5 ՍԽԱԼ, ՈՐՈՆՔ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԳԵՐԱԶԱՆՑԻԿՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ

Բոլորին է հայտնի այն տեսությունը, որ կյանքում միջակները կամ ծայրահեղ դեպքում լավ սովորողներն ավելի մեծ հաջողությունների են հասնում, քան գերազանցիկները կամ ծույլիկները։

906
գերազանցիկներ-1

Ծույլիկների դեպքում ամեն բան պարզ է՝ չնայած կան շատ բացառություններ։ Իսկ ինչ վերաբերում է գերազանցիկ անհաջողակներին, այդ երևույթն առաջին հայացքից անհավատալի է թվում։
Ի՞նչն է խանգարում գերազանցիկներին հասնել հաջողությունների։
Գոյություն ունեն սխալներ, որոնք լուրջ խոնչընդոտ են հանդիսանում բարձունքների հասնելու համար։ Առաջարկում ենք ծանոթանալ դրանց ու որքան հնարավոր է շուտ օգնել փոքրիկներին հրաժարվել այս սխալներից։

 

Գովաբանված լինելու ցանկություն

Երբեմն բոլոր երեխաներն արժանանում են գովասանքի և ուշադրության կենտրոնում են լինում ինչպես տանն, այնպես էլ դպրոցում։ Երեխաներին թվում է, թե նրանք ամեն բան անում են կատարյալ և այլևս չկա այլ բարձունք հաղթահարելու համար։ Ճիշտ է դա ոգևորում է երեխաներին, բայց ունենում է նաև հակառակ ազդեցությունը։
Գովասանքը թմրանյութ է։ Երեխաները կախվածություն են ունենում դրանից ու այլևս իրենց կյանքը չեն պատկերացնում առանց գովաբանությունների։ Իսկական հաջողության են հասնում նրանք, ովքեր կարողանում են անցնել բարդ ու դժվարին ճանապարհներով։
Սա չի նշանակում, որ պետք է հրաժարվել երեխաներին գովաբանելուց։ Ընդամենը պետք է նրանց սովորեցնել պատրաստ լինել դժվարություններով որևէ բանի հասնելուն։

 

Ձախողվելու վախ

Գովաբանված լինելու ցանկությունը սխալների միայն սկիզբն է։ Ավելի վտանգավոր է ձախողվելու և սխալվելու վախը․ չէ՞ որ դրանից հետո նրան այլևս չեն գովաբանի։
Ոչ ոք պարտվել չի սիրում, բայց իսկական հաղթանակն առանց ձախողումների հնարավոր չէ․ այն սխալների տրամաբանական շարունակությունն է։
Եթե վախենում ես գայլից, ապա անտառ չես մտնի։ Բայց անտառ չմտնելով՝ հրաժարվում ես ոչ միայն արջից, այլև նույնիսկ սունկ հավաքելու հնարավորությունից։

 

Նահանջելու անկարողություն

Այս սխալը սկիզբ է առնում երկրորդ սխալից․ դա արդեն արած սխալներն ընդունելու անկարողությունն է։ Այս դեպքում գերազանցիկի ախտանիշը փոխարինվում է ինքնախաբեության հակվածությամբ։
Հաջողության հասնելու համար երբեմն 1 քայլ ետ գնալու, քայլերը վերլուծելու անհրաժեշտություն է լինում։ Դա օգնում է շարժվել ճիշտ ճանապարհով և օգուտներ քաղել սխալներից։

 

Մոլորություն ընտրության հարցում

Գերազանցիկների համար ինքնահաստատման ուղիներն ավելի շատ են, քան միջակների համար։ Նրանց ընտրության հնարավորությունները շատ ավելի լայն են, բայց այդ դեպքում մոլորությունն ու անորոշությունը խանգարում են ճիշտ որոշում կայացնել օրինակ մասնագիտության ընտրության հարցում։ Շատ հաճախ երեխաները հաշվի են առնում ծնողների, ընկերների կարծիքը կամ նորաձև լինելու գործոնները։ Թե սրանցից որն է ավելի վատ, պարզ է դառնում միմիայն անհատական փորձի դեպքում։

 

Երկարատև պայքարելու անկարողություն

Սա բնորոշ է հատկապես այն գերազանցիկներին, ովքեր մեծ ջանքեր չեն գործադրում հաջողությունների հասնելու համար․ նրանց ամեն ինչ շատ հեշտ է տրվում ։ Բայց միշտ չէ, որ ամեն ինչ հարթ ու առանց խոչընդոտների է ընթանում։ Վաղ թե ուշ հարկավոր է լինում պայքարել և այդ դեպքում չի կարելի հանձնվել առաջին, երկրորդ ու նույնիսկ տասներորդ ապարդյուն փորձերից հետո։
Ոչ բոլոր գերազանցիկներն են ընդունակ սրան, ուստի սա ևս մեկ պատճառ է պարտության համար։

 

In this article


Join the Conversation