ԻՍԿԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ 5 ՀԱՏԿԱՆԻՇ

Առաջնորդ պետք է լինել ի ծնե, իսկ ղեկավար կարող են լինել նրանք, ովքեր ունեն մոտիվացիա և ներքին ուժ։

8929
առաջնորդ-1

Առաջին հայացքից ղեկավարն ու առաջնորդը նույնն են, սակայն տարբերությունը մեծ է։
Ճիշտ է, գոյություն ունեն բազմաթիվ ծրագրեր, որոնք սովորեցնում են ընդամենը մի քանի հմտություններ առաջնորդ լինելու համար, սակայն ամեն ինչ չէ, որ կարելի է սովորել ու ընդօրինակել։

Առաջարկում ենք ծանոթանալ առաջնորդների ու ղեկավարների մի քանի կարևոր հատկանիշների։

 

Համարձակություն/ Որոշումներ կայացնելու կարողություն

Առաջնորդը պետք է աչքի ընկնի իր համարձակությամբ և մինչև վերջ պայքարելու կարողությամբ։ Նա կարողանում է գրագետ ձևով հաշվարկել բոլոր ռիսկերն ու ապացուցել իր տեսակետը։ Իսկ ղեկավարը վերլուծում է իրավիճակը, խորհուրդ է հարցնում նաև մյուսներից, ապա որոշում կայացնում։

 

Ինքնահեգնանք/Հումորի զգացում

Հեշտ է ծաղրել մյուսներին, բայց շատ քչերն ունեն սեփական սխալները տեսնելու կարողություն։
Առաջնորդը ինքնահեգնանքով վերլուծում է իր կատարած սխալները, ինչը վերացնում է աշխատակիցների մոտ առաջացող ավելորդ վախի ու ճնշվածության զգացողությունները։ Առանց ինքնահեգնանքի հնարավոր չէ ղեկավարել մարդկանց ու նաև մոտիվացնել, քանի որ սեփական փորձը միշտ անջնջելի տպավորություն է թողնում աշխատակիցների մոտ։ Ղեկավարների մոտեցումը բարդ իրավիճակներին այլ է․ նրանք ամեն ինչ փորձում են կարգավորել հումորի զգացումով։

 

Թիմին ոգևորելու ունակություն/Շփվելու կարողություն

Եթե առաջնորդը չի կարողանում ոգևորություն առաջացնել, ապա ենթարկվողները ոչ միայն չեն գնա նրա ետևից, այլև չեն լսի։ Խոսքն այս դեպքում ոչ թե հռետորական ընդունակությունների, այլ խոսքի ուժի մասին է։
Առաջնորդի համար մարդկանց էներգիայով լիցքավորելն անհրաժեշտ է օդի նման։ Իսկ ղեկավարներին բավական է միայն շփվելու կարողությունը՝ լսելու և գաղափարները ճիշտ վերարտադրելու ունակություն։

 

Բարդ ծրագրեր ղեկավարելու կարողություն/Կողմնորոշվելու կարողություն

Առաջնորդը պետք է կարողանա ինքնուրույն ղեկավարել բարդ ծրագրերը, որտեղ նա հնարավորություն ունի ներկայանալու որպես ծրագիրը ղեկավարող թրեյներ՝ թիմի հետ կիսվելով իր կատարած փորձաքննության արդյունքներով։
Ղեկավարը պետք է կարողանա ճիշտ դեր տալ աշխատակիցներին ծրագիրը հաջողությամբ իրագործելու համար։

 

Երազելու կարողություն/Պատվախնդրություն

Առաջնորդին բնորոշ ամենակարևոր հատկանիշներից մեկը երազելու և իր երազանքներով մյուսներին վարակելու կարողությունն է։ Հենց երազանքներն են առաջ ընթանալու ներքին շարժիչ ուժը։ Ղեկավարի համար ծրագիրն ընդամենը անհրաժեշտ է նոր արտադրանք ստեղծելու համար։ Նա չի խրախուսում նոր գաղափարները, որոնք կարող են փոխել աշխատանքն ավարտելու ժամկետները․ նա սիրում է որքան հնարավոր է շուտ հասնել արդյունքի։

 

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին