5 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐՔԵՐԸ ԲԻԶՆԵՍԻ ՄԱՍԻՆ

Internest.am-ը ներկայացնում է այն գրքերի ցանկը, որոնց շնորհիվ ձևավորվում է գործնական աշխարհայացք, ընկերություններ ու ֆինանսներ կառավարելու կարողություն։

1151
բիզնես-գրքեր

Բիզնեսի մասին կան բազմաթիվ գրքեր, սակայն քչերն են, որ կարող ենք իսկապես ներառել լավագույնների ցանկում։

 

Հենրի Ֆորդ «Իմ կյանքն ու

                       ձեռքբերումները»

Ինքնակենսագրական բնույթ ունեցող այս գրքում մեքենաների արդյունաբերության կնքահարը՝ Հենրի Ֆորդը, բացում է հաջողակ բիզնեսի ու կարիերայի բոլոր գաղտնիքները։ Գիրքը համարվում է դասական ստեղծագործություն։ Չնայած Ֆորդի մասին շատ է գրվել, բայց նա մնացել է առեղծվածային անձնավորություն։

 

Հայ Կավասակի «Ստարտափ»

Ասում են՝ եթե չլիներ Հարրի Կավասակին Apple-ն այդպես էլ կմնար համակարգիչներ ու հեռախոսներ արտադրող սովորական ընկերություն։ Հենց նրա շնորհիվ է Apple-ը դարձել ամենահայտնի բրենդներից մեկը։ Հենց միայն այդ պատճառով էլ կարելի է ու պետք է ընթերցել այս գիրքը, որը ուղեցույց է համարվում սկսնակ բիզնեսմենների համար։

 

Փիթեր Դուրքեր «Մենեջմենթի

                        հանրագիտարան»

Փիթեր Դուրքերը մենեջմենթի ամենահայտնի տեսաբաններից մեկն է, ով հավատում էր, որ կարելի է ստեղծել տնտեսական աճ և սոցիալական ներդաշնակություն։ Հեղինակն այս գիրքը համարում է իր 60 տարվա ակտիվ գործունեության ամփոփումը։

 

Բիլ Գեյթս «Բիզնես մտքի արագությամբ»

Բիլ Գեյթսը բոլորից լավ գիտեր, որ արագությունը 21-րդ դարում հաջողության հասնելու ամենակարևոր նախապայմանն է։ Ի դեպ, խոսքը ոչ միայն համակարգչային արագության, այլև բիզնեսը վարելու մասին է։ Նա ուղղորդում է սկսնակներին այն հարցերում, թե ինչպես կարելի է օգտագործել ինֆորմացիոն տեխնոլոգիաները, բերում է տիպիկ օրինակներ ու գործնական օրինակ ծառայում։

 

Լի Յակոկա «Մենեջերի կարիերան»

Սա ևս ինքնակենսագրական գործ է, որն անմիջական կապ ունի «Ֆորդ» ընկերության հետ։ Լի Յակոկան համարվում է ամենանշանավոր մենեջերներից մեկը պատմության մեջ։ Այս բեսթսելլերում քայլ առ քայլ նկարագրվում է ուսանող-փորձնակից մինչև խոշոր ընկերության ղեկավար ճանապարհը։

 

In this article


Join the Conversation