«100 բիզնես գաղտնիքներ» գիրքը առ այսօր ամենամեծ ընդգրկումով ու ծավալով հայկական բիզնես գիրքն է: Հեղինակը բիզնես բլոգեր, մարքեթոլոգ Վահագն Դիլբարյանն է:
Վահագն Դիլբարյանի բլոգը հիմնադրվել է 2012 թվականին: Տարիներ շարունակ Վահագնը հավաքում է բիզնեսի, մարքեթինգի, ձեռներեցության ու մոտիվացիայի մասին հետաքրքիր թեմաներ ու կիսվում իր ընթերցողների հետ:
Մեր միջավայրը փոփոխության կարիք ունի: Շատ-շատերն ունեն գաղափարներ, բայց չգիտեն, թե ինչպես կարելի է սկսել, կամ սկսել են, չգիտեն, թե ինչպես պետք է զարգացնել: «Բիզնես գաղտնիքներ» բլոգի նպատակն էր կրթել մեր մասնագետներին, ծանոթացնել արտասահմանյան պրակտիկային և բիզնես գաղտնիքներին:
Վահագնը ոգևորում ու ոգեշնչում է հազարավոր երիտասարդների, ովքեր, ինչպես մեզնից յուրաքանչյուրը, ունեն նպատակներ, բայց և ունեն վախեր, կասկածներ, ինքնավստահության ու փորձի պակաս: Բայց այդպես միշտ չէ եղել, խոստովանում է Վահագնը.
Ընդամենը 5 տարի առաջ ինքս էլ մոլորված էի, ուղղության կարիք ունեի, չգիտեի, թե ինչ կարելի է անել, ինչից սկսել: Իսկ այսօր արդեն ինքս մեր օրինակով փորձում եմ տարածել այն սկզբունքը, որ մտածածը պիտի անել, ժամանակ չկա, առանց վախենալու պիտի գործել:
Իրեն տանջող բազմաթիվ հարցերի համար Վահագնը սկսեց ուսումնասիրել հաջողակ մարդկանց կյանքի ուղին, նրանց որոշումները, քայլերն ու նորարարությունները և զինվեց ամենատարբեր խնդիրների լուծումներով ու նորարար գաղափարներով:
Այն բոլոր ուսումնասիրությունները, ինչի վրա Վահագնը ծախսել է ավելի քան 4 տարի, դուք կարող եք ամփոփ տարբերակով, վերլուծություններով, մշակված ու համակարգված գտնել նրա «100 բիզնես գաղտնիքներ» գրքում:
Գրքում ներառված են բազմաթիվ օրինակներ գործարարների կյանքից, նրանց կարևորագույն որոշումներից, մարքեթինգային քայլերից, ռիսկերից ու սխալներից: Գրքի ընթերցողը կստանա իրեն հանդիպող խնդիրների 100 տարբեր լուծումներ, կիմանա 100 բիզնես գաղտնիքներ:
Հայաստանյան գործարար միջավայրի համար ինքս տալիս եմ բազմաթիվ պրակտիկ խորհուրդներ, թե ինչպես ենք աշխատել հայ գործարարների հետ, ինչից կարելի է սկսել այստեղ, ինչ մոտեցումներ ցույց տալ, որի արդյունքում մենք 3 ամսում արդեն 1 մլն դրամ աշխատեցինք: Հեշտ չէր, բայց անհնար ոչինչ չկա, ճիշտ ռազմավարություն է պետք:
Գիրքը բաղկացած է 676 էջից և 100 թեմայից: Այն ամբողջությամբ կտրում է ընթերցողին ոչինչ չանող ու միայն բողոքող իրականությունից՝ տանելով մի միջավայր, որտեղ հաղթողներն են, նրանց օրինակներն ու քայլերը, անհրաժեշտ խորհուրդները կյանքն էլ ավելի լավը դարձնելու, բիզնեսն էլ ավելի զարգացնելու համար:
Գրքի նպատակն է՝ կրթել հայ ապագա գործարարների սերնդին, ձևավորել գրագետ բիզնես մոտեցումներ: «100 բիզնես գաղտնիքները» նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ունեն նպատակներ, հետաքրքրվում կամ արդեն իսկ զբաղվում են բիզնեսով, ցանկանում են աճել, զարգանալ և ձեռք բերել մարքեթինգային հմտություններ:
Ես երազում եմ, որ մենք լինենք մրցունակ միջազգային շուկաներում, սպառող երկրից վերածվենք արտադրող, արտահանող, առաջարկող երկրի. դա է ելքը շատ աշխատատեղեր ստեղծելու համար: Մենք մեր ուղեղներն արտահանում ենք, այնինչ կարելի էր այստեղ ստեղծել ու այդ գումարը բերել Հայաստան՝ աշխարհին առաջարկելով մեր կրեատիվը, մեր ապրանքներն ու ծառայությունները: Իհարկե, այս ամենին հասնելու համար շատ աշխատանք է պետք:
«100 բիզնես գաղտնիքները» կարելի է ձեռք բերել քաղաքի բոլոր գրախանութներից, ինչպես նաև կարող եք կարդալ բավական ընդգրկուն հատված գրքից, որը Վահագնը ներկայացրել է իր բլոգում:
In this article
- ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
- ԳՐՔԵՐ
- 100 բիզնես գաղտնիքներ
- բիզնես
- Բիզնես բլոգ
- բիզնես բլոգեր
- բիզնես գաղտիքներ
- բիզնես գիրք
- բիզնես գրքեր
- բիզնես թրեյներ
- բիզնես խորհուրդներ
- բիզնես հեղինակ
- գիրք
- գրքեր
- հայերեն գրքեր
- հայկական գրքեր
- հաջողակ մարդիկ
- մարքեթինգ
- մարքեթինգային գիրք
- մարքեթինգային գործիքներ
- մարքեթոլոգ
- մոտիվացիոն գրքեր
- մոտիվացնող գրքեր
- Վահագն Դիլբարյան
Join the Conversation