7 ՊԱՏՃԱՌ ԵՐԵԽԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՏԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Երբեմն ծնողները բազմաթիվ պատճառաբանություններ են բերում երեխաներին երաժշտական դպրոց չտանելու համար։ Դուք կմոռանաք բոլոր խնդիրների մասին, երբ պարզեք, թե որքան կարևոր է երաժշտական կրթությունը երեխաների համար։

32807
երաժշտական կրթություն

Չնայած նրան, որ երեխան բաղաձայն է երգում ու երաժշտական լսողություն չունի, դաշնամուրը դնելու տեղ չկա և այլն, կան մի շարք պատճառներ, որոնց համար արժե երեխային տանել երաժշտական դպրոց։

Երաժշտական պարապմունքները  երեխային դարձնում են կարգապահ

Որևէ երաժշտական գործիքի տիրապետելու համար պետք է աշխատել, անդադար, կանոնավոր կերպով ու մեծ համառությամբ։ Երաժշտությունը ձևավորում է բնավորություն։

 

Զարգանում են մաթեմատիկական ունակությունները

Երեխան ձեռք է բերում տարածական մտածողություն՝ ընկնելով ճիշտ նոտաների վրա և հիշելով նոտաների տեքստը։ Նա գիտի, որ երաժշտական պիեսը նման է մաթեմատիկական ապացույցներին՝ այսինքն՝ պետք է լինի ճշգրիտ։

Պատահական չէ, որ Ալբերտ Էյնշտեյնը կարողանում էր ջութակ նվագել, և Օքսֆորդի ֆիզիկոսների ու պրոֆեսորների 70%-ը համալսարանական երաժշտական ակումբի անդամներ էին։

 

Երաժշտությունն ու լեզուն երկվորյակներ են

Երաժշտությունն ու լեզուն ծնվել են մեկը մյուսի ետևից․ սկզբում ավագը՝ երաժշտությունը, ապա՝ կրտսերը՝ խոսքը։ Նրանք մեր ուղեղում ապրում են կողք կողքի։ Ֆրազաներ, նախադասություններ, ստորակետեր ու վերջակետեր, հարցականներ ու բացականչություններ կան և՛ երաժշտության մեջ, և՛ խոսքում։

Երաժշտական կրթություն ունեցողներն ավելի լավ են խոսում ու գրում, հեշտությամբ են հիշում օտարալեզու բառերը, լավ են յուրացնում քերականությունը։

Երաժշտամոլ-գրողներ Տուրգենևն ու Ստենդալը, Պաստեռնակն ու Տոլստոյը, Ռուսսոն ու Ռոմեն Ռոլանը, որոնք ոչ մի օտար լեզվի չէին տիրապետում, ապագա պոլիգլոտներին խորհուրդ էին տալիս տիրապետել երաժշտական որևէ գործիքի։

 

Երաժշտական պարապմունքները զարգացնում են շփման կարողությունը

Հաղորդակցման հմտությունները ձևավորվում են երաժշտական պարապմունքների ընթացքում, երբ երեխան ծանոթանում է Մոցարտի, Բախի, Պրոկոֆևի, Չայկովսկու և մյուս հանճարեղ կոմպոզիտորների ստեղծագործություններին։
Նվագելով նրանց ստեղծագործությունները՝ երեխան պետք է կարողանա հանդիսատեսին փոխանցել հեղինակների բնավորությունը, զգա ձայնն ու ժեստերը։ Մնում է ընդամենը մեկ քայլ՝ բիզնեսմենի տաղանդը՝ մարդկանց հետ լեզու գտնել։

 

Երաժիշտները փափկասիրտ են ու միաժամանակ տղամարդկային

Ինչպես պնդում են հոգեբանները, տղամարդ-երաժիշտները շատ զգայուն են, իսկ կին-երաժիշտները տոկուն են, ինչպես տղամարդիկ։

 

Երաժշտությունը  ձևավորում է աշխատելու կարողություն

Երաժիշտներըն ավելի քիչ են վախենում deadline հասկացությունից։ Երաժշտական դպրոցում երեխաները սովորում են գործը վաղվան չթողնել։ Նրանք պետք է ստուգարքներն ու քննությունները հանձնեն ժամանակին և նշանակված օրը մասնակցեն համերգին։
Երաժշտական պարապմունքները երեխայի մեջ ձևավորում են համբերատարություն և արտիստիզմ ողջ կյանքի համար։

 

Երաժշտությունը սովորեցնում է մտածել ու ապրել միաժամանակ մի քանի ուղղությամբ

Երաժշտական պարապմունքները դաստիարակում են փոքրիկ կեսարների, ովքեր կարողանում են միաժամանակ մի քանի գործ անել։ Երաժշտությունն օգնում է կողմնորոշվել միաժամանակ մի քանի ուղղություններով։ Օրինակ՝ նոտաներին հետևող դաշնակահարը միանգամից մի քանի գործ է կատարում հիշում է անցյալը, նայում է դեպի ապագան և ղեկավարում է ներկան։
Երաժշտությունն ընթանում է իր ռիթմով, և դաշնակահարը չպետք է շեղվի, շրջվի, հանգստանա կամ կորցնի ոգևորությունը։

 

Երաժշտությունը հաջողության հասնելու լավագույն ճանապարհն է։

 

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին