Անկրկնելի տեսարժան վայրեր, շքեղ ծովափնյա հանգիստ, զարմանահրաշ արկածներ, անապատում, ծովում և օդում. այս ամենը և շատ ավելին սպասում է զբոսաշրջիկներին Դուբայում: Բայց յուրաքանչյուր երկիր ճամփորդելուց առաջ հարկավոր է իմանալ գոնե ամենագլխավորի մասին, որպեսզի ոչինչ չփչացնի ձեր լիարժեք հանգիստը: Եվ այսպես, այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ զբոսաշրջիկին Դուբայ մեկնելուց առաջ:
ՎԻԶԱ
Արաբական Միացյալ Էմիրություններ այցելելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անհրաժեշտ է վիզա, որը 3-5 աշխատանքային օրվա ընթացքում ձևակերպվում է տուրիստական ընկերություններում :
ԵՂԱՆԱԿ
Դուբայ մեկնելու ամենահարմար ժամանակը ձմեռային ամիսներն են կամ հոկտեմբերից ապրիլ ընկած ժամանակահատվածը: Այս ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը 25 °C, իսկ ջրինը՝ 18-20 °C: Թեև այս շրջանում նաև անձրևներ են լինում, բայց դրանք երկար չեն ձգվում: Մինչդեռ ամառային ամիսներին այստեղ ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 40-50°С-ի, իսկ խոնավությունը ծովափին՝ 90%-ի:
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ
Դուբայի դրամական միավորը դիրհամն է (AED): Այն շրջանառության մեջ է մտել 1973 թվականին: Հավասար է 3.66 դոլլարի:
ՏՐԱՆՍՊՈՐՏ
Տրանսպորտային համակարգը Դուբայում շատ լավ է զարգացած: Օդանավակայանից բոլոր ուղղություններով շարժվում են բազմաթիվ հարմարավետ ավտոբուսներ՝ անցնելով բոլոր կարևոր կետերի, այդ թվում՝ հյուրանոցների կողքով: Հրաշալի գործում է մետրոն, որը ձգվում է ամբողջ քաղաքով: Մետրոյով քաղաքի ցանկացած կետ կարելի հեշտությամբ հասնել:
Տաքսիի մշակույթը այստեղ նույնպես զարգացած է: Գործում են առանձին տաքսիներ կանանց և տղամարդկանց համար: Կանանց համար նախատեսված տաքսիները վարդագույն են և ինտերիերը նույնպես հարմարեցված է կանանց համար: Վարորդն էլ, իհարկե, կին է: Դուբայում գործում են նաև ջրային հարմարավետ ավտոբուսներ և տաքսիներ: Վերջիններս հարմարեցված են նաև հաշմանդամային սայլակների համար:
ԽՈՀԱՆՈՑ
Դուբայը հրաշալի վայր է համեղ ուտել սիրողների համար: Այստեղ կարելի է համտեսել աշխարհի բոլոր երկրների խոհանոցների ամենահամեղ ուտեստները: Աշխարհի ամենահայտնի շեֆ-խոհարարները այս քաղաքում հիմնել են իրենց ռեստորանների մասնաճյուղերը:
ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ
Հյուրանոցների մեծ մասն ունի 4 կամ 5 աստղ, և սպասարկումը այստեղ շատ բարձր մակարդակի վրա է: Շատ հյուրանոցներում գործում է անվճար տաքսի ծառայություն դեպի ծովափ կամ առևտրի կենտրոն: Մի քանի հյուրանոցներում այդ ծառայության համար որոշակի գրավ են պահանջում, որը վերադարձվում է ձեզ մեկնելիս:
ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ
Հենց Դուբայում են տեղեկայված բազմաթիվ շինություններ, որոնք գրանցված են Գինեսի ռեկորդների գրքում: Դրանց թվում են աշխարհի ամենաբարձր շինությունը (Burj Khalifa)՝ իր հանրահայտ ռեստորանով, որը գտնվում է շինության ամենաբարձր կետում, ինչպես և նրա նախորդ ռեկորդակիրը (Burj Al Arab), ամենաամուր շինություններից մեկը, որը դիմանում է բազմաթիվ փոթորիկների (Palm Jumeirah Island), աշխարհի մայրցամաքների տեսքով կառուցված արհեստական արշիպելագը (The World), հանրահայտ The Dubai Mall-ը, Արևելքի ամենահայտնի ակվապարկը (Wild Wadi Water Park) և այլն, և այլն:
Այստեղ կան բազմաթիվ մզկիթներ, տոնավաճառներ, շքեղ գիշերային ակումբներ և հին շինություններ, որոնք միանշանակ արժե տեսնել:
ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏ
Բազմաթիվ զվարճանքներով հագեցած ակվապարկից բացի Դուբայն առաջարկում է զբոսաշրջիկներին մի շարք այլ ժամանցի տարբերակներ՝ ջրի վրա և ջրի տակ, ինչպես շնաձկներին կերակրելը կամ զմրուխտի որոնումները ծովի հատակին:
Դուբայում կարելի է նաև շրջել շքեղ զբոսանավով, սերֆինգով զբաղվել, գոլֆ, բոուլինգ ու բիլյարդ խաղալ:
ԿԱՆՈՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ՊԵՏՔ Է ՀԵՏԵՎԵԼ ԴՈՒԲԱՅՈՒՄ
Արաբական Էմիրությունները մուսուլմանական երկիր է՝ իր գրված ու չգրված օրենքներով: Ահա դրանցից մի քանիսը, որոնք արժե իմանալ տհաճ իրավիճակներից խուսափելու համար:
ՊԱՀՎԱԾՔ
Ձախ ձեռքով որևէ բան փոխանցել խորհուրդ չի տրվում: Կանանց այստեղ ձեռքով չեն բարևում, տղամարդկանց նույնպես ցանկալի է բարևել գլխի թեթևակի խոնարհումով: Հասարակության մեջ ընդունված չէ գրկախառնվել, առավել ևս համբուրվել:
Տեղացիների հետ պետք է լինել շատ հարգալից, պահպանել որոշակի հեռավորություն: Չի կարելի նաև տեսանկարահանել տեղացիներին՝ առանց նրանց թույլտվության, առավել ևս՝ կանանց: Չի կարելի լուսանկարել նաև պետական շինությունները:
ՀԱԳՈՒՍՏ
Սա, հավանաբար, ամենից շատ անհանգստացնող հարցերից մեկն է Դուբայ մեկնողների համար: Այստեղ խորհուրդ է տրվում հնարավորինս համեստ և փակ հագուստ կրել՝ խուսափել ընդգծող ու բաց զգեստներից: Կանանց հագուստը պետք է ծածկի ուսերը, ոտքերը և կուրծքը: Իհարկե, ծովափում կանոններն այսքան խիստ չեն, բայց միայն լողազգեստով շրջել էլ հյուրանոցի տարածքում խորհուրդ չի տրվում: Գլխարկը, արևապաշտպան քսուքը ձեր պարտադիր ուղեկիցները պետք է լինեն:
ԱԼԿՈՀՈԼ
Ալկոհոլ այստեղ կարելի է գտնել միայն հյուրանոցի ռեստորանում և բարերում, ինչպես նաև Duty Free-ում: Ալկոհոլի օգտագործումը երկրում խստորեն պատժվում է: Հատկապես խիստ է այս առումով Շարժայում, որտեղ անգամ հյուրանոցներում հնարավոր է ալկոհոլ չգտնել:
ՄԶԿԻԹՆԵՐ
Ոչ մուսուլմանների մուտքը մզկիթներ արգելված է: Կան միայն երկու մզկիթ, որտեղ թույլատրվում է մուտքը. դրանք Ջումեյրա մզկիթն ու Աբու-Դաբիի Սպիտակ մզկիթն են: Վերջինս արդեն գտնվում է Աբու Դաբի էմիրատում: Մզկիթ մտնելիս պետք է հանել կոշիկները, հագուստը պետք է ծածկի մարմնի բոլոր մասերը, իսկ կանանց գլխին պետք է գլխաշոր լինի: Խոսել և աղոթողներին խանգարել նույնպես չի կարելի:
ԿԱՐԵՎՈՐ ՄԱՆՐՈՒՔ
Ձեզ հետ վերցրեք նաև փոխանցող վարդակներ կամ եռաբաշխիչներ, որովհետև վարդակներն այստեղ բրիտանական տեսակի են, այնպես որ ձեր հեռախոսը կամ նոթբուքը կարող է մնալ առանց լիցքավորման:
Ահա այսքանը: Մաղթում ենք ձեզ անմոռանալի հանգիստ Դուբայում:
In this article
- ՏՈՒՐԻԶՄ
- Burj Khalifa
- դիրհամ
- Դուբայ Burj Khalifa
- Դուբայ ամենաբարձր շենքը
- Դուբայ ավիատոմս
- Դուբայ գներ
- Դուբայ դրամական միավոր
- Դուբայ եղանակ
- Դուբայ թռիչքներ
- Դուբայ ծովափեր
- Դուբայ հյուրանոց
- Դուբայ ձմռանը
- Դուբայ Նոր տարի
- Դուբայ ուղևորություն
- Դուբայ վիզա
- Դուբայ տեսարժան վայրեր
- Դուբայ տուրեր
- Դուբայ տուրիզմ
- եղանակ
- զբոսաշրջային տուրեր
- խորհուրդներ
- խորհուրդներ զբոսաշրջիկին
- հանգիստ Արաբական Էմիրություններում
- հանգիստ Դուբայում
- հանգիստ Նոր տարվա համար
- Նոր տարի տուրեր
- որտեղ նշել Նոր տարին
- վիզա
- տեսարժան վայրեր
- տուրեր
- տուրիզմ
Join the Conversation