ԻՆՉՊԵ՞Ս ԳՈՒՄԱՐ ՎԱՍՏԱԿԵԼ FACEBOOK-Ի ՄԻՋՈՑՈՎ

Facebook-ն ամենատարածված սոցիալական ցանցն է աշխարհում։ Կայքի բիզնես-կառուցվածքը մշտապես փոփոխվում  ու մշակման է ենթարկվում։

1199
facebook-1

Առաջարկում ենք ծանոթանալ մի քանի հնարքների, որոնք կարող եք կիրառել նաև մյուս սոցիալական ցանցերում։

 

Գովազդ

Գովազդը համարվում է խմբերի ու էջերի վարման ամենաստանդարտ մեթոդը։ Դուք գումարով գովազդում եք Ձեր բիզնես էջը կամ որևէ առանձին հրապարակում՝ փոխարենը ստանալով շատ դիտումներ ու հավանություններ։ Գովազդի արժեքը պայմանավորված է լսարանով, որակով ու թեմատիկայով։ Պետք է կարողանալ ընտրել գովազդի ճիշտ ձևը, որպեսզի արդյունքն էլ լինի  բարձր։

 

Հրապարակումների վաճառք

Սա ԱՄՆ-ի գովազդային շուկայում տարածված մեթոդ է։ Եթե ունեք մեծ լսարան, ապա կարող եք գրանցվել Shopsomething.com կայքում և ստանալ հրապարակումներ՝ ըստ թեմատիկայի ու արժեքի։

 

Գործընկերային ծրագիր

Գործընկերային ծրագիրը ենթադրում է գովազդի մշակման մեթոդ ըստ որի՝ դուք գովազդում եք ապրանքը՝ փոխարենը վաճառքից տոկոսներ եք ստանում։

  • Գտեք որևէ գործընկերային ծրագիր  (Amazon, Aliexpress, eBay և այլն) ուշադիր ուսումնասիրեք բոլոր պայմանները, քանի որ դրանցից որոշները անդորագրեր են ուղարկում, իսկ գումար ստանալու համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային դրամապանակ։
  • Գրանցվեք այդ կայքերից որևէ մեկում, որը Ձեզնից կխլի ընդամենը մի քանի րոպե։
  • Ի դեպ, այս մեթոդը օգտագործում են հիմնականում ինտերնետ-խանութները։

Առաջ մղեք ապրանքի կամ ծառայության

վաճառքը

Եթե բիզնես-թրեյներ եք, կարող եք կիսվել Ձեր փորձով, անվճար խորհրդատվություն տրամադրել, օգտակար նյութեր հրապարակել։ Եթե գրող եք, ապա կարող եք գրքից հատվածներ հրապարակել ու գովազդել այն, մինչև հրատարակվելը։ Եվ այսպես շարունակ։

Շատ հաճախ բիզնես էջերը կրում են ոչ միայն տեղային, այլև համաշխարհային բնույթ։ Սոցիալական ցանցը՝ լինի դա Facebook-ը, Вконтакте-ն կամ մեկ ուրիշը, առաջին հերթին հազարավոր մարդկանց միավորող օնլայն շփման հարթակ է։ Շփվեք Ձեր արդեն իսկ գոյություն ունեցող և պոտենցիալ հաճախորդների հետ, փորձեք նաև ըստ նրանց պահանջների փոփոխություններ կատարել ու բիզնեսը հասցնել հաջողության՝ չմոռանալով, որ հենց նրանք են Ձեր եկամտի աղբյուրը։

 

 

In this article


Join the Conversation