ԻՆՉՊԵ՞Ս ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ

Ժամանակն ամենաթանկ բանն է, որը պետք է կարողանալ ճիշտ ու տեղին օգտագործել։

811
աշխատանքային-օր

Աշխատանքային օրն այնքան հագեցած է լինում աշխատանքով, որ շատ հաճախ ժամանակը չի բավականացնում։ Այս խնդիրը շտկել հնարավոր է մի քանի պարզ, բայց արդյունավետ միջոցներով։

 

Գնահատեք ռեսուրսները

Շաբաթն ունի 168 ժամ, բայց աշխատանքին տրամադրվում է դրանից 1 անգամ պակաս ժամանակ։ Այս ընթացքում կատարում եք կարևոր ու երկրորդական առաջադրանքներ։ Ամեն ինչ հասցնելու համար նախ պետք է սահմաններ դնել գլխավորների ու երկրորդականների միջև։ Դա կօգնի հանգիստ ու ժպիտը դեմքին ոչ ասել անկարևորներին ու անել այն, ինչ ավելի կարևոր է։
Պետք է հիշել, որ կուտակած էներգիան սահմանափակ է․ դրա 20%-ը սպառում է մեր ուղեղը։ Սա նշանակում է, որ ֆիզիկապես հոգնելու դեպքում ուղեղը նույնպես հոգնում է։ Ուստի, անհրաժեշտ է հանգստանալ ուժերը վերականգնելու համար։

 

Աշխատեք ընդմիջումներով

Օրն այնպես կազմակերպեք, որպեսզի հանգստի հնարավորություն ունենաք։ Ուղեղը կարողանում է անդադար աշխատել 90-120 րոպե, որից հետո հանգստի կարիք է ունենում։
Աշխատեք ընդմիջումներով, որի արդյունքում աշխատանքային արդյունավետությունն աստիճանաբար կբարձրանա ու կօգնի կենտրոնանալ աշխատանքի վրա։

 

Պլանավորեք նպատակին հասնելու քայլերը

Իրականացվող աշխատանքները փորձեք համակարգել․ դա կօգնի մեծացնել նպատակն իրականություն դարձնելու հավանականությունը։ Այն կօգնի նաև տեսնելու երկարատև աշխատանքի արդյունքը և ոչ թե վազել փոքրիկ հաղթանակների ետևից։
Փորձեք պարզել, թե օրվա որ ժամերին եք ավելի արդյունավետ աշխատում և դժվար առաջադրանքները կատարեք հենց այդ ժամերին։ Իրավիճակի ճիշտ վերլուծությունն ու ռազմավարության մշակումը բարեհաջող են լինում, երբ գտնվում եք զգացմունքային ու մտավոր բարձունքի վրա։

 

Տեսանելի դարձրեք աշխատանքը

Եթե չկարգավորեք աշխատանքը, ապա այն ղեկավարել հնարավոր չի լինի։
Այն օգնում է նաև նվազեցնել շեղվելու հավանականությունը։ Որոշելով առաջադրանքների հերթականությունը՝ աստիճանաբար մոտենում եք դրանց իրագործմանը։ Այս դեպքում ամեն անգամ ողջ եռանդով կենտրոնանում եք որևէ առաջադրանքի վրա․ սա է հաջողության բանալին։

Հիշեք՝ ցանկացած մեծ նվաճում փոքրիկ քայլերի արդյունքում է ծնվում։

 

Վաղ նախապատրաստվեք

Աշխատանքային օրվա վերջում 20 րոպե տրամադրեք հաջորդ օրվա պլանավորմանը։ Նույն ձևով պլանավորեք նաև աշխատանքային շաբաթը հանգստյան օրերից առաջ։ Վերլուծեք, թե որքան արդյունավետ է եղել ռազմավարությունը։

 

In this article


Join the Conversation