ՍԽԱԼ ԿԵՑՎԱԾՔՈՎ ՆՍՏԵԼՈՒ 3 ԱՄԵՆԱՄԵԾ ՎՏԱՆԳՆԵՐԸ

Ոչ ճիշտ կեցվածքը ծխելուց պակաս վտանգավոր չէ: Այն ոչ միայն առողջությանն է վնաս, այլև ձեր տրամադրությանը, աշխատունակությանն ու հաջողությանը:  

8465

Միջին վիճակագրական գրասենյակային աշխատողը օրվա միայն 36%-ն է անցկացնում ճիշտ կեցվածքով աշխատելիս: Այլ կերպ ասած, մեկ ժամվա 38 րոպեն նա կոր մեջքով է նստում:   Մարմնի ճիշտ դիրքը, այն է՝ ուղիղ մեջք և ետ ձգած ուսեր, կօգնի խուսափել մեջքի ցավերից ու կլավացնի ձեր ֆիզիկական ինքնազգացողությունը: Այն նաև կբարելավի ձեր սոցիալական կարգավիճակն ու աշխատանքի արդյունավետությունը:

ԿԵՑՎԱԾՔՆ ԱԶԴՈՒՄ Է ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Մեջքի ցավերը ամենից հաճախ կապված են ոչ ճիշտ կեցվածքի հետ: Մինչդեռ ուղիղ ու ձիգ մեջքը լրիվ հակառակ արդյունքին է հանգեցնում: Մարդը զգում է էներգիայի ներհոսք, ազատվում է գլխացավերից ու սթրեսից, կենտրոնացումը մեծանում է, իսկ աշխատանքի արդյունավետության գործակիցը՝ կտրուկ աճում:

Շնչառական և մարսողական օրգանների ճիշտ գործունեությունը անմիջականորեն կախված է մարմնի կեցվածքից: Կորացած դիրքը նրանց թույլ չի տալիս աշխատել ինչպես հարկն է, մասնավորապես՝ ուղեղին ապահովել թթվածնի և օգտակար նյութերի անհրաժեշտ քանակությամբ: Բավական է միայն ուղղել ուսերը և մեր օրգանիզմի ճիշտ գործունեությունը արագ կվերականգնվի:

3 պատճառ մեջքը ուղղելու համար

ԿԵՑՎԱԾՔՆ ԱԶԴՈՒՄ Է ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Ուսերի՝ դեպի ետ ձգած դիրքը, բարձր պահած գլուխն ու ուղիղ մեջքը նպաստում են օրգանիզմում տեստոստերոնի արտադրմանը: Այս հանրահայտ հորմոնը ուժ ու ինքնավստահություն է հաղորդում: Տեստոստերոնի հետ արտադրվում է նաև կորտիզոլ, որն էլ պատասխանատու է սթրեսի նվազեցման համար:

Օհայո նահանգի համալսարանի ուսումնասիրություններից մեկը ցույց էր տվել, որ կես ժամ կոր մեջքով նստելը կտրուկ բարձրացնում է անհանգստության, դեպրեսիայի ու վախի մակարդակը: Իսկ ահա ուղիղ մեջքով նստելու դեպքում անհանգստությունը թուլանում է, և մարդն ավելի ինքնավստահ է զգում իրեն:

ԿԵՑՎԱԾՔՆ ԱԶԴՈՒՄ Է ՄԵՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԻՐՔԻ ՎՐԱ

Կորացած դիրքով նստելով՝ դուք նվազեցնում ենք ձեր առաջնորդական հատկանիշները: Թեդ ելույթներից մեկի ժամանակ սոցիալական հոգեբան Էմի Քադդին խոսում էր այն մասին, թե ինչպես է մարմնի լեզուն կազմավորում մարդու անհատականությունը: Նա համեմատության եզր էր անցկացնում կենդանական աշխարհի հետ՝ ուշադրություն հրավիրելով ուժեղ ու գերիշխող կենդանիների վեհ ու ինքնավստահ կեցվածքի և հակառակը՝ իրենց անուժ ու թույլ համարող կենդանիների կծկված ու խեղճ տեսքի վրա:

Մարդիկ նույնպես անգիտակցաբար կրկնում են այդ պահվածքը: Ինքնավստահ պահվածքը տալիս է ազդեցիկության ու իշխանության զգացողություն, մինչդեռ անինքնավստահ պահերի մենք նստում ենք կորացած մեջքով, ձեռքերը խաչում ենք կրծքավանդակին և ասես փորձում ենք պաշտպանվել դիմացինից: Մինչդեռ մեջքն ուղղելու և ուսերը ձգելու դեպքում ձեր մեջ անմիջապես անհրաժեշտ չափով ինքնավստահություն կզգաք:

Էմիի խորհուրդը շատ օգտակար է:

Ցանկացած կարևոր ելույթից կամ հարցազրույցից առաջ ընդունեք սուպերմենի դիրք, երկու րոպեով ուղղեք մեջքը, ոտքերը դրեք ուսերի լայնությամբ, ձեռքերը՝ կոնքերին:

Վերջ: Դուք պատրաստ եք:

In this article


Join the Conversation