ԹԱԻԼԱՆԴ. Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ ՃԱՄՓՈՐԴԵԼԻՍ (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)

Ի՞նչ է պետք իմանալ Թաիլանդ ճամփորդելիս, տեղացիների հետ շփվելիս և տեղական խոհանոցից օգտվելիս: Էկզոտիկ ու գունեղ այս երկրի մասին ամենակարևոր տեղեկությունները՝ մեկ ինֆոգրաֆիկայի մեջ: Մի օր հաստատ պետք է գալու:

11266
Թաիլանդ

Կորալյան խութեր, բուդդիստական տաճարներ, էկզոտիկ բնություն, կոկորդիլոսների բուծարաններ, մերսում, շոփինգ և թեժ գիշերային կյանք: Թաիլանդում հանգիստը չափազանց բազմազան կարող է լինել, և ամեն տեսակի նախասիրությունների զբոսաշրջիկներ կարող են այստեղ հրաշալի ժամանակ անցկացնել:

Հայաստանում նույնպես ամեն տարի ավելի ու ավելի հաճախ են տուր առաջարկներ ներկայացվում դեպի Թաիլանդ: Այստեղ կարելի է այցելել գերժամանակակից քաղաք Բանգկոկ կամ ակումբային խրախճանքների կենտրոն Պատտայա, ինչպես նաև Սամետ, Կո Չանգ և այլ էկզոտիկ կղզիներ:

Թաիլանդ

Թաիլանդում կան մաքրամաքուր ծովափեր, հրաշալի հյուրանոցներ և զարգացած ենթակառուցվածքներ: Այստեղ կարելի է գերազանց հանգստանալ տարվա ցանկացած եղանակի: Վերջին տարիներին Թաիլանդը ձեռք է բերել նաև առողջարար հանգստավայրի կոչում, որը երկիրը լիովին վաստակել է իր չգերազանցված մերսման ու բնական նյութերով վերականգնող ու երիտասարդացնող բժշկության շնորհիվ:

Թաիլանդ

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին