ՍՄԱՐԹՖՈՆ, ՈՐԸ ՊԱՐՈՒՄ Է, ԿԱՄ ԾԱՆՈԹԱՑԵՔ ROBOHON-Ի ՀԵՏ

Sharp ընկերությունը ներկայացնում է սմարթֆոն, որի մասին միայն կարելի էր կարդալ գիտաֆանտանտաստիկ գրքերում կամ տեսնել ֆիլմերում: Robohon անունով սարքը միաժամանակ սմարթֆոն է, ռոբոտ, զրուցակից, լուսանկարիչ, պրոեկտոր և պարզապես այնքան հմայիչ է, որ դժվար է նրանից աչք կտրել:

4806

Sharp ընկերությունը ներկայացնում է սմարթֆոն, որի մասին միայն կարելի էր կարդալ գիտաֆանտանտաստիկ գրքերում կամ տեսնել ֆիլմերում:  RoboHon անունով սմարթֆոնը ունի  փոքրիկ ու հմայիչ ռոբոտի տեսք:

սմարթֆոնՍարքի քաշը ընդամենը 390 գրամ է, այն հեշտությամբ տեղավորվում է պայուսակի և անգամ գրպանի մեջ, հասակը՝ մոտ 20 սմ: Ռոբոտ-սմարթֆոնը ունի 5սմ-անոց փոքրիկ էկրան, 8MP տեսախցիկ և «դեմքի» մեջ ներկառուցված պրոեկտոր: RoboHon-ը միայն արտքանապես չէ նման ռոբոտի, այն կարողանում է քայլել, նստել, վեր կենալ, խոսել և անգամ պարել:

սմարթֆոն

RoboHon-ը ճանաչում է մարդկանց դեմքերը և ձայները և կարող է դիմել նրանց, առաջարկել ժպտալ՝ նկարվելու համար: Իր նկարահանած նկարները RoboHon-ը ցուցադրում է պրոեկտորի միջոցով՝ 1280 х 720 կետայնությամբ: Այն կարող է նաև USB-ի միջոցով ցուցադրել ֆիլմեր և այլ նկարներ:

սմարթֆոն

Ռոբոտը զանգահարում է (նաև hands-free տարբերակով), ստանում և ուղարկում է sms հաղորդագրություններ կամ էլեկտրոնային նամակներ՝ ձայնային թելադրանքի միջոցով, ներբեռնում է հավելվածներ, զարթուցիչի դեր է կատարում, հիշեցնում է պլանավորած գործերի մասին, հուշում է անհրաժեշտ ուտեստի բաղադրատոմսը, հիշեցնում է դեղերի ընդունման ժամանակի մասին, եղանակի տեսությունն է հաղորդում:

սմարթֆոն

Ռոբոտիկը իսկապես շփվում է իր տիրոջ հետ, դեմքի արտահայտությունից կռահում է նրա տրամադրությունը, հանգստացնում է նրան և ոգևորում: Նա մոտենում է, երբ իրեն կանչում են: 

Ռոբոտի-սմարթֆոնի հեղինակը Sharp ընկերությունն է: CEATEC տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ ընկերությունը ներկայացրել է միայն ռոբոտի նախատիպը: Վաճառքում այն կհայտնվի եկող տարվա սկզբում, և հնարավոր է շատ գործառույթներ փոփոխվեն կամ ավելացվեն: RoboHon-ի գնի մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին