ԻՆՉՊԵՍ ԳՈՎԱԶԴԵԼ ՍՏԱՐՏԱՓԸ

Որպեսզի սստարտափի մասին իմանան շատերը, անհրաժեշտ է մեդիա-մարքեթինգային աջակցություն։

369
startup-marketing-1

Այս հոդվածում կներկայացնենք բոլոր քայլերը ստարտափը հաջողության հասցնելու համար։

Առաջխաղացման գործիքներ

Ստարտափի մարքեթինգը ներառում է մի քանի գործիքներ՝

  • SMM առաջխաղացում
  • SEO առաջխաղացում
  • PPC առաջխաղացում

Սոցիալական ցանցերում առաջխաղացումը հնարավորություն է տալիս լսարանի հետ կապ ստեղծելու, կարծքիներն արագ ստանալու և արձագանքելու համար։

Այս գործիքով աշխատելու համար անհրաժեշտ է աշխատել երկու ուղղությամբ՝

  • Վարել սոցիալական ցանցի էջը
  • Տեղադրել գովազդ

Ձեր հիմնական կաքի հղումը դրվում է սոցիալական ցանցի էջում, ինչն օգնում է մեծացնել կայքի այցելությունների քանակն ու նպաստում է բրենդի ճանաչելիությանը։

  • Կախված ստարտափի թեմատիկայից կարող եք հրապարակել՝
  • Տեղեկատվություն ակցիաների ու զեղչերի մասին
  • Պատմել ստարտափի մասին
  • Տեղադրել վիդեոներ, որոնք շատ արագ են տարածվում սոցիալական ցանցերում

Թարգեթինգային գովազդ

Այս գովազդի նպատակը նեղ հետաքրքրություններով լսարանի կամ  որոշակի տարածքի վրա կենտորնանալու միջոցով գովազդային արդյունավետության բարձրացումն է։

 

SEO

SEO-ն անհրաժեշտ է այն դեպքում, եթե ստարտափն ունի կայք, ինտերնետ-խանութ կամ բջջային հավելված։
Օգտվողների մեծ մասը տեղեկատվությունը փնտրում է որոնողական համակարգերում, ուստի լավ առաջխաղացման դեպքում Ձեր ստարտափը կլինի առաջատար և կապահովի մեծ թվով այցելություններ։

Առաջխաղացումը բաղկացած է մի քանի փուլից՝

  • Բանալի բառերի հավաքագրում, որոնք բնորոշ են ստարտափին
  • Ներքին օպտիմալացում, որի դեպքում մասնագետներն աշխատում են, որպեսզի կայքը համապատասխանի Google-ի պահանջներին։
  • Արտաքին օպտիմալացում՝ կատալոգների ու ֆորումների հետ աշխատանք, որպեսզի կայքը կամ հավելվածն ունենա հղումների հզոր ծավալ։

Կոնտեքստային գովազդ

PPC (pay per click) գործիք, որը տալիս է ամենաարագ արդյունքները։ Կարող եք առաջ գնալ որոնողական հարցումներով և լինել առաջատար որոնողական համակարգում։
Այս գործիքը շատ նման է ֆեյսբուքյան առաջխաղացմանը կոնկրետ մարքեթինգային կարգավորումներով և նպատակային լսարան դուրս գալու հնարավորությամբ։

In this article


Join the Conversation