ԻՆՉՊԵՍ ԴԱԴԱՐԵԼ ՀԱՄԵՄԱՏՎԵԼ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՀԵՏ

Ինքներս մեզ համեմատելով ուրիշների հետ` մենք չեք ստանում որևէ լավ բան: Եթե համեմատության մեջ հաղթում ենք մենք, ապա ունենում ենք գերազանցության զգացողություն և քննադատում ենք ուրիշներին: Եթե հաղթում են ուրիշները, ընկնում է մեր ինքնագնահատականը: Եվ ուրեմն, ինչպես դադարել համեմատվել ուրիշների հետ:

10120

Մենք շարունակ համեմատում ենք մեզ շրջապատի հետ և սկսում ենք հետևություններ անել: Կամ մենք ենք ուզում անել մի բան, ինչ անում են մյուսները, կամ մյուսներին քննադատելով՝ մեզ ավելի լավն ենք համարում: Բայց գերազանցության զգացողությունը ոչ մի կապ չունի երջանկության հետ:

Ինքներս մեզ ուրիշների հետ համեմատելը այնքան սովորական բան է դարձել, ներծծվել մեր կյանքի մեջ, որ նրանից հենց այնպես ազատվել չի հաջողվի: Պետք է անընդհատ ուշադիր լինել, նկատել այն պահերը, երբ սկսում ենք անգիտակցաբար համեմատվել ուրիշների հետ, և կանգնեցնել ինքներս մեզ:

Ահա թե ինչպես են մարդիկ փչացնում իրենց տրամադրությունը՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար համեմատվելով ուրիշների, երբեմն նույնիսկ անծանոթների հետ:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ

Ինչպես դադարել համեմատվել

Մարդիկ սոցցանցերի իրենց էջում տեղադրում են իրենց ամենահաջողված ու ամենաերջանիկ պահերի լուսանկարները: Դուք չեք տեսնի լուսանկարներ նմանատիպ նկարագրություններվ՝ «Մենք ուժեղ վիճում ենք և ես կոտրում եմ իմ iPhone-ը», «Ես դեպրեսիայի մեջ եմ», «Ես չանցա հարցազրույցը ու հիմա հուսահատված խմում եմ»: Սոցցանցերում միայն երջանիկ պահերն են՝ հանգիստ ծովափին, համեղ ու ախորժալի ընթրիք, առավոտյան վազք կամ երեկույթ: Տպավորություն է ստեղծվում, որ այդ մարդը հագեցած և երջանիկ կյանքով է ապրում:

Եթե դուք հաճախ եք շրջում սոցցանցի ձեր ընկերների ու ծանոթների էջում, դիտում նրանց երջանիկ պահերի լուսանկարները, ձեզ մոտ կարող է անկառավարելի ինքնագնահատականի անկում լինել:

Ինչպես դադարել համեմատվել

Ինչո՞ւ ես չեմ  գնում ռեստորան և այսպիսի գեղեցիկ ուտելիքներ չեմ փորձում: Ինչո՞ւ ես էլ չեմ ճանապարհորդում, չեմ զբաղվում սպորտով, ինչո՞ւ իմ մարմինն էլ այսքան գեղեցիկ չէ:

Մենք համեմատում ենք մեր կյանքի պահերը մեկ ուրիշինի հետ: Բայց ինչո՞ւ: Ինչո՞ւ դրանք պետք է ավելի լավը լինեն: Մի՞թե երջանկությունը կախված է նրանից, թե որքան լավ կամ վատ են դիտվում մեր երջանիկ պահերը կողքից:

Երջանկության համար պետք չէ լինել ավելի լավը մեկ ուրիշից: Դրա համար բավական է ընդունել այն վայրը, որտեղ մենք ապրում ենք, ինչով զբաղվում ենք և ով ենք իրականում: Համեմատությունը չի ավելացնում մեր երջանկության չափը, ընդհակառակը՝ ստիպում է մեզ նախանձել, ջղայնանալ ինքներս մեզ վրա և երազել այն բանի մասին, ինչի կարիքը իրականում մենք չունենք:

ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

Ինչպես դադարել համեմատվել

Մարդիկ պարզապես պաշտում են դատել ուրիշների մասին այս կամ այն չափով: Այն մարդիկ, ովքեր զբաղվում են սպորտով և ավելորդ քաշի խնդիր չունեն, քննադատաբար են նայում գեր մարդկանց կամ նրանց, ովքեր արագ սնունդ են ուտում և առանց վերելակի չեն կարողանում բարձրանալ գոնե երեք հարկ: Հաստատուն եկամտով մարդիկ քննադատում են նրանց, ովքեր ստիպված են պարտքով գումար վերցնել:

Հատկապես բուռն կերպով մարդիկ քննադատում են նրանց, ովքեր դեռ տառապում են այն սովորություններից, որոնցից իրենք կարողացել են ազատվել: Նախկին հարբեցողները, ծխողները կամ նրանք, ովքեր դադարել են արագ սնունդ ուտել, պատրաստ են անվերջ քննադատել այն մարդկանց, ովքեր դեռ չեն կարողացել դա անել. «Ինչո՞ւ են նրանք այդքան կամազուրկ», «Նրանք չեն կարողանում կառավարել իրենք իրենց», «Նրանք թույլ են տալիս վատ սովորություններին իշխել իրենց վրա»: Եվ ահա, պատրաստ է գերազանցության զգացողությունը մյուսների հանդեպ: Բայց այդ քննադատությունը ոչ թե երջանկություն է բերում, այլ հանգեցնում է նրան, որ այդ մարդը, ում քննադատում եք, տհաճ է դառնում ձեզ համար: Դուք հիասթափվում եք նրանից, լցվում բացասական էմոցիաներով նրա հանդեպ և անգամ զզվանք եք զգում:

Մենք կուզեինք, որ մարդիկ մեզ նման լինեին, անեին որևէ բան իրենց կյանքը լավացնելու համար: Մարդիկ առհասարակ սիրում են պատկերացնել իրենց ուրիշի դերում: Մեզ թվում է, թե գիտենք՝ ինչն ավելի լավ կլիներ այդ մարդու համար: Իրականում դա շատ մեծամիտ կարծիք է: Անգամ մեր ամենամոտ հարազատի հետ շփվելով՝ մենք կարող եք գլխի չընկնել, թե ինչ է նրան իրականում հարկավոր: Էլ չենք խոսում պարզապես ծանոթ մարդկանց մասին:

Երբ մենք քննադատում ենք մարդկանց, մենք չենք ընդունում նրանց այնպիսին, ինչպիսին նրանք կան, չենք ընդունում կյանքը այնպիսին, ինչպիսին կա: Ինչո՞ւ քննադատելու փոխարեն մենք պարզապես չփորձենք հասկանալ այդ մարդուն: Ցանկության դեպքում մարդը կարող է հասկանալ բոլորին: Եվ եթե հասկանանք, տհաճության զգացողությունն անմիջապես կանհետանա: Այդպես հաճախ է պատահում վեճերի ժամանակ: Վեճի ժամանակ մենք չենք հասկանում դիմացինին, նրա հանդեպ բարկությամբ ու տհաճությամբ ենք լցված: Իսկ երբ վեճի ավարտին մենք սկսում ենք հասկանալ ու ներել միմյանց, մեր հոգում իսկական խաղաղություն է հաստատվում: Չէ՞ որ այդ վիճակն ավելի մոտ է երջանկությանը:

2 ՕԳՏԱԿԱՐ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Դուք լավ մարդ եք: Մնացած բոլոր նույնպես լավ մարդիկ են: Միայն թե համեմատությունը ստիպում է մեզ այլ կերպ մտածել: Համեմատությունը կարելի է փոխարինել երկու շատ օգտակար սովորությամբ:

Ինչպես դադարել համեմատվել

  1. Ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք: Ուրիշների կյանքի նայելու փոխարեն կենտրոնացեք այն լավ պահերի վրա, որոնք կան ձեր կյանքում: Հենց զգում եք, որ սկսում եք համեմատել ինքներդ ձեզ ուրիշների հետ, կանգ առեք: Նայեք ձեր կյանքին, ձեր կյանքի այն հրաշալի կետերին, որոնք, վստահ ենք, քիչ չեն: Ամեն օր, ամեն պահի, անկախ ամեն ինչից նկատեք դրանք, ուրախացեք դրանցով:
  2. Փորձեք հասկանալ, այլ ոչ թե քննադատել: Երբ նկատում եք, որ ինչ-որ մեկից հիասթափվել եք, անմիջապես դադարեք նրան քննադատել: Փորձեք հասկանալ նրան: Գուցե նրա համար կյանքի դժվար շրջան է, գուցե նա բարկացած է ինչ-որ բանի վրա կամ ճնշված: Գուցե նա հուսահատված է, և նրա կյանքում կան իսկապես լուրջ պատճառներ դրա համար: Հենց դուք փորձեք հասկանալ մարդուն, քննադատելու ցանկությունն անմիջապես կանհետանա:

Այս երկու սովորության շնորհիվ դուք կդադարեք համեմատել ձեզ ուրիշների հետ՝ անկախ նրանից, թե ով է հաղթող դուրս գալիս՝ դո՞ւք, թե՞ նրանք: Այդպես դուք միանշանակ կազատվեք նախանձի զգացողությունից և ձեզ ավելի երջանիկ կզգաք:

In this article


Join the Conversation