Մի անգամ աշակերտները հարցրին իրենց Ուսուցչին:
– Ուսուցի՛չ, ասա՛, կա՞ օր, որն ավելի բարենպաստ է գնորդին առաջարկ ներկայացնելու համար:
– Օ՞ր,- զարմացավ Ուսուցիչը:
– Այո, գուցե, շաբաթվա օրերից մեկը կամ հատուկ որևէ ամսաթիվ:
– Ա՜, ամենալավ շաբաթվա օր,- ասաց Ուսուցիչը և ուշադիր նայեց աշակերտներին,- անշուշտ, դա չորեքշաբթին է:
Բոլոր աշակերտները բացեցին տետրերն ու արագ գրի առան Ուսուցչի ասածը: Միայն նրանցից մեկը տեղից չշարժվեց: Նա նայում էր Ուսուցչին ու ժպտում:
– Իսկ դու ինչո՞ւ գրի չես առնում, – խիստ ձայնով հարցրեց Ուսուցիչը:
– Որովհետև ես գիտեմ, թե դուք ինչ կասեք հետո, Ուսուցի՛չ:
– Եվ ի՞նչ կասեմ:
– Այն, որ այդ օրը նաև երեքշաբթին է, ուրբաթը, շաբաթը, երկուշաբթին, հինգշաբթին ու կիրակին:
– Դու ճիշտ ես,- ասաց Ուսուցիչը,- միայն թե ես ուզում էի սկզբից նշել ուրբաթը, հետո երեքշաբթին:
Մյուս աշակերտները ծիծաղեցին, որ իրենց ընկերը ամբողջությամբ ճիշտ չէր պատասխանել: Եվ մեկը հարցրեց.
– Ուսուցի՛չ, հենց ա՞յս հաջորդականությունն է ճիշտը:
Ուսուցիչը նայեց քիչ առաջ պատասխան տված աշակերտին և ասաց.
– Պատասխանի՛ր:
– Միայն մեկ օր կա,- ասաց աշակերտը:- Այդ օրը Այսօրն է:
ըստ Տադաո Յամագուչիի «Վաճառքի ուղին» գրքի
Join the Conversation