10 ՄԱՐԴ, ՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԵՆ ՀԱՍԵԼ ՈՉ ԱՆՄԻՋԱՊԵՍ

Ձեզ ենք ներկայացնում հաջողակ մարդկանց տասնյակ, ովքեր հաջողության են հասել բավական հասուն տարիքում և ապացուցում են, որ երբեք ուշ չէ նոր գործ սկսելու, նոր մասնագիտություն յուրացնելու համար, իսկ եթե ձեր գործը լավ եք անում, հաջողությունը ուշ թե շուտ ձեզ էլ հյուր կգա:

9216
մարդիկ, որ հաջողության են հասել ոչ անմիջապես

Մի հուսահատվեք, եթե դեռ չեք կարողանում գտնել ձեր գործը: Հաջողությունը ոչ միշտ է անմիջապես գալիս:

Շատ մարդիկ սկսում են վերանայել իրենց կյանքը միայն 30-ին մոտ և հասկանում են, որ դեռ կարգին բան չեն ստեղծել: Մեծ մասն, իհարկե, հուսահատվում է՝ մտածելով, որ արդեն ուշ է ինչ-որ բան փոխելու համար և մնում է միայն հաշտվել կյանքի ընթացքի հետ, իսկ մյուսները բոլորովին այլ ճանապարհ են ընտրում: 

ՌԵՅ ՔՐՈՔ, McDONALD’S-Ի ՀԻՄՆԱԴԻՐԸ

Մինչև 52 տարեկան զբաղվում էր թղթե բաժակների վաճառքով:

մարդիկ, որ հաջողության են հասել ոչ անմիջապես

«1954 թվականին ես 52 տարեկան էի, շաքարախտ ունեի և հոդաբորբ: Բժիշկները հեռացրել էին լեղապարկս և վահանաձև գեղձիս մեծ մասը: Ես բացարձակ ոչ մի հավատ չունեի ապագայի հանդեպ»:

Այսպես էր հիշում Ռեյ Քրոքը այն ճակատագրական պահը, երբ ծանոթացավ Մաքդոնալդ եղբայրների հետ: Ի հավելումն բազմաթիվ հիվանդություներին՝ նա նաև հարուստ չէր և թեթևակի խլություն ուներ: Նա հայտնի ձեռնարկատեր էր, բայց նրա բոլոր նախաձեռնությունները մեկը մյուսի հետևից ձախողվում էին: Երբ 1954 թվականին նրան պետք էր կանխիկ $15 000 Մաքդոնալդսի լիցենզիան գնելու համար, ոչ մի բանկ չհամաձայնվեց գումար տալ նրան:

Նա ստիպված եղավ տունը և ապահովագրությունը գրավ դնել, ինչից հետո ապրեց ևս 30 տարի և աշխատեց ավելի քան 600 միլիոն դոլար:

ՀԵՐԼԱՆԴ ԴԵՅՎԻԴ ՍԱՆԴԵՐՍ, ԳՆԴԱՊԵՏ ՍԱՆԴԵՐՍ, KFC

40 տարեկանում որոշել է տապակած հավ հյուրասիրել իր բենզալցակայանի հաճախորդներին:

Սննդի այս ցանցի հիմնադրի ճակատագիրը շատ բարդ էր դասավորվել. նրա հայրը վաղ էր մահացել, մայրը ստիպված էր շատ աշխատել, իսկ ինքը պատասխանատու էր տան սննդի համար: Նաև ստիպված էր աշխատել 10 տարեկանից, փոխել տարբեր մասնագիտություններ: 12 տարեկանում ստիպված էր հեռանալ տնից, որովհետև չէին դասավորվել հարաբերությունները խորթ հոր հետ:

մարդիկ, որ հաջողության են հասել ոչ անմիջապես

«Ես կարծում եմ, որ տապակած ճուտը Ամերիկյան Հյուրասիրություն Խորհրդանիշն է: Հենց այդպես, մեծատառերով: Եվ կարևոր չէ, թե ով է նստած քո սեղանի առջև՝ թագավոր, մեծահարուստ, թե սովորական մարդ: Եթե քեզ մոտ հյուր է եկել, քո պարտքն է նրան լավ կերակրել»,- այսպես էր ասում Հերլանդ Սանդերսը:

ՋՈԱՆ ՌՈՈՒԼԻՆԳ, «ՀԱՐՐԻ ՓՈԹԵՐԻ» ՀԵՂԻՆԱԿԸ

Մինչև 31 տարեկանը միայնակ մայր էր՝ նպաստի հույսին:

Վեպի գաղափարն առաջացավ 1990 թվականին: Հետագա 7 տարվա ընթացքում Ջոանը կորցրեց աշխատանքը և բաժանվեց ամուսնուց: Նա ապրում էր աղքատության մեջ, մինչև չհրատարակեց իր առաջին վեպը 1997 թվականին:

մարդիկ, որ հաջողության են հասել ոչ անմիջապեսԱյժմ նա ամենավաճառվող հեղինակն է Մեծ Բրիտանիայում: Ընդամենը 5 տարում նա անցավ մի ամբողջ ճանապարհ՝ աղքատությունից մինչև մուլտիմիլիոնատերի կարգավիճակին հասնելով:

ԱՄԱՆՍԻՈ ՕՐՏԵԳԱ, ZARA-Ի ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ

Մինչև 37 տարեկան աշխատել է որպես օգնական խանութում:

Ընտանիքի աղքատության պատճառով Ամանսիոն չի կարողացել ավարտել անգամ միջնակարգ դպրոցը և 13 տարեկանից աշխատում էր որպես առաքիչ վերնաշապիկների խանութում: 37 տարեկանում նա կարողացավ բացել իր տրիկոտաժային արտադրամասը:

մարդիկ, որ հաջողության են հասել ոչ անմիջապեսՍկզբից նա և իր կինը՝ Ռոսալիան, խալաթներ, գիշերազգեստներ ու կանացի ներքնազգեստ էին կարում իրենց տան հյուրասենյակում: Երբ մի օր հաճախորդը սպիտակեղենի խոշոր պատվերը չեղյալ համարեց, ամուսինները սկսեցին մտածել իրենց արտադրանքը ինքնուրույն վաճառելու մասին, որպեսզի կարողանան փրկել իրենց բիզնեսը:

Այդպես 1975 թվականին հայտնվեց նրանց փոքրիկ խանութը՝ Zorba-ն: Ամանսիոն այդ ժամանակ 40 տարեկան էր: Իսկ 2012 թվականին Օրտեգան ճանաչվեց Եվրոպայի ամենահարուստ մարդը: Այսoր Օրտեգայի hոլդինգում ներառված են այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Zara, Massimo Dutti, Bershka, Oysho, Pull & Bear, Zara Home, Stradivarius և այլն:

ՀԱՐՐԻՍՈՆ ՖՈՐԴ, ԴԵՐԱՍԱՆ ԵՎ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ

Մինչև 30 տարեկան հյուսն էր:

1968 թվականին նա նկարահանվեց Zabriskie Point կինոժապավենում, բայց նրա մասնակցությամբ բոլոր կտորները չներառվեցին ֆիլմում:

մարդիկ, որ հաջողության են հասել ոչ անմիջապեսՆա որոշեց թողնել դերասանական կարիերան և զբաղվել հյուսնությամբ, երբ մի օր նրան պատահաբար տեսավ ռեժիսոր Ջորջ Լուկասը և հիավիրեց մասնակցելու «Ամերիկյան գրաֆիտտի» ֆիլմի նկարահանումներին: Ֆորդն այդ ժամանակ արդեն 30 տարեկան էր:

ՄԵՐԻ ՔԵՅ ԱՇ, MERY KEY ԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԸԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄԱԴԻՐ

Մինչև 45 տարեկան աշխատել է որպես վաճառքի գործակալ:

25 Տարի Մերի Քեյն աշխատում էր որպես վաճառքի գործակալ՝ այդպես էլ չունենալով առաջընթաց աշխատավայրում: Նա 45 տարեկան էր, երբ որոշեց դուրս գալ աշխատանքից և գիրք գրել կանանց ու բիզնեսի մասին: Գիրք գրելու ընթացքում այն վերածվեց իդեալական ընկերության բիզնես-պլանի, և նա որոշեց սկսել մաշկի խնամքի միջոցների վաճառքով զբաղվել: 1963 թվականին Մերի Քեյը ամուսնու հետ հիմնեց Mary Kay Cosmetics ընկերությունը $5000 սկզբնական կապիտալով:

մարդիկ, որ հաջողության են հասել ոչ անմիջապես

«Ես ցանկանում էի ստեղծել ընկերություն, որը հնարավորություն կտար յուրաքանչյուր կնոջ, որն ընտանիք ուներ և երեխաների էր դաստիարակում, ղեկավարել նաև իր կարիերան»,- ասում էր Մերին:

ՀԵՆՐԻ ՖՈՐԴ, FORD MOTOR COMPANY-Ի ՀԻՄՆԱԴԻՐ

Հիմնել է իր ընկերությունը 40 տարեկանում:

Նա ծնվել էր Իռլանդիայից ներգաղթածների ընտանիքում, երիտասարդության տարիներին փախավ տնից և մեկնեց Դեթրոիթ աշխատելու: Մինչև 36 տարեկանը ինժեներ-մեխանիկ էր աշխատում Էդիսոնի ընկերությունում:

մարդիկ, որ հաջողության են հասել ոչ անմիջապեսԱռաջին ավտոմեքենան ստեղծեց 30 տարեկանում, իր սեփական ընկերությունը հիմնեց՝ միայն 10 տարի անց: Ընկերությունը հաջողության հասավ 1908 թվականին՝ թողարկելով Ford T ավտոմեքենան, երբ Հենրի Ֆորդն արդեն 45 տարեկան էր:

ՈՒՐՍՈՒԼԱ ԲԵՐՆՍ, XEROX ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ

Մինչև 32 տարեկան կատարում էր մանր գործեր Xerox-ում:

Ուրսուլան ծնվել էր Մանհեթթենի հետամնաց թաղամասերից մեկում՝ Ստորին Իսթ-Էնդում: Նա մանկությունն անց է կացրել չքավորների համար նախատեսված տներում:

մարդիկ, որ հաջողության են հասել ոչ անմիջապես

Կրթություն ստանալով՝ նա 1980 թվականին սկսեց պրակտիկա անցնել Xerox ընկերությունում: Իսկ 2009 նա դարձավ ընկերության գործադիր տնօրենը՝ դառնալով նաև առաջին սևամորթ կինը, ով գլխավորում էր ամերիկյան խոշոր ձեռնարկություն:

ՇԵԼԴՈՆ ԱԴԵԼՍՈՆ, LAS VEGAS SANDS-Ի ՀԻՄՆԱԴԻՐ

Մինչև 30 տարեկան վաճառում էր շամպուններ և ապակի լվանալու հեղուկներ:

Թողել է դպրոցը 12 տարեկանում և զբաղվել՝ ինչով ասես, թերթ ծախել փողոցում, անձեռոցիկներ, օճառ ու շամպուն վաճառել հյուրանոցներին, աշխատել որպես անշարժ գույքի գործակալ, եղբոր հետ փորձել ընկերություն հիմնել:

մարդիկ, որ հաջողության են հասել ոչ անմիջապես

Նրա հոր գլուխն արդեն պտտվում էր որդու նախաձեռնած գործերից ու հետաքրքրությունների լայն շրջանակից: Բոսթոնցի սսովորական տաքսիստ լինելով՝ նա տղային ասում էր. «Դու ասես ձիու կեղտ լինես. դու ամենուր ես»:

Սկզբում նա հիմնեց համակարգչային ցուցահանդես Լաս-Վեգասում, իսկ 1988 թվականին ի վերջո հիմնեց Las Vegas Sands կորպորացիան՝ աշխարհի ամենամեծ խաղատունը: Այդ ժամանակ նա արդեն 55 տարեկան էր:

ՄԱՆՈՅ ԲԽԱՐԳԱՎԱ, 5-HOUR ENERGY ԷՆԵՐԳԵՏԻԿԻ ՍՏԵՂԾՈՂ

Մինչև 30 տարեկան վանական էր Հնդկաստանի լեռնային մենաստաններից մեկում:

մարդիկ, որ հաջողության են հասել ոչ անմիջապես

Իսկ հետո եկավ ԱՄՆ և դարձավ բիզնեսմեն՝ հիմնելով ընկերություն, որը զբաղվում էր 5-Hour Energy էներգետիկի արտադրությամբ: Նա կարողացավ իր կյանքն ամբողջությամբ գլխիվայր շրջել՝ մենակյացից վերածվելով միլիարդատիրոջ:

ԱՆԴՐԵԱ ԲՈՉԵԼԼԻ, ԵՐԳԻՉ

Մինչև 33 տարեկան նվագում էր դաշնամուր բառերում:

12 տարեկանում նա ամբողջությամբ կուրացավ: Ողջ կյանքում նա երազել էր դառնալ օպերային երգիչ և որոշեց մեկնել Թուրին, որտեղ վոկալ էր պարապում հայտնի տենորի հետ, իսկ գիշերը գումար էր աշխատում տարբեր խմբերում դաշնամուր նվագելով:

մարդիկ, որ հաջողության են հասել ոչ անմիջապես

1992 թվականին նա հաջողությամբ անցավ լսումները իտալացի հանրահայտ ռոք-երգիչ Զուկկերոյի մոտ: Երբ նրա ձայնագրությունը հայտնվեց Լուչանո Պավարոտտիի մոտ,նրա կարիերան վերելք ապրեց: Հիմա նա օպերային ամենահայտնի երգիչներից մեկն է:

ԷՆԳ ԼԻ, ՌԵԺԻՍՈՐ

Մինչև 36 տարեկանը գործազուրկ է եղել:

Էնգ Լին ԱՄՆ-ում ուսումնասիրել է կինոարտադրություն և նկարել է մեկ-երկու հաջող ուսանողական ֆիլմ: Բայց դրանից հետո գործն առաջ չգնաց, և վեց տարի նա մնաց գործազուրկ:

մարդիկ, որ հաջողության են հասել ոչ անմիջապես

Միայն 1990 թ.-ին, երբ նա արդեն 36 տարեկան էր, նրա սցենարը հաղթեց մրցույթում, ինչից հետո սկսվեց նրա ռեժիսորական կարիերան: Հիմա Էնգ Լին հայտնի է ամբողջ աշխարհով, նրա ֆիլմերից են՝ «Դարանած վագր, թաքնված վիշապ», «Հալք», «Սապատավոր լեռը» և «Պիի կյանքը» ֆիլմերը:

Այնպես որ, մի հուսահատվեք, այլ շարունակեք փնտրել: Երբեք ուշ չէ գտնել այն գործը, որով իսկապես ուզում եք և կարող եք զբաղվել:

In this article


Join the Conversation