Շատ հաճախ մեզնից շատերը հասարակության առջև որևէ բան ներկայացնելու խնդրի առջև են կանգնել, բացել են PowerPoint ծրագիրը և չեն իմացել՝ ինչից սկսել: Իհարկե, նախևառաջ, պետք է կողմնորոշվել նպատակի հարցում, բայց եթե այդ հարցը ձեզ համար արդեն պարզ է, պետք է մտածել սկզբի մասին: Ահա հասարակության առջև ելույթը սկսելու 5 հրաշալի տարբերակ: Խորհուրդ են տալիս Slideshare պորտալի մասնագետները:
ԼՌՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱԴԱՐՆԵՐ
Մարդկանց առջև ելույթ ունենալիս դժվար է ոչ միայն խոսելը, այլև լռելը: Երկրորդը հաճախ շատ ավելի դժվար է տրվում: Բայց պետք է փորձել: Ասեք մի քանի բառ և մի քանի վայրկյանով դադար տվեq: Հայացք նետեք ձեզ լսողների վրա. համոզվեք, որ նրանք ձեզ են նայում: Հետո կրկին ասեք մի քանի բառ և կանգ առեք:
Սա շատ արդյունավետ միջոց է լսարանին հետաքրքրելու, նրա ուշադրությունը գրավելու համար, ինչպես նաև այդպես դուք կհաղթահարեք ձեր վախը և ելույթի ողջ ընթացքում կպահպանեք ձեր ինքնակառավարումը:
ՀԵՏԸՆԹԱՑ ԿԱՄ ԱՌԱՋԸՆԹԱՑ
Ելույթը կարելի է հաջողությամբ սկսել՝ օգտվելով այս երկու մեթոդներից և պատմելով ձեր ելույթի խնդիրների հետ կապված հետաքրքիր պատմություններ անցյալից կամ ապագայից: Ահա մի քանի օրինակ:
Առաջընթաց կամ հայացք դեպի ապագա: 30 տարուց, ամենայն հավանականությամբ, ձեր մասնագիտությունն այլևս գոյություն չի ունենա:
Հետընթաց կամ հայացք դեպի անցյալ: 1970 թվականին Ճապոնիային պատկանում էր համաշխարհային շուկայի 9%-ը, այսօր այդ երկիրը տիրապետում է 37-ին:
Այս մեթոդի հաջող կիրառման գաղտնիքը նրանում է, որ մարդիկ ներկա իրականությունն ընկալում են՝ ասոցացնելով ու համեմատելով անցյալի կամ ապագայի հետ: Այնպես որ, խոսքն այսպես սկսելով, դուք անշուշտ կգրավեք ձեզ լսողների ուշադրությունը:
ՆՇԱՆԱԿԱԼԻ ՄԵՋԲԵՐՈՒՄ
Այս տարբերակին անշուշտ դուք ծանոթ եք: Այսպիսի նախաբանով ելույթներ մեկ անգամ չեք լսել հաջողակ մարդկանցից կամ ղեկավարներից: Ճիշտ ընտրված, թեմայի հետ կապված մեջբերումը ձեզ հրաշալի խաղաթուղթ է տալիս: Դուք շահում եք լսարանի վստահությունը, որովհետև այն միտքը, որը դուք արտահայտում եք ելույթի սկզբում, ստիպում է ձեզ լսողներին ենթագիտակցորեն ձեզ ասոցացնել այն մարդու հետ, ում խոսքը դուք մեջբերել եք:
Այնպես որ, մնում է միայն ճիշտ ընտրել մեջբերումը:
ԶԱՐՄԱՆԱԼԻ ՓԱՍՏ
Եթե ձեզ հաջողվի գտնել և ներկայացնել զարմանալի ու «չծեծված» փաստ ձեր ելույթի թեմայի հետ կապված, ապա հենց դրանից էլ արժե սկսել ձեր խոսքը: Անգամ եթե այդ փաստը բարոյախրատական կարևոր ենթատեքստ չունի, միևնույն է, մարդկանց միշտ հետաքրքիր է որևէ աննախադեպ բան իմանալ, այնպես չէ՞:
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ճիշտ ընտրված, ոչ մեծ պատմությունը նույնպես կարող է օգնության հասնել: Այն հնարավորություն կտա ձեզ լսողներին ավելի խորությամբ հասկանալ ներկայացվող թեման: Մարդիկ սիրում են լսել պատմություններ, իրենց պատկերացնել հերոսների տեղում, վերապրել նրանց զգացողությունները: Բացի այդ, նման պատմությունը ձեզ հնարավորություն կտա մեղմացնել և ավելի գրավիչ դարձնել թվերով ու վիճակագրությամբ հագեցած ելույթը:
Մյուս անգամ կխոսենք ելույթների ճիշտ կառուցվածքի և ազդեցիկ ամփոփման մասին:
In this article
- ԱՆՁՆԱԿԱՆ ԱՃ
- ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
- ազդեցիկ ելույթ
- ազդեցիկ խոսք
- առաջնորդ
- առաջնորդություն
- ելույթ
- ելույթ լսարանի առջև
- ելույթ հասարակության առջև
- ելույթ ունենալ
- ինչպես ելույթ ունենալ
- ինչպես սկսել խոսքը
- խոսք
- հանրային ելույթ
- հանրային խոսք
- հետաքրքիր մեջբերում
- հետաքրքիր փաստ
- հռետոր
- հռետորաբանություն
- ճիշտ ելույթ
- ճիշտ խոսք
- նախաբան
- պատմություն
- պրեզենտացիա
- վախ
- վախ լսարանի առջև
Join the Conversation