6 ՊԱՏՃԱՌ ԺՊՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Ես հասկացա, թե որն է ձեր դժբախտության պատճառը։ Դուք չափազանց լուրջ եք․ բոլոր հիմարություններն աշխարհում կատարվում են հենց այդ դեմքի արտահայտությամբ։ Ժպտացեք, պարոննե՜ր, ժպտացեք։ Բարոն Մյունհաուզեն

6225
ժպիտ

Ժպիտն անմիջական կապ ունի ուղեղի աշխատանքի հետ․ այն ակտիվացնում է ուղեղ-մարմին կապը։

Որո՞նք են հաճախ ժպտալու պատճառները։

 

Ժպիտը երջանկացնում է մեզ

Ժպիտն ուղեղին ազդանշան է ուղարկում մեր երջանիկ լինելու մասին։ Իսկ երբ մենք երջանիկ ենք, օրգանիզմը սկսում է էնդորֆիններ արտադրել, որոնք բարձրացնում են տրամադրությունը։  Նույնն է նաև հակառակ դեպքում՝ հոնքերը կիտելով՝ մարդիկ իրենց դժբախտ են զգում։

 

Ժպիտը երջանկացնում է Ձեզ շրջապատող մարդկանց

Ժպիտը վարակիչ է․ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բավական է տեսնել ժպտացող ընկերոջը և դիմացինները նույնպես վարակվում են այդ լավատեսական տրամադրությամբ։ Ժպտացող մարդը երջանկության աղբյուր է։

 

Ժպիտը մարդուն ավելի հմայիչ է դարձնում

Մենք ուշադրություն ենք դարձնում այն մարդկանց, ովքեր ժպտում են։ Ժպիտը ձգողական ուժ ունի․ երբ որևէ մեկը ժպտում է, փորձում ենք հասկանալ պատճառները։ Խոժոռ դեմքով մարդիկ վանում են, իսկ ժպիտը գրավում է։ Ժպտացող կինը գրավում է արական սեռի ներկայացուցիչներին։

Հաջորդ անգամ հանդիպման գնալիս չմոռանաք ամենակարևորի՝ ժպիտի մասին։

 

Ժպիտն օգնում է հաղթահարել սթրեսը


Ժպիտն օգնում է ազատվել հոգնածությունից ու ծանրաբեռնվածությունից։ Այն նվազեցնում է տագնապի զգացողությունը։ Երբ երջանիկ լինելու մասին ազդանշանը հասնում է ուղեղին, շնչառության հաճախականությունն ու սրտամկանի կծկումները նվազում են։
Սթրեսի հաղթահարումը դրական ազդեցություն է ունենում ամբողջ օրգանիզմի վրա․ իջնում է արյան ճնշումը, լավանում է մարսողությունը, կարգավորվում է շաքարի աստիճանն արյան մեջ։

 

Ժպիտն ավելի գրավիչ է, քան շպարը

Մարդկանց 60 %-ը կարծում է, որ առանց շպարի, բայց ժպտացող կինն ավելի գեղեցիկ է, քան չժպտացող կինը շատ դիմահարդարմամբ։

 

Ժպիտը մարդուն ավելի հաջողակ է դարձնում

Ժպտացող մարդիկ ավելի ինքնավստահ են թվում։ Տարեք ժպիտը ձեզ հետ հանդիպման ու կտեսնեք, թե ինչպես է փոխվում մարդկանց արձագանքը։

 

Երբեք մի դադարեք դադարեք ժպտալ․ նույնիսկ այն ժամանակ, երբ տխուր եք․ ինչ-որ մեկը կարող է սիրահարվել ձեր ժպիտին։

————————

Գաբրիել Գարսիա Մարկես

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին