6 ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐՈՆՔ ԱՆՆԿԱՏԵԼԻՈՐԵՆ ՓՉԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԿՅԱՆՔԸ

Բոլորս շատ լավ գիտենք, թե որ սովորություններն են վնասակար մեր օրգանիզմի համար՝ ծխելը, որկրամոլությունը, քնկոտությունը և այլն։ Մենք կարող ենք պայքարել այս վատ սովորությունների դեմ և հաղթանակել կամ պարտություն կրել։

962
6-սովորություն-1

Բացի օրգանիզմի համար վնասակար սովորություններից, կան նաև այնպիսիք, որոնք աննկատելիորեն վնասում են մարդու ներքին աշխարհը։ Ահա այս մասին կխոսենք այսօրվա մեր հոդվածում։
Այս սովորություներից յուրաքանչյուրը թունավոր միջատի նման մտնում է մարդու ներքին աշխարհն ու խոչընդոտ դառնում որևէ նոր բան սկսելու ճանապարհին։

Ճշմարտացիությունն ապացուցելու պահանջ

Սա ի հայտ է գալիս այն դեպքում, երբ որևէ մեկին խորհուրդ եք տալիս վարվել այս կամ այն կերպ, իսկ նա, չհետևելով Ձեր խորհրդին, սխալ քայլեր է կատարում։
Այս դեպքում ճշմարտացի լինելն ապացուցելու պահանջն այնքան մեծ է լինում, որ մարդը կարծես սկսում է թելադրել իր կարծիքն ու այն բացարձակ ճշմարտություն համարել․ կարծես դրանից այն կողմ որևէ ճշմարտություն չի կարող լինել։
Շատ հաճախ նույնիսկ պարտադիր չէ՝ դիմացինը կհամաձայնվի Ձեր ճշմարտության հետ, թե ոչ, քանի որ դրանից ոչինչ կախված չէ։
Եթե որևէ մեկը պնդում է իր տեսակետը, որի հետ համաձայն չեք, ապա մտքում ասեք․ «եթե նա բավականաչափ խելացի է, որոշ ժամանակ անց կհասկանա իր սխալը, իսկ եթե ոչ, ապա պետք չէ ուշադրություն դարձնել նրա պնդումներին»։
Որոշ ժամանակ անց կարելի է հանգել այն եզրակացությանը, որ բոլոր տեսակետներն էլ գոյություն ունենալու իրավունք ունեն։

 

Ամեն ինչ ղեկավարելու ցանկություն

Պատկերացրեք՝ գտնվում եք այգում։ Տերևաթափ է։ Ծառերի միջով վազում է մի մարդ, ով վստահ է, որ ավելի լավ կլինի, եթե տերևները մնան ծառերի վրա։ Նա գոռում է, ձեռքերը տարածում, որպեսզի կանխի տերևաթափը։ Փորձում է հավաքել տերևներն ու ամրացնել ճյուղերին։
Ահա այսպսին է նաև այն մարդը, ով փորձում է ամեն բան կառավարել։ Արդյունքում ոչինչ չի մնում, բացի չաչարանքից։
Այնպես որ փորձեք ազատվել այս վատ սովորությունից և զուր ժամանակ չվատնել որևէ բան Ձեր ուզածով անելու համար։

 

Մեղավորներ փնտրել

Սա ևս մարդակային բնավորության ծայրահեղություններից է․ ամենասարսափելին այն է, որ սա և նախորդ սովորությունը միաժամանակ են հանդես գալիս։
«Ես ընտրել եմ այս մասնագիտությունը, քանի որ այդպես են ցանկացել ծնողներս» կամ «Ես թռա հինգերորդ հարկից, քանի որ բոլորը թռան» և այլ նմանատիպ արդարացումներ, որոնք ծիծաղելի են։
Ձեր հետ տեղի ունեցածի համար պատասխանատվություն կրեք ինքներդ, եթե ցանկանում եք փոխել Ձեր կյանքը դեպի լավն ու հասնել հաջողության Ձեր իսկ ուժերով, այլապես ծնողներն ու հարևանները կշարունակեն մնալ ամենամեծ մեղավորները։

 

Զղջալու և քննադատություններ ընդունելու պատրաստակամություն

Սրանք մարդկային բնավորության լավագույն գծերից են, որոնք այնքան էլ հաճախ չեն հանդիպում։ Շատ քիչ մարդիկ կան, ովքեր կարողանում են ընդունել իրենց սխալները, իսկ քննադատություններ լսելն ու ընդունելը ոչ բոլորին է հասու։ Ավելորդ խնդիրներից խուսափելու և ճշմարիտ կյանք վարելու համար պետք է կարողանալ զիջել և ընդունել առողջ քննադատությունը․ չէ՞ որ դա է կատարելության հասնելու միակ ճանապարհը։ Եթե քննադատությունը տեղին չէ, պետք չէ վրդովվել ու անմիջապես պաշտպանվել․ կարելի է հանգիստ բացատրել Ձեր ճշմարտացի լինելը։

Տպավորություն գործելու ձգտում

Շատերն ապրում են ոչ թե իրենց, այլ մյուսների համար․ խոսքը ոչ թե անձնազոհության մասին է, այլ դիմացինների վրա տպավորություն գործելու։ Քաղքենիությունը մարդկային բնավորության արատավոր գծերից, երբ մարդը զրկում է իրեն հաճույք պատճառող որևէ բանից ու ձգտում անել մի բան, որ ուշադրության կենտրոնում լինի։
Մենք բոլորս մարդկային արարածներ ենք սահմանափակ ժամանակով ու էներգիայով և ինքներս կարողանանք խելամտորեն ընտրել ռեսուրսներն օգտագործելու ուղիները։

Ապրել անցյալում

Մենք ժամանակ առ ժամանակ մտովի գնում ենք դեպի անցյալ․ ներկան չի գոհացնում, ապագան վախեցնում է, իսկ անցյալը հիշողություններով լի վայր է, որտեղ կարելի է գտնել այն, ինչ ցանկանում ենք։
Բայց չէ՞ որ մեջքով դեպի ներկան ու ապագան հնարավոր չէ շարժվել առաջ․ դրա համար պետք է շրջվել ու ապրել ներկայով հրաշալի ապագա կառուցելու համար։

 

In this article


Join the Conversation