8 ԲԻԶՆԵՍ-ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՖՐԵՆՍԻՍ ԱՆԴԵՐՎՈՒԴԻՑ

Բիզնեսն այնպիսի ոլորտ է, որտեղ հաջողության հասնելու համար բացի փողից, կարևորվում է նաև բիզնեսը ղեկավարելու տաղանդը։ 

940
Ֆրենսիս-Անդերվուդ-1

Ներկայացնում ենք «Քարտերի տնակ» հայտնի սերիալի հերոս Ֆրենսիս Անդերվուդի (Կեվին Սփեյսի) խորհուրդները բիզնեսի ոլորտում հաջողության հասնելու համար։

 

Պատասխանատվություն վերցրեք ձեզ վրա

Ամեն օր Ֆրենկը լուծում է բարդ առաջադրանքներ, և նա անընդհատ պատասխանատվություն է վերցնում իր վրա։ Որպեսզի նրա առաջարկությունն ընդունվի, նա վստահություն ներշնչելու համար ասում է․ «Պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»։ Այդպես նա ինքն իրեն զրկում է նահանջելու հնարավորությունից, և դա մոտիվացնում է նրան խիստ ու վճռական որոշումներ կայացնելու գործում։
Անդերվուդը վստահ է իր ուժերի վրա, կարողանում է վերահսկել իրավիճակն ու սառը մոտեցում ցուցաբերել անորոշ իրավիճակներում։

Խորը մտածեք

Ֆրենկը ցանկացած խնդիր դիտարկում է մի քանի տեսանկյունից։ Նա ռամզավար է և միշտ մի քանի տարբերակ է փորձարկում։ Բախվելով անհաջողությունների՝ նա ձեռքերը վայր չի իջեցնում։

Եթե քարտերը քեզ դուր չեն գալիս, պտտեցրու սեղանը։

 

Մի արեք կանխագուշակություններ

Անդերվուդը երբեք խուճապի չի մատնվում և ամեն ինչ անում է մյուսների մոտ դա կանխելու համար։ Եթե իրավիճակը ծայրահեղ է, նա ցուցաբերում է խստություն ու փորձում է ուղիներ գտնել խնդրի լուծման համար։Այո, նա կարող է նյարդայնանալ, բայց միայն այն դեպքում, երբ իսկապես մեծ խնդիրների առջև է կանգնում։

 

Չարժե ընկնել ծայրահեղությունների ետևից, երբ խնդիրներ չկան։

 

Պատրաստ եղեք

Ֆրենկը միայնակ չէ․նրան շրջապատում են մարդիկ, ում նա լիովին վստահում է։ Մարդիկ, որոնց վրա կարող է հույս դնել ու վստահ լինել, որ բոլոր խնդիրները կլուծվեն։ Դժվար թե նա որևէ հաջողության հասներ առանց թիմի։ Հավանաբար կխելագարվեր։

Ազնիվ եղեք ինքներդ ձեզ հետ

Մի խաբեք ինքներդ ձեզ․ դա թույլերին է բնորոշ։ Որևէ արարք անելուց առաջ ինքներդ ձեզ հարց տվեք ու խոստովանեք, թե ինչու արեցիք։ Սկզբում դա դժվար կլինի, բայց հետո այդ ազնվությունը ձեզ ավելի ուժեղ կդարձնի։

 

Սովորեք ասել «ոչ»

Այս բառի հետ շատերը խնդիրներ ունեն և խուսափում են այն օգտագործելուց։ Բայց եթե դուք վստահ եք ձեր ճշմարտացիության մեջ, այդ դեպքում ինչու «ոչ» չեք ասում։ Սովորեք ասել ոչ և ղեկը վերցրեք ձեր ձեռքը։

Պատրանքներ ստեղծեք

Անդերվուդը ստվերների վարպետ է։ Նա շատ լավ է կողմնորոշվում իրավիճակներում․ գիտի՝ որ դեպքում թույլ, իսկ որ դեպքում ուժեղ ձևանալ։

Զարգացեք

Ինչպես Ֆրենկն է ասում սերիալի առաջին սերիայում, գոյություն ունի ցավի երկու տեսակ՝ անիմաստ և այնպիսի ցավ, որն ավելի ուժեղ է դարձնում։ Հենց երկրորդ տեսակն է, որ օգնում է մեզ զարգանալ։ Մենք փոխվում ենք՝ տարբեր խնդիրներ հաղթահարելով։ Պետք չէ վախենալ դժվարություններից․ դրանք մեզ կոփում են։ Օգտվեք ավելի լավը և ավելի ուժեղ դառնալու յուրաքանչյուր հնարավորությունից։

Կատարելագործվել նշանակում է փոխվել։

In this article


Join the Conversation