ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ․ 5 ԱԽՏԱՆԻՇ

Կյանքի հարվածները բոլորին հասնում են։ Սխալ կլինի կարծել, որ կյանքն աչքաթող է անում հարուստ ու հաջողակ մարդկանց։ Խնդիրն այն է, թե ով ինչպես է արձագանքում այդ հարվածներին։

820
աղքատության-հոգեբանություն-1

Ինչպե՞ս և ինչո՞ւ են որոշ մարդիկ շատ արագ հարստանում, զարգանում ու հասնում հաջողության, իսկ որոշներն էլ դոփում տեղում։ Յուրաքանչյուրի դեպքում էլ կան պատճառներ։ Այդ ամենի հիմքում ընկած է ինքնախաբեությունը, որն աղքատության ամենագլխավոր պատճառն է։

 

Բաժակ՝ լի ոչ ճիշտ ըմպելիքով

Անհաջողակ մարդու խնդիրն առաջին հերթին այլ կյանքով ապրելու ցանկության բացակայություն է։ Նա ոտքերով ամուր կառչում է այն ամենին, ինչ ունի այժմ՝ չփորձելով հրաժարվել դրանից կամ գոնե 1 քայլ առաջ գնալ։ Այսինքն՝ չկա ազատ տարածություն, որտեղ հնարավոր կլինի ներմուծել նոր՝ առավել լավ կյանք։ Հնարավոր չէ գինին լցնել բաժակի մեջ, եթե այն արդեն լի է ջրով։ Դրա համար նախևառաջ պետք է դատարկել ջրով լի բաժակը։
Պարտադիր չէ այդ քայլն անել միանգամից․ դա ուղղակի անհնարին է, սակայն պետք է պատրաստ լինել ու չվախենալ նորի համար տեղ ազատելուց։

 

Արդյո՞ք արժանի եմ

Շատ հաճախ անվստահությունն ու սեփական ուժերին չհավատալու հանգամանքը պատճառ են դառնում անհաջողությունների համար։ Հավատացեք սեփական ուժերին, եթե նույնիսկ Ձեզ շրջապատողները չեն հավատում։

 

Ռեակտիվ մոտեցում

Աղքատության հոգեբանության մեջ ռակտիվ բառն այլ իմաստ ունի․ նշանակում է ռեակցիա՝ արձագանք։ Ռեակտիվ նշանակում է կյանքի անփոփոխ իրավիճակներին արձագանքելու պատրաստակամություն։ Այսինքն՝ տալիս են վերցրու, հարվածում են փախիր։ Բայց սպասել, որ ամեն ինչ ինքնուրույն փոխվի, չի կարելի։ Պրոակտիվ մոտեցումը ամեն ինչ ինքնուրույն ստեղծելու պատրաստակամությունն է։

 

Խնայելու կարողություն

Կա երկու ճանապարհ հարստության հասնելու համար՝ եկամտի մեծացում և ծախսերի քչացում։
Հիշեք Ձեր ժամանակն ու ուշադրությունը սահմանափակ է։ Պետք է կարողանալ ճիշտ հարաբերակցությամբ բաշխել ուժերը եկամուտը մեծացնելու և խնայելու համար։

 

Գանգատներ

Երբեք ու ոչ մեկի մոտ մի տրտնջացեք ու մի բողոքեք։ «Չստացվեց, որովհետև․․․» արտահայտությունը արդարանալու միջոց է։ «Որովհետև»-ն այնքան ուժեղ է, որ կարողանում է իշխել Ձեզ ու ղեկավարել Ձեր կյանքը։ Եթե իրականում այդպես չէ, ապա անընդհատ բողոքելով ինքներդ Ձեզ կապկպում եք շղթաներով։

 

In this article


Join the Conversation