ԻՆՉՊԵ՞Ս Է ՋՈՆ ՌՈՔՖԵԼԼԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԲԻԶՆԵՍՄԵՆ

«Ես երբեք չեմ իմացել՝ ինչ եմ դառնալու, սակայն միշտ իմացել եմ, որ ծնվել եմ ինչ-որ մեծ բանի համար»։ Ջոն Ռոքֆելլեր

8287
Ջոն-Ռոքֆելլեր

«Ես ձեզ կարող եմ պատմել իմ վաստակած յուրաքանչյուր միլիոնի մասին, բացի առաջինից»։

Ճիշտ է, Ջոն Ռոքֆելլերը չէր կարող պատմել, բայց մենք կփորձենք համառոտ ներկայացնել նրա հաջողության պատմությունը։

  • 7 տարեկանում արդեն սկսում է գումար վաստակել՝ կարտոֆիլ տնկելով հարևան բանջարանոցում։
  • 13 տարեկանում նրա խնայած գումարը կազմում է 50 դոլար, և նա այդ գումարը դնում է շրջանառության մեջ՝ պահանջելով տարեկան եկամուտի 7,5 %-ը։
  • Ռոքֆելլերների ընտանիքում դաստիարակության հիմքում ընկած էր «աշխատիր ու խնայիր» սկզբունքը։
  • 16 տարեկանում արդեն լավ տիրապետում էր հաշվապահական հմտություններին։
    Նրան հաջողվում է աշխատել Hewitt & Tuttle ընկերությունում և նույնիսկ հասնել ղեկավարի պաշտոնի, սակայն տեղի է ունենում ճակատագրական դեպք։ Նրա աշխատակիցները փորձում են նրան խաբել՝ երկու հազար դոլար հարկադրույքի փոխարեն ներկայացնելով 600 դոլար։ Եթե ընկերության սեփականատերը լիներ արդարամիտ, ապա գուցե Ջոնի փոխարեն մեկ ուրիշը դառնար միլիարդատեր։ Այս դեպքից հետո նա սկսում է ինքնուրույն կազմել իր հաշիվները։
    Որոշ ժամանակ անց Ջոնը որոշում է ստեղծել սեփական բիզնեսն ու սկսում է համագործակցել Ջոն Մորիս Քլարկի հետ։ Սակայն գործը սկսելու համար պահանջվում էր երկու հազար դոլար, մինչդեռ Ջոնն ուներ ընդամենը ութ հարյուրը։ Անհրաժեշտ գումարը վերցնում է հորից՝ խոստանալով նրան տարեկան եկամուտի 10%-ը։
    Ջոն Ռոքֆելլերը աշխատանքում կարևորում էր մարդկանց հետ շփվելու հմտությունը, ինչի համար ավելի բարձր էր վարձատրում, քան մնացած հաստիքներում աշխատողներին։ Ըկերությունն աստիճանաբար անկում է ապրում Քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Հենց այդ ժամանակ էլ նա հղանում է իր կյանքի ամենակարևոր գաղափարը։ Նա սկսում է հասկանալ ու գնահատել նավթի կարևորությունը։

    Standard oil-ի ծնունդը

    Սկզբում նավթն օգտագործվում էր միայն բնակարանները լուսավորելու համար, քչերն էին պատկերացնում նավթի կարևորությունը։ Ջոնին ոգևորողներից մեկը Լորա Սելեստինա Սպելմանն էր, ում հետ նա ամուսնանում է 1864 թվականին։ Ջոնը հետևում էր կնոջ խորհուրդներին ու ամեն ամգամ համոզվում, որ առանց նրա նա միգուցե երբեք չհարստանար։
    Իսկ ահա նրա նախկին գործընկեր Քլարկը հաջողության հասնելու որևէ հույս չուներ․ այդ էր պատճառը, որ նրանք չեն շարունակում համատեղ գործունեությունը։

Standard Oil ընկերությունը ստեղծվել է 1870 թվականին։

1880 թվականին ամերիկյան նավթահանման 95 %-ը Ռոքֆելլերի ձեռքում էր։ Նա դարձավ նավթի արքան։

 

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին