ՀՌՈՄԻ 8 ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ՎԱՅՐԵՐԸ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ

Հռոմում այնքան շատ են տեսարժան վայրերը, որ այցելուները մոլորվում են՝ չիմանալով, որտեղ կանգ առնել, լուսանկարվել։ Այս քաղաքը բացահայտելու և բոլոր գեղեցիկ վայրերն այցելելու համար 10 օրն էլ չի կարող բավականացնել։ Սակայն ճիշտ ու գրագետ պլան կազմելու դեպքում դա միանգամայն հնարավոր է։

11589
Հռոմ-1

Ներկայացնում ենք 8 լավագույն վայրերը, որոնք պարտադիր պետք է տեսնել, այլապես կարող եք մտածել, որ նույնիսկ չեք էլ եղել Հռոմում։

 

Կոլիզեում

ԿոլիզեումԲոլոր զբոսաշրջիկները պետք է նախ և առաջ տեսնեն Կոլիզեումը՝ Հին Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը, որը տեղավորել է շուրջ 50000 հանդիսատես։ Այն հնության ու պատմականության խորհրդանիշ է։ Կոլիզեումը նախկինում կոչվել է Ֆլավիոսների ամֆիթատրոն։ Իր անվանումը ստացել է «կոլոսիում» բառից, որը հունարենից թարգմանաբար նշանակում է հսկա, մեծ։

 

Շատրվան Տրևի

Շատրվան Տրևի

Կոլիզեումից ոչ շատ հեռու գտնվում է Տրևի շատրվանը, որն իր մեծությամբ միակն է Հռոմում։ Բարոկկո ոճով այս շատրվանը կառուցվել է 18-րդ դարում։ Հին հավատալիքների համաձայն՝ շատրվանի մեջ մետաղադրամ գցողը կրկին կվերադառնա Հռոմ։ Երկու մետաղադրամը խորհրդանշում է սիրային հանդիպում, երեքը՝ ամուսնություն, չորսը՝ հարստություն և այլն։

 

Ավենտին բլուր

Ավենտին բլուր

Տիբեր գետի ձախ կողմում գտնվող Ավենտինը այն յոթ բլուրներից մեկն է, որի վրա հենված է Հռոմը։ Այստեղից հնարավոր է տեսնել Իտալիայի մայրաքաղաքն ամբողջական համապատկերում։ Կարելի է զբոսնել նարնջի ու սոճու պուրակներով, շնչել մաքուր օդն ու հիանալ գեղեցիկ տեսարաններով։

 

Կապիտոլիում բլուր

Կապիտոլիում բլուր

Եթե ուզում եք միանգամից տեսնել մի քանի տեսարժան վայրեր, ապա կարող եք այցելել Կապիտոլիում բլուր։ Ի տարբերություն Ավենտին բլուրի՝ այստեղ պատմականությունն ավելի շատ է․ դա պատահական չէ, քանի որ այն հուշարձանների ամբողջություն է բաց երկնքի տակ։ Այստեղ կարող եք տեսնել արվեստի բազմաթիվ ստեղծագործություններ՝ քանդակներից մինչև կենցաղային իրեր։ Արվեստի ու մշակույթի սիրահարները կգնահատեն այս վայրը։

 

Վատիկան

Վատիկան

Հնարավոր չէ այցելել Հռոմ ու չլինել Վատիկանում։ «Քաղաք քաղաքի մեջ» այս ինքնիշխան պետությունը բաղկացած է մի քանի կարևոր կառույցներից, որոնցից մեկը Սուրբ Պետրոսի տաճարն է՝ ամենամեծը Հռոմում։ Ըստ ավանդության՝ տաճարը կառուցվել է Հիսուսի առաքյալներից մեկի՝ Պետրոս առաքյալի շիրիմի վրա։

 

Հռոմի ֆորում

Հռոմի ֆորում

Այս վայրը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել Հին Հռոմի պատմության, մարդկանց կենցաղի մասին։ ֆորումն այսօր ավերակ է՝ լի ճարտարապետական կառույցների մնացորդներով և անընդմեջ կատարվող հնագիտական պեղումներով, որոնք գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների:

 

Սիքստինյան կապելլա

Սիքստինյան կապելլաՎատիկանում գտնվող այս մատուռն արտաքուստ այնքան գրավիչ չէ, որքան ներսից։ Պատերն ու առաստաղը պատված են աներևակայելի գեղեցիկ որմնանկարներով։ Այստեղ են գտնվում իտալացի քանդակագործ, գեղանկարիչ Միքելանջելոյի աշխատանքները։

 

Հռոմի պանթեոն

ՊանթեոնՀռոմում լինելու դեպքում չմոռանաք այցելել նաև Տրևի շատրվանից ոչ շատ հեռու գտնվող Հռոմի պանթեոն, որը համարվում է հին ճարտարապետական կոթող։ «Բոլոր աստվածների տաճար»-ը կառուցվել է 126 թվականին, ունի անցքերով գմբեթ, որոնցից լույսը թափանցում է դեպի ներս։ Պանթեոնում են գտնվում հայտնի մարդկանց՝ իտալացի նկարիչ, ճարտարապետ Ռաֆայելի, ինչպես նաև արքաների գերեզմանները։ Պանթեոնը հայտնի է նաև աշխարհում ամենամեծը համարվող բրոնզե դռներով։

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին