ԱՌԱԿ ՀՈԳՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Այս առակը հոգու խաղաղության ու ներդաշնակության փնտրտուքների մասին է։ Չի կարելի խաղաղությունը փնտրել այնտեղ, ուր չկա։ Փոխեք ձեր ներքին աշխարհն, ու կվերագտնեք հոգու հանգստությունը։

778
խաղաղություն

Մի անգամ մարդը, քաղաքի աղմուկից ու իրարանցումից հոգնած, որոշում է հոգեկան հանգստություն գտնել լուռ ու խաղաղ մի վայրում, ուր ոչ ոք ու ոչինչ նրան չի խանգարի։

Եվ այդ վայրն անտառն էր։ Երբ ոտք է դնում այնտեղ, թվում է, թե քար լռություն է, բայց որոշ ժամանակ անց ծղրիդները սկսում են ճռճռալ, թռչունները՝ երգել, ծառերը՝ խշխշալ։ Նա որոշում է գնալ ավելի խուլ վայր, որտեղ աղմուկն ավելի քիչ կլինի։

Մի քանի օր շարունակ փնտրտուքներից հետո նա վերջապես գտնում է մի քարանձավ, ուր այնքան խաղաղ ու աներևակայելի անդորր էր։ Բայց հանկարծ մարդը նկատում է, որ ինչ-որ տեղից ջուր է կաթում։ Եվ որքան լուռ էր շուրջբոլորը, այնքան ավելի զգալի էր ջրի կաթիլների ձայնը։ Դա մարդուն շատ է բարկացնում։

Եվ նա մտածում է, որ լռություն կարելի է ապահովել նաև սեփական տանը ձայնամեկուսացման միջոցով։ Վերջապես, երբ վերանորոգումն ավարտվում է, նստում է տան մոտ ու կրկին լռության մեջ այս անգամ լսվում է ժամացույցի սլաքների թկթկոցը։ Նա ժամացույցը հանում է ձեռքից ու շպրտում է։

Եվ ահա լության մեջ լսվում է նրա սրտի թփթփոցը․․․

Հոգու հանգստությունը կախված չէ արտաքին հանգամանքներից։ Ամեն ինչ գտնվում է ներսում՝ բոլոր խնդիրներն ու դրանց լուծումները։ Դադարեք մեղավորներ  փնտրելուց, սկսեք ապրել ինքներդ ձեր աշխարհում։

In this article


Join the Conversation