ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ. 6 ՏԱՐԱՆԵՐԻ ՄԵԹՈԴԸ

Ինչպե՞ս սովորել գումար տնտեսել, ինչպե՞ս ճիշտ բաշխել ընտանեկան բյուջեն: Ամենափորձված ու գործող տարբերակներից մեկը 6 տարաների մեթոդն է:

12533
ընտանեկան բյուջեի պլանավորում

Ընտանեկան բյուջեի պլանավորումը դժվար, բայց խիստ անհրաժեշտ երևույթ է: Ամենակարևոր խորհուրդը, որ տալիս են ընտանիքներին, սովորաբար ստացած եկամտից քիչ ծախսելու խորհուրդն է, քանի որ հենց չպլանավորված ծախսերն են, որ կարող են անհարմար իրավիճակի մեջ դնել մեզ ու կանգնեցնել փաստի առաջ:

Ամսական բյուջեն հարկավոր է բաժանել 6 մասի՝ 6 տարաների, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված կլինի որոշակի ծախսերի համար: Ահա թե ինչպես է գործում այս մեթոդը:

ընտանեկան բյուջեի պլանավորում

1-ԻՆ ՏԱՐԱ. ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԾԱԽՍԵՐ

(բյուջեի 55%-ը)

Այստեղ ներառվում են ընտանիքի հիմնական ծախսերը՝ սննդի, կոմունալ վճարումների, ինտերնետի, տան վարձի, տրանսպորտի, բուժման ու վարկերի գումարը: Այս ծախսերը շատ դժվար է կրճատել, այնպես որ, փորձեք գոնե չավելացնել դրանք, չվերցնել նոր վարկեր և այլն: Եվ իհարկե, խոստացեք ձեզ այս տարայից ոչ մի դեպքում գումար «պարտք» չվերցնել:

2-ՐԴ ՏԱՐԱ. ԺԱՄԱՆՑԻ ԾԱԽՍԵՐ

(բյուջեի 10%-ը)

Այս տարայի գումարը անհրաժեշտ է ինքներդ ձեզ «երես տալու» համար: Այն նախատեսված է, օրինակ, ձեր սիրելի ըմպելիքը կամ հավանած աքսեսուարը գնելու համար, թատրոն ու կինո գնալու համար: Այս գումարը դուք կարող եք տնօրինել այնպես, ինչպես կցանկանաք:

3-ՐԴ ՏԱՐԱ. ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(բյուջեի 10%-ը)

Սա ձեր ընտանիքի «ետ գցած» գումարն է, որը հարկավոր է ներդնել ինչ-որ բանի մեջ, որը ձեզ լրացուցիչ եկամուտ կարող է բերել: Այս գումարը դուք չպետք է ծախսեք, մինչև չունենաք նրանից ստացված եկամուտ: Օրինակ, կարող եք ներդնել ավանդի տեսքով և ծախսել ստացված տոկոսները: Բայց այս դեպքում էլ դուք կծախսեք ոչ թե խնայած գումարը, այլ նրա միջոցով վաստակած եկամուտը:

ընտանեկան բյուջեի պլանավորում

4-ՐԴ ՏԱՐԱ. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

(բյուջեի 10%-ը)

Այս տարայի գումարը նախատեսված է ինչպես ձեր երեխաների, այնպես էլ ձեր կրթության և ինքնակատարելագործման համար՝ գրքեր, սեմինարներ ու թրեյնինգներ, օտար լեզվի կուրսեր: Ինքներդ ձեր մեջ ներդրում անելով՝ դուք ոչ միայն ինքնակատարելագործվում եք, այլև բարձրացնում եք ձեր գինը՝ իբրև մասնագետ:

5-ՐԴ ՏԱՐԱ. ՆՎԵՐՆԵՐ

(բյուջեի 5%-ը)

Օգտագործեք այս տարայի գումարները հարազատների ու ընկերների համար նվերներ գնելու կամ բարեգործության համար: Սակայն փորձեք այս գումարը չծախսել ինքներդ ձեզ համար նվեր գնելու համար: Դուք միշտ կծախսեք ավելին, և մտերիմների նվերների վրա ստիպված կլինեք խնայել:

6-ՐԴ ՏԱՐԱ. ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ

(բյուջեի 10%-ը)

Այստեղ պետք է պահել այն գումարը, որը դուք կարող եք ծախսել խոշոր գնումների վրա՝ խնայելով մի քանի ամիս, օրինակ՝ մեքենա, կենցաղային տեխնիկա գնելու կամ ճամփորդության մեկնելու համար: Ամեն ամիս դուք պետք է այս տարայի մեջ մի փոքր ներդրում անեք: Այս տարան ոչ միայն ձեզ ապահովության զգացում կտա վաղվա օրվա հետ կապված, այլև կիրականացնի ձեր երազանքները:

ընտանեկան բյուջեի պլանավորում

Տարաների մեթոդի կիրառման հիմնական սկզբունքն այն է, որ դուք իրավունք չունեք տարաներից մեկից գումար վերցնել մյուսի համար: Դուք պետք է տվյալ ամսվա համար սամանափակվեք ուրաքանչյուր տարայի գումարով:

Հաճախ մենք ինքներս մեզ համոզում ենք, որ այդ պահի մեր քմահաճույքը իսկապես անհրաժեշտ է, որպեսզի մենք մեզ երջանիկ զգանք, իսկ կյանքը միապաղաղ ու անհետաքրքիր չլինի և հույս ենք տալիս մեզ, որ այս ծախսը էական դեր չի խաղա ու գումարը կհերիքի: Բայց որպես կանոն այդ քմահաճույքները երբեք չեն ավարտվում, հներին պարզապես նորերն են գալիս փոխարինելու: Արդյունքում գումարը միշտ չի հերիքում:

Այնպես որ, հենց այս պահից կանգ առեք, հաշվեք ամսական ձեր բյուջեն ու տեղավորեք դրանք 6 հրաշագործ տարաների մեջ:

Чувак, я знаю что ты рыскаешь по интернету в поисках хорошей порнушки. Так что тебе наверняка придутся по вкусу видосы на нашем сайте. Просто кликай по ссылке и смотри бесплатное порно https://www.faphub.tv . Здесь тебя ждёт целая гора отменной порнухи, с самыми сексапильными учками, которые просто обожают ебаться. Так что не трать время на всякую ерунду и скорее заходи на наш порно сайт!

In this article


Join the Conversation