ԱՄԵՆԱԱՐՏԱՍՈՎՈՐ ԲԻԶՆԵՍԸ․ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՍՏԵՂԾՎԵԼ ՊՂՊՋԱԿԱՎՈՐ ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ԹԱՂԱՆԹՆԵՐԸ

Խոսքը բոլորիս սիրելի պղպջակավոր տոպրակի մասին է, որի ստեղծման պատմությունը նույնքան արտասովոր է, որքան անվանումը։

580
փուչիկաձև-թաղանթ

Ամերիկացի Էլ Ֆիլդինգն ու շվեդ Մարկ Շավանը նույնիսկ չեն էլ մտածել հորինել երեխաներին ու գրասենյակային աշխատողներին սթրեսներից փրկելու միջոց։ Նրանց նպատակն ընդամենը պաստառներ արտադրելն էր։

1957 թվականին Նյու Ջերսի նահանգում գտնվող Հոթորն քաղաքի ավտոտնակներից մեկում ստեղծվում են պղպջակավոր պոլիէթիլենային թաղանթները։ Այդ ժամանակ բնակարանները մոդեռն նյութերով հարդարելու միտում կար։
Մեր հերոսները լոգասենյակի երկու վարագույրներն այնպես են սոսնձում, որ դրանց միջև առաջանում են օդի պղպջակներ։
Թվում էր, որ այս արտասովոր պաստառները ոչ ոքի հարկավոր չէին։

Ավելին՝ նրանց գյուտը ծաղրի առարկա է դառնում բոլորի համար, բայց նրանք չեն հուսահատվում և հորինում են գյուտը կիրառելու նոր ձև։

Պարզվում է՝ այն հիանալի ջերմամեկուսացնող նյութ էր՝ շնորհիվ իր մեջ պարունակվող օդի։ Բայց այս տարբերակն էլ հաջողություն չունեցավ, քանի որ արևի ու անձրևների պատճառով այն փչանում էր։
3 տարի անց նրանց գյուտը սկսում է նկատվել ու գնահատվել տեխնոլոգիական խոշոր ընկերություններից մեկի կողմից, ու բիզնեսը սկսում է ծաղկում ապրել։
Պղպջակավոր տոպրակները սկսում են օգտագործվել տեխնիկաներն ու կոտրվող իրերը փաթեթավորելու համար։ Դրանք ապահովում են իրերի անվտանգ տեղափոխությունն ու իհարկե ունեն հակասթրեսային էֆեկտ։

In this article


Join the Conversation