ՆԵԼՍՈՆ ՄԱՆԴԵԼԱ․ ՄԵԾ ՀՈՒՄԱՆԻՍՏԸ

Նելսոն Մանդելան եղել է Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը, մեծ հոմանիստ, ով պայքարել է մարդու իրավունքների համար, ինչպես նաև Նոբելյան մրցանակակիր։

2401
Նելսոն-Մանդելա

 

Internest.am-ը ներկայացնում է Մանդելայի մտքերը մարդու, կյանքի, սիրո մասին։ Սրանք սոսկ մտքեր չեն, այլ սովորեցնում են ճիշտ ապրել, սիրել ու լինել ազատ՝ չոտնահարելով մյուսների իրավունքներն ու ազատությունը։

 

Չկա ավելի լավ բան, քան վերադառնալ այնտեղ, ուր ոչինչ չի փոխվել, որպեսզի հասկանաս, թե որքան ես ինքդ փոխվել։

 

Սիրո ու ներդաշնակության գլխավոր հատկանիշը ուրիշներին որևէ բան ապացուցելու ցանկության բացակայությունն է։

 

Վիրավորվել ու չվրդովվել․ դա նույնն է, ինչ խմել թույն այն հույսով, որ այն կսպանի ձեր թշնամիներին։

 

Ոչ ոք չի ծնվում որևէ մեկի մաշկի գույնի, ծագման կամ կրոնի հանդեպ ատելությամբ․մարդիկ սովորում են ատել, իսկ եթե կարողանում են ատել սովորել, ապա նրանց պետք է սովորեցնել նաև սիրել, քանի որ սերն ավելի մոտ է մարդկային հոգուն։

 

Ազատությունը կիսատ լինել չի կարող։

 

Ես չեմ կարող մոռանալ, բայց կարող եմ ներել։

 

Մենք պետք է ժամանակն իմաստուն կերպով օգտագործենք ու հիշենք, որ ազնիվ գործը կարելի է սկսել ցանկացած պահի։

 

Լինել ազատ նշանակում է ոչ միայն ինքդ քեզ ազատել կապանքներից, այլև ապրել՝ հարգելով մյուսների ազատությունը։

 

Մեր մոլորակը մեծ հույսերի ու հեռանկարների, իսկ մյուս կողմից տառապանքների, հիվանդությունների ու քաղցի աշխարհ է։

 

Եթե ունեք երազանք, ապա ոչ ոք չի խանգարում այն իրագործել, քանի դեռ չեք հանձնվել։

 

In this article


Join the Conversation