ԳՐԱՎՉՈՒԹՅԱՆ ՀՆԱՐՔՆԵՐ ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾԱԿԱԼԻՑ

Ինչպե՞ս ենք ամբոխի միջին ընտրում հենց նրան, ում հետ ուզում ենք ծանոթանալ, ինչպե՞ս ենք բարեկամաբար տրամադրվում նրա մարդու հանդեպ: Ենթագիտակցաբար արված մեր քայլերի ու ցուցաբերած վերաբերմունքի մասին շատ բան կարելի է իմանալ՝ կարդալով նախկին գաղտնի գործակալ Ջեք Շաֆերը գիրքը:

12559
Գրավչության հնարքներ

Նախկին FBI գործակալ, անհատի պահվածքի վերլուծության մասնագետ Ջեք Շաֆերը իր «Գրավչություն՝ հատուկ ծառայությունների մեթոդներով» գրքում բազմաթիվ գաղտնիքներ և հնարքներ է բացահայտում, որոնց մասին իմանալը և դրանք օգտագործելը կարող են օգտակար լինել մեզնից յուրաքանչյուրին:

Ահա այդ հնարքներից մի քանիսը, որոնք կարելի է օգտագործել վստահություն շահելու, ինչպես նաև լավ ընկերական հարաբերություններ հիմնելու համար:

ՆԱՅԵՔ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ

Գրավչության հնարքներ

1-2 վայրկյան դիմացինի աչքերի մեջ նայելը դրական տպավորություն է ստեղծում ձեր մասին: Ընտրեք այն մարդուն, ում հետ ցանկանում եք շփում հաստատել, և նայեք նրա աչքերի մեջ: Պետք չէ նայել երկար. դա կընկալվի որպես ագրեսիա և ներխուժում տվյալ մարդու «անձնական տարածություն»: Տեսողական կոնտակտը ամփոփեք թեթև ժպիտով: Եթե ձեզ նույն կերպ արձագանքեն, ուրեմն դուք նույնպես դուր եք եկել այդ մարդուն և նա ուրախ կլինի շարունակել շփումը ձեզ հետ:

ԳՈՐԾԻ ԴՐԵՔ ՀՈՆՔԵՐԸ

Որպեսզի ուժեղացնեք առաջին տեսողական կոնտակտի ազդեցությունը, ավելացրեք ձեր հայացքին հոնքերի թեթև խաղ: Երբ դիմացինը հոնքերը բարեկամաբար վերև է բարձրացնում, մեր ուղեղը անմիջապես ընկալում է այդ ազդակը և պատասխանում նույն կերպ:  Որպեսզի զգաք, թե ինչպես է այս ժեստը ազդում, փորձեք հետևել այլ մարդկանց պահվածքին: Սովորաբար մենք չենք նկատում, թե ինչպես ենք անում դա, իսկ զրուցակիցն էլ մեխանիկորեն ու անգիտակցաբար կրկնում է նույնը:

ԺՊՏԱՑԵՔ ԱՉՔԵՐՈՎ

Two Women In A Cafe

Ժպտացող մարդը միշտ ավելի գեղեցիկ ու վստահելի է թվում: Բայց եթե դուք ժպտում եք միայն շուրթերով, ապա ձեր ժպիտը կեղծ կերևա: Իսկ եթե դուք կարողանաք ժպտալ միայն աչքերով, անգամ առանց շուրթերի, շատ ավելի գրավիչ կլինեք: Աչքերի շուրջ փոքրիկ կնճիռները իսկական ժպիտի վկայությունն են: Ուսումնասիրեք ինքներդ ձեզ հայելու մեջ. որքանո՞վ է ձեր ժպիտը անկեղծ ու բնական երևում:

ՆԱՅԵՔ ՄԱՐԴՈՒՆ, ԵՐԲ ԽՈՍՈՒՄ ԵՔ ՆՐԱ ՀԵՏ

Որպեսզի մարդը վստահ լինի, որ իրեն ուշադիր լսում եք, խոսակցության ամբողջ ընթացքում պահպանեք նրա հետ տեսողական կոնտակտը: Նա, ով խոսում է, միշտ նկատում է, երբ իրեն չեն լսում: Պարտադիր չէ անընդհատ նայել զրուցակցի աչքերի մեջ, բավական կլինի ժամանակի ⅔-ը կամ ⅓-ը:

Դա միանգամայն բավարար է փոխըմբռնման հասնելու համար, ինչպես նաև ձեր զրուցակցին համոզելու համար, որ ձեզ իրոք հետաքրքրում է այն, ինչի մասին ինքը պատմում էր:

ԱԿՏԻՎ ԼՍՈՂ ԵՂԵՔ

Գրավչության հնարքներ

Ահա մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչպես կարելի է լսելու ընթացքը դարձնել ավելի ակտիվ ու էֆեկտիվ:

Միշտ թույլ տվեք, որ ձեր զրուցակիցն ամբողջությամբ ավարտի խոսքը, մինչև դուք կսսեք խոսել: Մի մտածեք ձեր պատասխանի մասին զրուցակցի խոսելու ընթացքում: Լսեք նրա բառերը, այլ ոչ թե ձեր մտքերը: Եթե ձեր զրուցակիցը ինտրավերտ է, և նրա համար այնքան էլ հեշտ չէ խոսելն ու սեփական մտքերն արտահայտելը, խոսքի ընթացքում ոգևորեք նրան գլխի թեթև շարժումով կամ հաստատող բառերով:  Պատրաստ եղեք հաճոյախոսություն ասել լավ ձևակերպված մտքի համար:

Եթե լսում եք ինչ-որ բան, որ ձեզ այնքան էլ դուր չի գալիս, անմիջապես մի՛ հերքեք այդ միտքը և մի՛ սկսեք պաշտպանել հակառակ տեսակետը: Մտածեք զրուցակցի բառերի ուղղությամբ, որպեսզի գնահատեք ու հասկանաք, թե արդյուք բանականության հատիկ չկա նրա փաստարկներում: Գուցե փոխզիջումը բավարարի երկու կողմին:

ԹԵՔԵՔ ԳԼՈՒԽԸ ԽՈՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Գրավչության հնարքներ

Խոսակցության ժամանակ գլուխը աջ կամ ձախ թեքելով՝ դուք բարեկամական ազդանշան եք ուղարկում զրուցակցին: Գլուխը թեքելու ժամանակ մարդը հարվածի տակ է դնում վզի վրա գտնվող քնային զարկերակը, որի վնասումը հանգեցնում է մահվան: Վտանգի առկայության դեպքում մարդը բնազդաբար թաքցնում է իր քնային զարկերակը, գլուխը թաքցնում ուսերի մեջ, և ընդհակառակը, իրեն անվտանգ ու վստահ զգալով՝ հանգիստ է թողնում վիզը: Ահա թե ինչու այն մարդիկ, ում վիզը թեթևակի թեքված է շփման ընթացքում, թվում են ավելի հաճելի, բաց ու ազնիվ, քան նրանք, ովքեր վիզն ուղիղ են պահում:

ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ՔԱՐՔԱՐՈՏ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԱՆՈՆԸ

Եթե մարդիկ առաջին հայացքից իրար չեն հավանել, բայց հետագայում ավելի բարեկամաբար են տրամադրվել միմյանց հանդեպ, սովորաբար նրանց կապում է ավելի ամուր բարեկամություն, քան նրանց ովքեր փոխադարձ համակրանք են զգացել առաջին իսկ պահից: Օրինակ՝ եթե ձեզ նոր ղեկավար են նշանակում, մի շտապեք նրան գրկաբաց ընդունել: Դիմավորեք նրան սառը՝ չեզոքություն պահպանելով: Իսկ ծանոթության ընթացքում ավելի դրական բարեկամական ազդակներ ուղարկեք: Եվ միայն մի քանի շաբաթից ասեք նրան, որ նրա հրաշալի տնօրեն/խմբագիր/մենեջեր է՝ ղեկավարման շատ լավ հմտություններով: Այդ ժամանակ արդեն ձեր մեջ շատ ավելի սերտ հարաբերություններ կհաստատվեն, քան եթե դուք նրան ընդունեիք այդպիսին հենց սկզբից:

ՕԳՏՎԵՔ ԷՆԴՈՐՖԻՆՆԵՐԻ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԻՑ

Գրավչության հնարքներ

Ֆիզիկական վարժությունների ժամանակ մարդու օրգանիզմում արտադրվում են էնդորֆիններ: Դրանք ուրախության ու առույգության ներհոսք են ապահովում: Դուք կարող եք օգտվել այդ փաստից, եթե ուզում եք դուր գալ ձեզ հետաքրքրող մարդուն: Օրինակ՝ ենթադրենք, դուք ուզում եք ինչ-որ մեկին ժամադրության հրավիրել: Փորձեք «պատահական» հանդիպում ստեղծել սպորտով զբաղվելու ժամանակ կամ դրանից անմիջապես հետո: Կարող եք ոչինչ չասել, բավական է միայն ձեր ներկայությունը  այդ պահին, երբ էնդորֆինների քանակը մեծ չափով ավելացնում է ձեր գրավչությունն ու ժամադրության հնարավորությունը:

ՊԵՏՔ ՉԷ ԱՍԵԼ «ԽՆԴՐԵՄ»

Ի՞նչ եք դուք պատասխանում, երբ մեկը ձեզ շնորհակալություն է հայտնում ձեր որևէ քայլի կամ մատուցած ծառայության համար: Հաջորդ անգամ «Խնդրեմ», ասելու փոխարեն ասեք. «Վստահ եմ, Դուք էլ իմ փոխարեն նույն կերպ կվարվեիք»: Այդ խոսքը թաքնված հաճոյախոսություն է, որը ձեր զրուցակցին կբարձրացնի իր իսկ աչքում: Հիմա այդ մարդը շատ ավելի տրամադրված է ձեզ պատասխան ծառայություն մատուցել, երբ դուք այդ մասին խնդրեք:

ՎԵՐԱՑՐԵՔ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ

Գրավչության հնարքներ

Որպեսզի հասկանաք՝ արդյոք զրուցակիցը վստահում է ձեզ, թե ոչ, ուշադրություն դարձրեք այն բանին, թե նա ֆիզիկական խոչընդոտներ է առաջացնում ձեր միջև, թե ընդհակառակը՝ վերացնում է դրանք: Մարդիկ, ում տհաճ է տվյալ խոսակցությունը, սովորաբար, խոչընդոտներ են ստեղծում զրուցակցից «պաշտպանվելու» համար, օրինակ, սեղանին դնում են հեռախոսը, գիրք, սրճարանի մենյուն կամ այլ՝ ձեռքի տակ ընկած իրեր: Այդպիսի պատնեշ կարող են լինել նաև կրծքին դրված ձեռքերը: Ովքեր իսկապես ուրախ են շփման համար, անգամ ենթագիտակցորեն վերացնում են այդ պատնեշները, տեղափոխում այդ ամենը սեղանի անկյուններ:

ԿԱՐԵԿՑՈՂ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ՁԵՐ ԽՈՍՔՈՒՄ

Դա ամենաէֆեկտիվ տարբերակներից մեկն է օգնել մարդուն բարձրանալ իր իսկ աչքերում: Եվ այդպիսի կարեկցող խոսքերը պետք է սկսել մոտավորապես այսպես. «Փաստորեն, Դուք…»: Ձեր խոսքը շարադրելով այսպես՝ դուք ցույց եք տալիս, որ մարդուն ուշադիր եք լսել ու փորձում եք գոնե խոսքերով հոգատարություն ցուցաբերել նրա հանդեպ, օրինակ, «Փաստորեն, այսօր ամենալավը օրը չէր Ձեզ համար» կամ «Ուրեմն, ստացվում է՝ Ձեզ դուր է եկել գործերի ընթացքն այսօր»: Այսպիսի նախադասությունները ինքնագնահատական են բարձրացնում, ինչպես նաև ստիպում են ավելի լավ վերաբերվել այն մարդուն, ով նման հոգատարություն է ցուցաբերում:

ԲԱՐՁՐԱՑՐԵՔ ԶՐՈՒՑԱԿՑԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ

Գրավչության հնարքներ

Զրուցակցի մակարդակի բարձրացումը նույնպես դուր կգա նրան և կբարձրացնի նրա ինքնագնահատականը: Օրինակ, եթե սկսնակ քաղաքական գործչին համեմատեք պատմական հեղինակավոր քաղաքական գործչի հետ, ապա դա կնմանվի հաճոյախոսության և միանշանակ դրական կազդի ձեր զրույցի վրա:

ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ԿԱՆՈՆԸ

Ընկերության ոսկե կանոնը հետևյալն է. եթե ուզում եք մարդուն դուր գալ, արեք այնպես, որ նա ինքը իրեն դուր գա: Հասեք նրան, որպեսզի մարդը իրեն զգա կարևոր ու նշանակալի: Զրուցակիցը ձեզ իսկապես շնորհակալ կլինի, որ դուք կարողացել եք նրա մեջ այդպիսի զգացողություններ արթնացնել:

ՑՈՒՑԱԲԵՐԵՔ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Գրավչության հնարքներ

Այնպես արեք, որ մարդը զգա, որ իրեն գնահատում են: Գովեք նրան լավ գործի, ձեռքբերումների համար, մի մոռացեք անգամ մանրուքների մասին, օրինակ, եթե նա թխվածք է գնել միասին ուտելու համար: Եվ այդ գովքը պետք է շատ անկեղծ լինի, առանց ավելորդ շողոքորթության: Մի մոռացեք այդ մարդու համար կարևոր օրերի և առիթների մասին: Եթե հարկ կա, այդ ուշադրությունը ցույց տվեք հասարակայնորեն, ինչպես օրինակ, գործընկերների մոտ նրա ձեռքբերման մասին խոսելը: Անգամ ամաչկոտ մարդկանց, առանց ավելորդությունների արված հասարակական հաճոյախոսությունը հաճելի է:

Փորձեք ի մի բերել վերը նշված եզրակացությունները և մտածեք ձեր ընկերների ու հարազատների մասին: Ո՞վ է ձեզ համար ամենաթանկ ու կարևոր մարդը, ո՞ւմ ցանկություններն եք ինքներդ պատրաստ միշտ և անկախ ամեն ինչից իրականացնել: Ամենայն հավանականությամբ դա կլինի այն մարդը, ով ամենից շատն է հոգ տանում ձեր մասին, ուշադիր է ձեր  հանդեպ: Իրականում հենց միմյանց հանդեպ հոգատարությունն է, որ թույլ է տալիս հասնել հարաբերությունների միանգամայն այլ, բարձրագույն մակարդակի:

In this article


Join the Conversation