ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄՏՔԵՐԻ ՏԱՍՆՅԱԿ ՌԻՉԱՐԴ ԲՐԵՆՍՈՆԻՑ

Երջանկության իրենց բանաձևերի մասին խոսել են բոլոր ժամանակների իմաստուն ու հաջողակ մարդիկ: «Երջանկացնող» մտքերի իր թոփ տասնյակն է ներկայացնում միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը:

20173
Ռիչարդ Բրենսոնը երջանկության մասին

Բրիտանացի միլիարդատեր, «Virgin Group»-ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնն իր կայքի անձնական սյունակում ընթերցողների հետ պարբերաբար կիսվում է իր փորձով ու խորհուրդներով՝ հաջողության, բիզնես, համարձակության ու երջանկության մասին:

«Ես վստահ եմ, որ եթե դու գտնես երջանկություն, հաջողությունը կհետևի նրան: Երջանկությունը մեզ վստահություն է ներշնչում որոշումներ կայացնելիս, ստեղծում է հրաշալի փոխհարաբերություններ մարդկանց հետ և բացում է դուռը անհավանական հաջողությունների առաջ», -գրում է Բրենսոնը:

Դրական էմոցիաներ ու հաջողություն փնտրող մարդկանց նա առաջարկում է կարդալ երջանկության մասին իր ամենասիրելի թոփ 10 մտքերը:

  1. Երջանկությունը պատրաստի ինչ-որ բան չէ: Այն ի հայտ է գալիս մեր իսկ գործողությունների արդյունքում:

Դալայ Լամա

  1. Երջանկությունը համբույրի նման է: Դու պետք է տաս այն մեկին, որպեսզի կարողանաս հաճույք ստանալ դրանից:

Բերնարդ Մելցեր

  1. Մեր երջանկությունը կամ դժբախտությունը ավելի մեծ չափով  կախված են մեր տրամադրությունից, քան արտաքին հանգամանքներից:

Մարթա Վաշինգթոն

  1. Հիշեք, ամենաերջանիկ մարդը ոչ թե նա է, ով ավելի շատ է ստանում, այլն նա, ով ավելի շատ է տալիս:

Ջեքսոն Բրաուն կրտսեր

  1. Գործողությունը ոչ միշտ է հանգեցնում երջանկության, բայց առանց գործողության երջանկություն լինել չի կարող:

Բենջամին Դիսրաելի

  1. Երջանկությունը ոչ թե խնդիրների բացակայությունն է, այլ նրանցից գլուխ հանելու կարողությունը:

Սթիվ Մարաբոլի

  1. Եթե ձեզ պետք է երջանկություն մեկ ժամով, ննջեք:
    Եթե ձեզ պետք է երջանկություն մեկ օրով, գնացեք ձկնորսության:
    Եթե ձեզ պետք է երջանկություն մեկ տարով, ժառանգություն ստացեք:
    Եթե ձեզ պետք է երջանկություն ամբողջ կյանքի համար, օգնեք, որ ուրիշները գտնեն իրենց երջանկությունը:

Չինական ասացվածք

  1. Երջանիկ մարդիկ գեղեցիկ են: Նրանք ասես հայելի լինեն, որը երջանկություն է արտացոլում:

Դրյու Բերիմոր

  1. Բոլորն են ցանկանում ապրել սարի գլխին, բայց չեն կռահում, որ ամբողջ երջանկությունը կարելի է զգալ միայն սարը բարձրանալու ընթացքում:

Էնդի Ռունի

  1. Երջանկությունը նպատակ չէ, այն հետևանքն է ճիշտ ու լավ ապրած կյանքի:

Էլեոնորա Ռուզվելտ

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին