2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՄԱՍ 1

Այլևս անհնար է պատկերացնել, որ որևէ ոլորտ չի ենթարկվի տեխնիկական ամենաֆանտաստիկ նորամուծություններին: Ինչեր ասես, որ չեն ստեղծում նորարարության սիրահարները աշխարհի ամենատարբեր անկյուններում:

3962

Ահա 5 հրաշալի իր, որոնք մեզ ամենից շատն են դուր եկել 2015 թվականի ամենահետաքրքիր նորամուծություններից: Այս իրերից ու տեխնոլոգիաներից յուրաքանչյուրը ոչ միայն կարող է հեշտացնել մեր կյանքը, այլև ավելի հետաքրքիր դարձնել այն: Եվ որ ամենակարևորն է, դրանք հասանելի են հասարակ մահկանացուներին` ոչ այնքան բարձր գնի շնորհիվ:

PROJECT ARA

Project Arаն Google-ի մոդուլային սմարթֆոնն է: Այս նորամուծությունը հնարավորություն է տալիս ոչ միայն հեռախոսի ծրագրային մասը «հավաքել» ձեր ցանկություններին համապատասխան, այլև սարքի մասերը: Հեռախոսի հիմքի վրա կարելի է ամրացնել մոդուլներից յուրաքանչյուրը, որը կցանկանաք՝ պրոցեսոր, էկրան, տեսախցիկ, բարձրախոս և այլն:

2015 թվականի ամենահետաքրքիր նորամուծությունները

Կարելի է ենթադրել, որ ժամանակի ընթացքում կառաջարկվեն մեկը մյուսից հետաքրքիր ու անհավանական մոդուլներ: Մասերից յուրաքանչյուրը հեշտությամբ կարելի է փոխել, եթե այն փչանա, հնանա կամ պարզապես ձանձրացնի ձեզ: Հեռախոսի հիմքը կարժենա $50, իսկ ահա մոդուլների գները տարբեր կլինեն: Սմարթֆոնը վաճառքում կհայտնվի 2016 թվականին:

ELECTRIC OBJECTS

Բնակարանում պատից կախված նկարները երբեմն կարող են ձանձրացնել: Իսկ ահա Electric Objects թվային շրջանակը անշարժ նկարը կարող է փոխարինել համաշխարհային արվեստի մեկ այլ գլուխգործոցով: Շրջանակը նկարը ցուցադրում է մոտ 60 սմ երկարությամբ, իսկ էկրանի կետերի քանակը 1080 է:

 2015 թվականի ամենահետաքրքիր նորամուծությունները

Շրջանակը wifi-ով և Bluetooth-ով կարող է կառավարվել հեռախոսի միջոցով և փոխել սենյակի տրամադրությունը ցանկացած պահի: Electric Objects թվային շրջանակն արժե $499, և այն կարելի է պատվիրել նախագծի կայքում:

BLUESMART

Օդանավակայանում ուղեբեռն այնքան հաճախ է կորչում, որ ճանապարհորդող մարդկանցից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ բախվում է այդ խնդրին: Այն գտնելը իսկական գլխացավանք է, բայց խնդրի լուծումը կարող է դառնալ Bluesmart անունով խելացի ճամպրուկը:

2015 թվականի ամենահետաքրքիր նորամուծությունները

Ճամպրուկի թվային համակարգը թույլ է տալիս հետևել ուղեբեռին երկրագնդի ցանկացած կետում, կառավարել փականներն ու կողպեքները, կշռել ճամպրուկը: Անգամ կարելի է հեռախոսը լիցքավորել ճամպրուկին ներկառուցված մարտկոցով: Ճամպրուկն արժե $399 և այն կարելի է նախապես պատվիրել:

RITOT

Ritot ժամացույցները պրոեկտում են ժամանակը ձեր ձեռքի թիկնային երեսին: Այդտեղ են հայտնվում նաև ձեզ ուղարկված տեքստային հաղորդագրությունները և մուտքային զանգերի մասին ինֆորմացիան, քանի որ ժամացույցը միացված է ձեր հեռախոսին:

2015 թվականի ամենահետաքրքիր նորամուծություններըՍարքը մինի-պրոեկտոր ունի, որը բավական վառ պատկեր է ստեղծում ձեռքի վրա: Այն կարելի է տեսնել նաև ցերեկային ժամերին: Ժամացույցն առանց լիցքավորման աշխատում է 150 ժամ: Արժեքը $120 է:

ZUTA

Իսկ ահա այս նորամուծության շնորհիվ ցանկացած չափի փաստաթուղթ կարելի է այսուհետ տպել անկախ գտնվելու վայրից: Հարկավոր է միայն wifi և թուղթ:

2015 թվականի ամենահետաքրքիր նորամուծությունները

ZUtA կոչվող գրպանի տպիչը կարող է աշխատել 1 ժամ շարունակ: Այն կրում է իր մեջ ընդամենը 1 քարթրիջ և նրա օգնությամբ կարող է տպել ավելի քան 100 փաստաթուղթ: Արժեքը՝ $199:

Ամենաարտասովոր և օգտակար հայտնագործությունների մյուս մասը կարող եք տեսնել այստեղ:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին