2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՄԱՍ 2

Մասնատվող հեռախոս, ինտերակտիվ նկարի շրջանակ, ոչ մի տեղ չկորչող ճամպրուկ, գրպանի տպիչ և ժամացույց, որը արտացոլում է ժամանակն ու ձեր մուտքային զանգերն ու հաղորդագրությունները ձեր իսկ ձեռքի վրա: Եթե 2015 թվականի նորարարությունների այս բաժինը հասցրել եք «մարսել» նյութի առաջին հատվածում, ապա ժամանակն է առաջ անցնելու:

5153

Այս անգամ կխոսենք հեռախոսի միջոցով կարգավորվող և ոտքեր տաքացնող կոշիկի ներդիրների, տիրոջը իր առևանգման մասին տեղյակ պահող հեծանվի ոտնակի, ամենակարող մատանու, wifi-ով դիտանցքի ու զանգի կոճակի և մարտկոց լիցքավորող ու ֆայլեր պահպանող հեռախոսի պատյանի մասին: Եվ այո, այս ամենը արդեն գոյություն ունի 2015 թվականին: 

CONNECTED CYCLE

Connected Cycle-ի իրենից ներկայացնում է GPS չիպով հեծանվի ոտնակ, որը կարող է փոխարինել ցանկացած հեծանիվի սովորական ոտնակին: Այն տվյալ պահի կորդինատներով հաղորդագրություն է ուղարկում տիրոջ սմարթֆոնին, երբ հեծանիվը սկսում է շարժվել:

2015 թվականի ամենահետաքրքիր նորամուծությունները

Ոտնակը կարելի է հեռացնել միայն հատուկ կոդով բանալիով: Այն նաև հաշվում է ձեր անցած ճանապարհը և ծախսած կալորիաները: Գինը սկսվում է $165ից:

DIGITSOLE

Digitsole կոշիկի ներդիրները ցրտից պաշտպանվելու համար են: Կարիք չկա հաստ գուլպաներ հագնել ձմռանը: Բավական է դնել այս խելացի ներդիրները կոշիկի մեջ, ընտրել ջերմաստիճանը և վերջ. ոտքերը տաք են: Ներդիրները համապատասխանում են գրեթե բոլոր կոշիկներին և անգամ ավելի հարմարավետ են դարձնում դրանք քայլելիս: Առավելագույն ջերմաստիճանը 40 աստիճանն է՝ ըստ Ցելսիուսի:

2015 թվականի ամենահետաքրքիր նորամուծությունները

Digitsole ներդիրները կարելի է լեցքավորել USB լարի միջոցով: Մեկ լիցքավորումը բավական է ձեր ոտքերը 7-8 ժամ տաքացնելու համար: Եվ, իհարկե, այն կարող է նաև հաշվել ձեր անցած ճանապարհը և կախված կալորիաները: Ներդիրներն արժեն $199: Սակայն շուտով սպասվում են հատուկ ակցիաներ, որոնց ժամանակ հնարավոր կլինի գնել դրանք ընդամենը $99-ով:

RING

Ring կոչվող զվարճալի գաջեթը ձեզ իսկապես կդարձնի մատանու տիրակալ: Ձայնով տան սարքերը կառավարելու մասին վաղուց է հայտնի, իսկ ահա այս մատանին նորամուծություն է: Բավական է այն կրել մատին և մատով օդում «նկարել» համապատասխան պատկերը:

2015 թվականի ամենահետաքրքիր նորամուծությունները

Օրինակ, եթե ուզում եք երաժշտություն միացնել համակարգչով, ապա օդում պետք է «նկարել» նոտա: Լամպի պատկերը կմիացնի լույսը, իսկ օդում TV գրելով` կմիացնեք հեռուստացույցը: Կարելի է նաև զանգերին պատասխանել, հաղորդագրություն ուղարկել և այլն: Եթե կարողանաք նրան միասցնել թեյնիկը, ապա կարող եք մատի շարժումով թեյ պատրաստել ձեզ համար: Մատանին, սակայն, դեռ ջրակայուն չէ, այնպես որ պետք է ուշադիր լինել: Գինը՝ $149:

 

DOORBOT

DoorBot դռան wifi զանգի կոճակ է և դիտանցք միաժամանակ: Այն թույլ է տալիս բնակարանի տիրոջը, անգամ տանը չլինելով, տեսնել հյուրին և խոսել նրա հետ՝ օգտագործելով iPhone կամ Android հեռախոս:

2015 թվականի ամենահետաքրքիր նորամուծությունները

DoorBot-ը աշխատում է միաժամանակ մի քանի սարքի հետ, այնպես, որ տան բոլոր անդամները կարող են միանալ սարքին: DoorBot-ը արժե $199:

 

MOPHIE SPACE PACK

Սարքն իրենից ներկայացնում է հեռախոսի պատյան, որ նաև մարտկոց է ձեր iPhone-ի համար՝ 16, 32 կամ  64 GB հիշողությամբ:

2015 թվականի ամենահետաքրքիր նորամուծությունները

Այն ոչ միայն կրկնակի երկարացնում է հեռախոսի լիցքավորումը, այլև առանձին կրիչի վրա պահպանում է լուսանկարներ և տեսանյութեր: 16 GB հիշողությամբ Mophie-ն արժե $149, 32-ը՝ $179, իսկ 64-ը՝ $249:

Այսքանով էլ, իհարկե, ամենահետաքրքիր նորամուծությունների ցանկը չի ավարտվում, և մենք մեծ սիրով կշարունակենք ներկայացնել դրանք ձեզ: Իսկ դուք ընտրություն կատարեք նշված 10-ից, եթե կարող եք…

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին