«ՄԱՏԻՏԸ». ԱՌԱԿ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ

Հրաշալի առակ, որն ամենայն ճշտությամբ արտացոլում է մարդու կյանքը: Մենք գործում ենք սխալներ, բայց և ուղղում ենք դրանք, մեր հոգին, մեր ներուժը, մեր արժեքները ներսում են, մեր փորձը և մեր գիտելիքները մեզ տրվում են դժվարությունների ու փորձությունների միջով անցնելիս և մենք բոլորս կոչված ենք մեր հետքը թողնելու աշխարհում:

15401
մատիտը

Մինչև մատիտը տուփի մեջ դնելը մատիտների Վարպետը ասաց նրան.

– Կա հինգ բան, որ դու պետք է իմանաս, մինչև ես քեզ կուղարկեմ մեծ Աշխարհ: Միշտ հիշիր դրանք և դու կդառնաս ամենալավ մատիտը, որը կարող ես լինել:

Առաջին. դու կարող ես ստեղծել հրաշալի բաներ, բայց դա միայն այն դեպքում, երբ թույլ տաս, որ Ինչ-որ մեկը պահի քեզ իր ձեռքում:

Երկրորդ. ամեն անգամ, երբ քեզ ստիպված լինեն սրել, դու անասելի ցավ կզգաս, բայց հիշիր՝ դա նրա համար է, որ դու ավելի լավը դառնաս:

Երրորդ. դու պետք է կարողանաս ուղղել քո գործած սխալները:

Չորրորդ. քո ամենաարժեքավոր մասը միշտ քո ներսում կլինի:

Հինգերորդ. ինչ մակերևույթի վրա էլ որ քեզ օգտագործեն, դու միշտ պետք է կարողանաս թողնել քո հետքը: Անկախ այն վիճակից, որ դու գտնվում ես, դու միշտ պետք է շարունակես գրել:

Մատիտը հասկացավ ամեն ինչ ու խոստանալով հետևել Վարպետի խորհուրդներին՝ ճանապարհ ընկավ դեպի Աշխարհ:

In this article


Join the Conversation