15 ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԱՐՏԱՓՆԵՐԻՆ ՀԱՋՈՂԱԿ ԲԻԶՆԵՍՄԵՆՆԵՐԻՑ

Պետք չէ մտածել, որ այդ խորհուրդները ձեզ անմիջապես կդաձնեն հարուստ ու հաջողակ, բայց դրանք կարթնացնեն ձեր մեջ այդպիսին դառնալու ցանկությունը: Իսկ դա արդեն շատ կարևոր է:

11181
ՀԱՋՈՂԱԿ ՄԱՐԴԿԱՆՑ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Հարուստ ու հաջողակ մարդկանց պատմություններն ու խորհուրդները միշտ էլ եղել են ոգեշնչման աղբյուր սկսնակների համար: Բիզնեսի ոլորտի պրոֆեսիոնալների դասերը օգնել են բազմաթիվ երիտասարդ ընկերությունների կազմավորվել ու հաջողությունների հասնել:

Գտեք ոգեշնչում որևէ բան հենց այսօր անելու համար՝ բացել բիզնես, ստեղծել սեփական արտադրանք: Մի թողեք վաղվան, լուծում գտեք ձեզ տանջող հարցին, փորձեք որևէ նոր բան, մի կորցրեք ժամանակ. դա ձեր ամենաթանկ ակտիվն է:

Պետք չէ մտածել, որ այդ խորհուրդները ձեզ անմիջապես կդաձնեն հարուստ ու հաջողակ, բայց դրանք կարթնացնեն ձեր մեջ այդպիսին դառնալու ցանկությունը: Իսկ դա արդեն շատ կարևոր է: 

ՀԱՋՈՂԱԿ ՄԱՐԴԿԱՆՑ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՀԱՋՈՂԱԿ ԲԻԶՆԵՍՄԵՆՆԵՐԻՑ

Ձեզ պետք չէ բիզնես-պլան: Ձեզ պետք չէ MBA կոչում: Այն, ինչ ձեզ հարկավոր է, հրաշալի գաղափարն է: Այդ դեպքում ամեն ինչ հնարավոր է և դուք կարող եք ամեն ինչի հասնել: Նորարարությունների ապագան ձեր գլխում է:

Ռոն Քոնվեյ, ներդրող, Սիլիկոնյան հովտի «հրեշտակներից» մեկը

Աշխարհը շատ աղմկոտ է: Վստահ եղեք, որ ձեր արտադրանքը կկարողանա դիմանալ այդ ամբոխի մեջ և ձեր ձայնը լսելի կլինի: Համոզվեք նաև, որ այն կհայտնվի ճիշտ ժամանակին, երբ մարդիկ սպասում են դրան: Այսօր ուղղակի անելը արդեն քիչ է: Այսօր պետք է անել անթերի: Արտադրանքը սկսել կարելի է միայն մեկ անգամ: Եվ դա պետք է անել այնպես, որ հիշվի:

Սորայա Դարաբի, Zady.com համահիմնադիր 

Եթե ձեր ստարտափը կարծրատիպեր է քանդում, ապա մարդկանց մեծամասնությունը կնախընտրի սկզբնական շրջանում չնկատել այն: Դուք պետք է համառություն և ամրություն ունենաք, որպեսզի հերքեք հոռետեսների կանխատեսումները և հաջողության հասնեք:

Սթիվ Լի, Google Glass-ի արտադրանքների տնօրեն

Ռիսկի գնացեք ավելի շատ, քան մյուսները գտնում են, որ արժե: Երազեք ավելի շատ, քան ուրիշները համարում են պրակտիկ: Ունեցեք ավելի շատ սպասելիքներ, քան մյուսները համարում են հնարավոր: Եղեք ավելի հոգատար ձեր հաճախորդների հանդեպ, քան ուրիշները կարծում են, որ իմաստ ունի:

Հովարդ Շուլց, Starbucks-ի գործադիր տնօրեն

Դուք չեք սովորում քայլել՝ հետևելով կանոնների: Դուք սովորում եք քայլել՝ փորձելով և ընկնելով:

Ռիչարդ Բրենսոն, ձեռնարկատեր, Virgins Group-ի հիմնադիր

Ներդրված գումարի չափն ավելի կարևոր չէ, քան ձեր արտադրանքի կամ ձեր թիմի որակը: Հրաշալի թիմային աշխատանքը միակ ճանապարհն է հաջողության հասնելու:

Փեթ Ռայթլի, Miami Heat բասկետբոլային թիմի տնօրեն

Երիտասարդ ձեռներեցների համար շատ կարևոր է այնքան գլուխ հանել իրենք իրենցից, որպեսզի հասկանան, թե ինչը իրենք դեռ չգիտեն:

Մարկ Ցուկերբերգ, Facebook-ի հիմնադիր

Մի հուսահատվեք սխալներից ու անհաջողություններից: Ամենակարևոր հարցը, որը ձեզ պետք է անհանգստացնի, այն է. «Զբաղվում եմ արդյոք ես հենց այն գործով, ինչին ընդունակ եմ»:

Մաքս Լևչին, PayPal-ի համահիմնադիր

Վերցրեք ձեր վրա ավելին, քան պատրաստ եք, և ընտելացեք այդ զգացողությանը:

Դյու Հաուսթոն, Dropbox-ի հիմնադիր և տնօրեն

Դուք կհանդիպեք շատ մարդկանց՝ ներդրողների, հնարավոր գործընկերների, տնօրենների խորհրդի անդամների: Շատերը կկիսվեն ձեր հետ իրենց տեսակետներով, թե ինչպես դուք պետք է ղեկավարեք ձեր բիզնեսը: Լսեք նրանց ուշադիր, բայց միշտ հիշեք, որ ընկերության ղեկավարը դուք եք, և միայն ձեր կարծիքը նշանակություն ունի:

Ասի Բուրակ, Games for Change-ի հիմնադիր

3 խորհուրդ: 1-ինը՝ Լրատվամիջոցներին տեղեկացնելը, երբ կայքը կամ արտադրանքը դեռ նոր է մեկնարկել, մեծ գայթակղություն է: Բայց հիշեք նորությունը կարևոր է միայն այն ժամանակ, երբ հայտարարվել է, այլ ոչ թե այն ժամանակ, երբ տեղի է ունեցել իրադարձությունը: Համբերություն ունեցեք: 2-րդ՝ որպեսզի կարողանաք կենտրոնանալ մի բանի վրա ավելի շատ, պետք է կենտրոնանաք մեկ այլ բանի վրա ավելի քիչ: Եվ 3-րդ՝ ժամանակը ամեն ինչ իր տեղն է դնում:

Սքոթ Բելսկի, Behance-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն

Հեշտ է ընկնել մրցակիցների հետ մրցավազքի մեջ՝ փորձելով համապատասխանել նրանց բոլոր ձևաչափերում: Բայց փորձեք մտածել ինքնուրույն. հնարավոր է ձեր գաղափարները ամբողջությամբ փոխեն խաղի կանոնները շուկայում: Մի ընկեք մրցակիցների հետևից: Ավելի լավ է՝ ուսումնասիրեք ձեր թիրախային խումբը, հասկացեք, թե ինչն է առավել արժեքավոր նրանց համար և արագ ներդրեք դա ձեր գործում: Եթե դուք դա չանեք, կանի մեկ ուրիշը: 

Մեթ Գալիգան, Circa News-Ի գլխավոր տնօրեն

Մինիմալ ժամանակ նախապատրաստման համար. մեկնարկ, մեկնարկ և կրկին մեկնարկ: Թույլ մի տվեք ձեզ փտել պլանավորման փուլում: Տվեք շուկային որևէ բան և հետևեք արձագանքին: Փորձարկեք ընկերների վրա, և առաջ: Հիշեք, հաճախորդները միշտ ավելի լավ են, քան ներդրողները:

Նիկ Գրեյ, Museum Hack-ի հիմնադիր

Կենտրոնացեք ձեր արտադրանքի վրա: Ո՞ւմ համար է այն: Ի՞նչ է անում: Ինչո՞ւ է այն կարևոր: Որակյալ արտադրանքի համար պարտադիր չէ մեծ փորձ ունենալ: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով եք դուք կենտրոնանում ձեր արտադրանքի վրա: Ձեզնից և ձեր թիմից ավելի լավ դա ոչ ոք չի անի: Ես կողմնակից չեմ «Արա, և արդյունք կլինի» սկզբունքին: Եթե չես անում քո գործը իսկապես լավ, ոչինչ չի ստացվի:

Սյուզան Սե, Hullabalu-ի հիմնադիր

Պարզեցրեք, իսկ պարզեցնելուց հետո էլի պարզեցրեք: Ամենադժվարը մարդկանց պատմելն է ձեր մասին: Կենտրոնացեք նրա վրա, թե դուք ինչ եք անում. 10 անգամ ավելի լավ, քան մյուս ընկերությունները: Եթե դուք չեք կարող 10 վայրկյանում բացատրել, թե ինչով է զբաղվում ձեր ընկերությունը, ապա ձեզ ոչ ոք չի հասկանա: Այդպիսի «մեսսիջ» պետք հարկավոր է ամենա ինչի համար՝ կայքի, փաթեթավորման, դիզայնի: Շատ հեշտ է խճճվել արտադրանքի կատարելագործման ու բարելավման ճանապարհին: Այդ ամենը անել դուք կհասցնեք, բայց ամենակարևորը այդ «մեսսիջն» ունենալն է:

Դևիդ Գիլբոա, Warby Parker-ի համահիմնադիր

In this article


Join the Conversation