոնոյին։ Նա շատ մեծ գումարներ է ծախսել այն գեղեցիկ ու ոճային զբոսանավի վերածելու համար։ Ծովագնացության սիրահար երգչի համար սա լավագույն վայրն է աշխատելու կամ հանգստանալու համար։ Յուրաքանչյուր սենյակում կան հեռուստացույցներ պլազմային էկրաններով, կա նաև ջակուզի տախտակամածի վրա և ազատ մուտք դեպի բաց օվկիանոս։

 

          Շոն Քոմս․ Maraya (65 մլն դոլար)

զբոսանավ 4
Maraya-ն ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, գործարար և կինոդերասան Շոն Քոմսի նրբաճաշակ ու մինիմալիստական ոճով կառուցված զբոսանավն է։ Այն ստեղծվել է 2008 թվականին Իտալիայում, ունի ավելի քան 175 ֆուտ երկարություն և 33 ֆուտ լայնություն։
Զբոսանավը պարբերաբար հայտնվում է ամսագրերի շապիկներին։ Այն բաղկացած է 4 կրկնակի սենյակներից և երկու լյուքս համարներից։ Maraya-ն կարող է տեղափոխել ոչ ավելի, քան 10 մարդ։ Այն կատարյալ հանգիստ է ապահովում Կարիբյան ծովում։

 

Դեվիդ Գեֆեն․ Ծագող արև (250 մլն դոլար)

զբոսանավ 5Այս զբոսանավը պատկանում է ամերիկացի պրոդյուսեր Դեվիդ Գեֆենին և լիովին արտացոլում է վերջինիս նրբաճաշակությունը։ Ծագող արև զբոսանավի տարածությունը կազմում է 85․000 քառակուսի ֆուտ տարածություն, բաղկացած է 82 նավախցիկներից (անձնական ջակուզիներով), լողավազանից։

Ռոման Աբրամովիչի խավարումը․ (1,5 միլիարդ դոլար)

զբոսանավ 6
Աշխարհի ամենաթանկարժեք զբոսանավի սեփականատերը՝ Ռոման Աբրամովիչը, հայտնի է որպես Չելսի ֆուտբոլային ակումբի սեփականատեր և համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Այս զբոսանավն իր 536 ֆուտ մեծությամբ համարվում է երկրորդ ամենամեծ զբոսանավն աշխարհում։ Այն բաղկացած է 15 շքեղ նավախցիկներից, 16 մետրանոց լողավազանից և այլն։ Զբոսանավը հանգիստն ապահովելու հիանալի տարբերակ է վայելքի բազմազան հնարավորություններով։

In this article


Join the Conversation