ՆՇԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ԻՐԵՆՑ ՈՒՂԻՆ ՍԿՍԵԼ ԵՆ ՁԱԽՈՂՈՒՄՈՎ

«Այսօր կլինի դժվար, վաղն ավելի վատ, իսկ մյուս օրը՝ հիանալի»․ չին բիզնեսմեն Ջեք Մա

2410
ձախողում-1

Ձախողման վախը բնորոշ է բոլոր նրանց, ովքեր փորձում են որևէ նոր բան ստեղծել։ Դա անխուսափելի զգացողություն է, որից փախչել հնարավոր չէ։
Նշանավոր են դառնում հենց այն մարդիկ, ովքեր անցնում են ձախողումների միջով։

Գնդապետ Սանդերս

Բոլորին հայտնի KFC արագ սննդի կետերը տարածված են ողջ աշխարհում։ KFC ընկերության հիմնադիրը Հարլանդ Սանդերսն է, ով լինելով միջակ հետախույզ, ֆերմեր ու հրշեջ, տարիներ առաջ փորձում է բացել բենզալցակայան, որտեղ վարորդներին մատուցվում են հավի համեղ թևիկներ։ Այս ախորժալի թևիկներն ավելի շատ դուր են գալիս հենց Սանդերսին։ Սննդի բիզնես սկսելու համար նա երկար ժամանակ գործընկերներ է փորձում գտնել, բայց բոլորի կողմից մերժվում է։ Նրան ծաղրում էին՝ չմտածելով, թե ուր կարող է հասնել իր նպատակների համար պայքարող մարդը։
Իսկ ո՞ւր են այդ ծաղրողները, ո՞վ է այժմ հասել մեծ հաջողությունների արագ սննդի բիզնեսի ոլորտում։ Պատասխանն ակնհայտ է։

 

Սթիվեն Քինգ

Այս գրողին ընդամենը մեկ քայլ էր մնում ժամանակակից գրականությունից դուրս մնալու համար և հազարավոր ընթերցողների անհայտ կմնար Սթիվեն Քինգ անունը։
Նրա առաջին գիրքը`«Քերրին», հրատարակվել է շուրջ 30 անգամ, որից հետո գրքի սևագիրը հայտնվում է աղբարկղում։ Բարեբախտաբար, կնոջը հաջողվում է փրկել ձեռագիրն ու ամուսնուն քաջալերել, որ չհանձնվի։ Ձեռագիրը տարվում է տպագրման շուրջ 31-րդ անգամ։ Այն հրատարակվում ու գրկաբաց ընդունվում է ընթերցողների կողմից։ Այդ ժամանակից ի վեր հրատարակիչների համար մեծ պատիվ է դառնում նրա գրքերը հրատարակելու գործը։

«․․․լավատեսությունը միակ միջոցն է անհաջողությունը հաղթահարելու համար»։
                                                                                               Սթիվեն Քինգ

Ուոլթ Դիսնեյ

Մուլտիպլիկատոր և բիզնեսմեն Ուոլթ Դիսնեյն իր ուղին սկսել է բազմաթիվ ձախողումներով։ Նրա կողմից հորինված Միկի Մաուսը, որը դարձել է ընկերության խորհրդանիշն ու մուլտֆիլմերի ամենահայտնի հերոսներից մեկը, անխղճորեն մերժվել է ձեռնարկատերերի կողմից։
Ընկերություններից մեկի կարծիքով մուկը հեռուստաէկրաններին կարող է զառանցանք լինել։ Ուոլթ Դիսնեյը որոշում է միայնակ հաղթահարել բոլոր դժվարությունները։ Նա վստահ էր, որ Միկի Մաուսը սարսափելի չէ ու չէր սխալվում։

«Մեր բոլոր երազանքները կարող են իրագործվել, եթե ուժ ունենք այն մինչև վերջ տանելու համար»։
                                                                                                     Ուոլթ Դիսնեյ

Հենրի Ֆորդ

Հենրի Ֆորդն իր գործունեությունը սկսել է բազմաթիվ ձախողումներով։ Նրա առաջին ընկերության մեքենաները չէին վաճառվում։ Ներդրողներից մեկը՝ Ուիլյամ Մերֆին, հրաժարվում է Ֆորդի մեքենաների ֆինանսավորումից, սակայն Ֆորդին հաջողվում է համոզել նրան վերջին անգամ աջակցելու։
Եվս մեկ անգամ գործը ձախողվում է, ու Մերֆին վերջնականապես հրաժարվում է ներդրումներ անելուց։ Ֆորդին ոչինչ չէր մնում անելու․ որոշ ժամանակ կատարած որոնումներից հետո նրան հաջողվում է իր մեքենաների բիզնեսի համար նոր ներդրող գտնել։ Այդ ժամանակվանից ի վեր Ֆորդի բիզնեսը ծաղկում ու շարունակում է ապրել մինչ օրս։
Ի՞նչ կլիներ, եթե Ֆորդը հանձնվեր ու չպայքարեր։

«Անհաջողությունը նոր բան սկսելու հնարավորությունն է ավելի իմաստուն կերպով»։
                                                                                                    Հենրի Ֆորդ

Նշանավոր մարդկանց մեծ մասը վերջնական ձախողում չի ունեցել․ նրանք ի վերջո կարողացել են հասնել հաջողության ու իրագործել այն, ինչ մտահղացել էին։

In this article


Join the Conversation