7 ԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼ ԼԱՎ ԸՆԿԵՐ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Միայն լավ ընկերը կարող է հանդուրժել ընկերոջ թերություններն ու թուլությունները։ Վ․ Շեքսպիր

560
ընկերություն

Ընկերական հարաբերությունները մեր կյանքի ամենակարևոր մասն են կազմում։ Ճիշտ ընկեր գտնելն ու ամուր ընկերություն ձևավորելը շատ կարևոր է բոլորիս համար։
Լավ ընկեր ունենալու համար նախ պետք է լավ ընկեր լինել։ Ընկերությունը չի ընդունում պայմաններ ու անարդարություններ։ Այն կառուցվում է վստահության հիմքի վրա։

Ահա 8 քայլ, որ չպետք է մոռանալ լավ ընկեր ունենալու և լինելու համար։

Սովորեք լսել դիմացինին

Երբ Ձեր ընկերը պատմում է իր խնդիրների մասին, նրա նպատակը ոչ թե ձեզնից խորհուրդ հարցնելն է, այլ ուշադրությունը։ Սովորեք լսել, մի շտապեք քննադատել կամ խորհուրդներ տալ։ Փորձեք արտահայտվելու հնարավորություն տալ։

Տվեք այն, ինչ ուզում եք ստանալ փոխարենը

Ընկերներից մի սպասեք այն, ինչ ինքներդ չեք կարող տալ։ Բոլոր հարաբերությունները կառուցվում են փոխադարձության հիման վրա։ Ուզում եք հարգանքի արժանանալ, ուրեմն հարգեք։

Մի եղեք պերֆեկցիոնիստ

Մարդը գնահատվում է իր լավ ու վատ կողմերով։ Սովորեք սիրել ոչ միայն ձեր, այլև ձեր ընկերների թերությունները։ Դա նրանց բնավորության մի մասն է կազմում առանց որոնց միգուցե նրանք չլինեին այնպիսին, ինչպիսին կան։

Ներողամիտ եղեք

Դժվար է ապրել ատելության զգացումով։ Ազատվեք դրանից․ այն ավելի շատ ձեզ է վնասում՝ հիմք դառնալով նյարդային համակարգի խախտումների, լուրջ ֆիզիկական հիվանդությունների համար։
Ներեք բոլոր նրանց, ովքեր ձեզ ցավ են պատճառել։

Առաջնորդվեք որակով և ոչ թե քանակով

Մտածեք, թե ձեր ընկերներից որոնք են ձեզ ավելի մտերիմ ու հոգեհարազատ։ Հնարավոր չէ լավ ընկեր լինել միլիոնավոր մարդկանց համար, բայց կարելի է լինել անփոխարինելի մարդ մի քանիսի համար։ Ինքներդ որոշեք, թե ովքեր են նրանք։

Ասեք այն, ինչ մտածում եք

Անկեղծ ասեք այն, ինչ մտածում եք,  բայց երբեք մի ստեք։

Մի մոռացեք ինքներդ ձեզ

Որքան էլ մեծ լինի ընկերների հանդեպ սերը, այն չի կարող մեծ լինել ինքներդ ձեր հանդեպ սիրուց։ Գնահատեք ու հարգեք ինքներդ ձեզ․ միայն այդ դեպքում կարող եք լավ ընկեր լինել նաև մյուսների համար։

 

 

 

In this article


Join the Conversation