ԱՄԵՆԱԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՐԵՐԸ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԵԼԻՍ

Գործուղումներն աշխատանքային գործունեության անբաժանելի մասն են կազմում։ Դրանց նախապատրաստվելն այնքան էլ սարսափելի չէ, որքան թվում է։

212
գործուղում-1

Փոքրիկ ուղեբեռ և հնարավորինս շատ օգուտ․ սա է ընկած գործուղման գաղափարի հիմքում։
Փորձն այս դեպքում մեծ առավելություն է, բայց եթե այն բացակայում է, ապա պետք է առաջնորդվել մյուսների փորձով սեփական փորձը ձևավորելու համար։
Առաջարկում ենք ծանոթանալ մի քանի կարևոր քայլերի ուղեբեռը ճիշտ հավաքելու համար։

 

Ճամպրուկ

Առաջին քայլը ճամպրուկի ընտրությունն է։ Ճամպրուկի չափը կախված է նրանից, թե որքան կտևի ուղևորությունը։ Մեկ-երկու օրվա համար կարելի է վերցնել փոքրիկ ճամպրուկ, իսկ եթե խոսքն ավելի երկար ժամկետի մասին է, ապա համապատասխանաբար այն նույնպես պետք է մեծ լինի։

 

Կարևոր փաստաթղթեր

Առանց անհրաժեշտ փաստաթղթերի գործուղման մեկնել հնարավոր չէ։ Ապահովագրական փաստաթղթեր, վարորդական իրավունք, վերադարձի տոմս և այլն։ Այս կարևոր փաստաթղթերը պետք պահել միասին և ապահով տեղում։

 

Հագուստ

Փորձեք պարզել, թե ինչ եղանակ է լինելու գործուղման ընթացքում այն վայրում, ուր պատրաստվում եք մեկնել։ Հագուստ ընտրելիս չպետք է մոռանալ, թե ուր եք մեկնում, այլապես այն կվերածվի նորաձևության շքերթի։
Շատ պարզ է՝ վերցնում ենք երեք վերնաշապիկ կամ բլուզ, երեք կիսաշրջազգեստ կամ տաբատ, և իննը կերպարները պատրաստ են։ Հիանալի կլինի, եթե ընտրեք շատ չճմռթվող հագուստ Ձեր գործը թեթևացնելու համար կամ կարող եք ծալելու ճիշտ լուծումներ գտնել։
Աքսեսուարների գրագետ ընտրության դեպքում գործնական կերպարը կարելի է մեղմացնել ու այդ հագուստով այցելել նաև թանգարաններ, ցուցահանդեսներ, կինոթատրոն և այլն։

 

Կոշիկների ընտրությունը գործուղման մեկնելիս

Կոշիկներն ընտրեք մեծ պատասխանատվությամբ՝ առնվազն 3 զույգ, որոնցից երկուսը պետք է լինեն շատ հարմարավետ, իսկ մյուսն անհրաժեշտ կլինի միջոցառումներին, երեկույթներին մասնակցելու համար։

 

Դիմահարդարման ու հիգիենայի պարագաներ

Կանանց համար, բացի հագուստի ընտրությունից շատ կարևոր է նաև դիմահարդարման պարագաներ վերցնելը։ Այս դեպքում «ագահություն» անել հարկավոր չէ․ ընտրեք միմիայն շպարի ու հիգիենայի ամենաանհրաժեշտ պարագաները։

 

Դեղատուփ

Նույնիսկ ամենաառողջ մարդուն հարկավոր է լինում բժշկական օգնություն, ուստի դեղատուփն ուղեբեռի առաջնային իրերից մեկն է համարվում առաջին օգնության համար անհրաժեշտ դեղամիջոցներով։

 

Վերջին տարիների ընթացքում ոչ միայն գործուղման ընթացքում, այլև առօրյայում մարդկանց անբաժանելի ընկերներն են համարվում հեռախոսներն ու լիցքավորող մարտկոցները։ Հեռախոսները գրքի, համակարգչի, լուսանկարչական սարքի լավագույն փոխարինողներն են։ Այնպես որ ազատ ժամանակը ճիշտ ու գրագետ կազմակերպելու համար դրանք շատ պետք կլինեն։

In this article


Join the Conversation