ՊԵՐՖԵԿՑԻՈՆԻԶՄ․ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԽՈՐՏԱԿՈՂ ԻԴԵԱԼ

Պերֆեկցիոնիզմ բառն անգլերեն perfect բառից է, նշանակում է կատարյալ։ Այս եզրույթը հանդիպում է և՛ հոգեբանության, և՛ փիլիսոփայության, և՛ կրոնի մեջ։

914
պերֆեկցիոնիզմ

Պերֆեկցիոնիզմը համոզմունք է ըստ որի՝ պետք է ու կարելի է հասնել կատարյալ արդյունքի։ Պերֆեկցիոնիստները վստահ են, որ հաջողություններն ու անհաջողությունները կախված են միայն իրենցից։ Նրանք մերժում են օգնության բոլոր հնարավորությունները։

Ինչո՞վ է այն վտանգավոր

Կատարյալ արդյունքի հասնելու ձգտումը խանգարում է ավարտին հասցնելու այն, ինչ նախաձեռնել եք։ Լավագույնը չլինելու վախը թույլ չի տալիս քայլեր ձեռնարկել երազանքներն իրականացնելու համար։ Եվ դրանք այդպես էլ մնում են չիրականացած։

Պերֆեկցիոնիզմը կաթված է։

 

Ուինսթոն Չերչիլ

Ի՞նչ եք կարծում պերֆեկցիոնիզմը կարող է օգտակար լինել։

Պերֆեկցիոնիզմը կարող է օգտակար լինել միայն այն դեպքում, երբ կատարելության հասնելու ձգտումը չի մարում ու մինչև վերջ ոգեշնչում է։
Քչերին է հաջողվում լինել պերֆեկցիոնիստ ու միաժամանակ ունենալ կամքի ուժ մտահղացումներն իրագործելու համար։

Հիշեք՝ պետք է գործել առանց կանգ առնելու՝ հեռու վանելով բոլոր կասկածներն ու կատարելության հասնելու ձգտումները։

Սա չի նշանակում, որ պետք է անել չմտածված քայլեր ու տեղի տալ արագ որոշումներ կայացնելու գայթակղությանը։ Սկսեք փոքր քայլերից և փորձեք աստիճանաբար կատարելագործվել։
Երբ որևէ միտք կամ գաղափար եք հղանում, սկսեք այն զարգացնել։ Խնդրեք ձեր պերֆեկցիոնիզմին, որպեսզի սպասի ու հայտնվի այն ժամանակ, երբ դուք արդեն նախնական քայլերն արած կլինեք։

In this article


Join the Conversation