Մի թռչուն շատ երկար ժամանակ ապրում էր վանդակի մեջ: Հաճախ նա վանդակի ճաղերի միջով նայում էր պատուհանից այն կողմ, որտեղ երևում էին ծառերն ու կանաչ դաշտավայրը:
Նա տեսնում էր այլ թռչունների, որոնք ուրախ ճախրում էին ազատության մեջ, և մտածում էր, թե այդ ինչպես է՝ զգալ, որ արևը ջերմացնում է մեջքդ, քամին տարածում է թևերդ, իսկ դու սլանում ես երկնքով մեկ ու թռիչքի ընթացքում մլակներ ես որսում:
Երբ թռչնակը մտածում էր այս մասին, նրա սիրտը սկսում էր ավելի հաճախակի զարկել: Նա նստում էր վանդակի իր ձողին և, խորը շնչելով, գրեթե զգում էր հավանական թռիչքի թրթիռը:
Երբեմն մեկ այլ թռչուն գալիս նստում էր պատուհանի գոգին, հանգստանում էր մի քիչ և ուսումնասիրում վանդակում նստած թռչնակին: Նա գլուխը թեքում էր մի կողմի վրա՝ ասես հարցնելով ինքն իրեն՝ մի՞թե հնարավոր է նաև այսպես: Թռչունը վանդակի մեջ: Անհավատալի է:
Այդպիսի պահերի թռչունն իրեն զգում էր աշխարհի ամենադժբախտը: Նրա փոքրիկ ուսերը հուսահատ իջնում էին ներքև, կոկորդին ասես ինչ-որ բան էր կանգնում, իսկ սիրտը ճմլվում էր տանջող թախիծից:
Մի օր թռչնակի տերը մոռացավ և վանդակի դուռը բաց թողեց: Նա նստել և նայում էր վանդակից դուրս՝ արդեն բաց դռան միջով: Նա տեսնում էր թռչուններին, որ ճախրում էին ազատության մեջ, տեսնում էր, թե ինչպես է արևը ջերմացնում նրանց, իսկ քամին տատանում նրանց փետուրները: Թռչնակի հուզմունքն էլ ավելի աճեց, երբ նա տեսավ, որ պատուհանը նույնպես բաց է:
Այդպես նա դեռ երկար, շատ երկար մտածում էր, մինչև մայրամուտին վերադարձավ նրա տերը ու փակեց վանդակի դուռը: Նա նախընտրեց ապահովությունը ազատությանը, իսկ դո՞ւք…
In this article
- ԱՌԱԿՆԵՐ
- ազատ թռիչք
- ազատության մասին
- ազատություն
- առակ ազատության մասին
- առակ ընտրության մասին
- առակ թռչունի մասին
- առակներ
- ընտրության իրավունք
- ընտրության իրավունքի մասին
- թռիչք
- թռիչքի մասին
- թռչունը վանդակի մեջ
- թռչունի մասին
- թռրուն
- հետաքրքիր պատմություն
- մոտիվացիա
- մոտիվացնող առակ
- մոտիվացնող պատմություն
- պատմություններ
- վանդակ
- վանդակի մեջ
Join the Conversation