Այս լուսանկարների խմբագրիչները գրեթե ոչնչով չեն զիջում Photoshop-ին, բացի այդ նրանց շատ հեշտ ու հաճելի է օգտագործել:
Պարզապես վերբեռնեք լուսանկարը, փոփոխեք, ինչպես ուզում եք և պահպանեք ստացված գլուխգործոցը համակարգչի մեջ: Ներկայացված խմբագրիչներն անվճար են, մի մասի մեջ, իհարկե, առկա են վճարովի հավելյալ ծառայություններ, սակայն անվճարներն էլ լիուլի բավական են լուսանկարը հրաշալի տեսքի բերելու համար:
Pixlr (Express, Editor)
Pixlr Editor-ը թերևս ամենահայտնի ու ամենալավ օնլայն խմբագրիչներից մեկն է՝ գործառույթների լիարժեք համակարգով: Իր հնարավորությունների մասշտաբով հիշեցնում է Photoshop-ը: Այն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները, ֆիլտրերը, հասանելի է 25 լեզուներով և թույլ է տալիս նկարը ներբեռնել տարբեր ֆորմատներով՝ JPG-ից մինչև TIFF: Նկարը կարելի է ներբեռնել համակարգչի մեջ կամ միանգամից տարածել Facebook-ում, Flickr-ում կամ Picasa-ում:
Եթե այս ամբողջ մեծ համակարգը ձեզ անհրաժեշտ չէ, ապա կարող եք օգտվել իսկապես շատ արագ խմբագրիչից Pixlr Express-ից: Այստեղ կարելի է կոլաժ պատրաստել կամ լուսանկարվել վեբ-տեսախցիկով և խմբագրել նկարը: Pixlr Express-ի միջոցով կարող եք կտրել նկարը, փոխել պայծառությունը, լուսային էֆեկտներ դնել, գրառումներ կատարել նկարի վրա, տարբեր ֆիլտրեր, շրջանակներ ու սթիքերներ դնել: Վերջինները տոների հետ կապված անընդհատ թարմացվում են:
PicMonkey
PicMonkey-ը շատ հարմար օնլայն խմբագրիչ է, որտեղ նկարները կարելի է ներբեռնել Flickr-ից, Dropbox-ից, Facebook-ից կամ համակարգչից: Խմբագրել կարելի է հետևյալ բաժիններով՝ հիմնական էֆեկտներ, make up, տեքստուրաներ, սթիքերներ, թեմատիկ էֆեկտներ: Միայն թե մի էֆեկտից մյուսին անցնելու համար հարկավոր է հաստատել կամ չեղարկել օգտագործված ֆիլտրը:
Այստեղ կարելի է նաև կոլաժ ստեղծել, այցեքարտ կամ Facebook-ի ետնապատկեր սարքել՝ օգտվելով առաջարկվող պատրաստի չափսերից: Ծրագիրն անվճար է, սակայն որոշ նոր թեմատիկ էֆեկտներ օգտագործելու համար հարկավոր է վճարել:
Fotor
Fotor-ը շատ հարմար է, պարզ ու գրավիչ: Ներառում է իր մեջ հիմնական էֆեկտները, clip-art-եր, շրջանակներ, տեքստային հավելումներ, հնարավորություն է տալիս կոլաժներ և շնորհավորական բացիկներ պատրաստել:
Կա նաև «Beauty» բաժին՝ հատուկ աղջիկների համար, որտեղ կարելի է նոր make up անել, թաքցնել դեմքի թերությունները, լավացնել դեմքի գույնը և անգամ ձևը: Կարելի է նաև ավելացնել տարբեր փայլային էֆեկտներ, պատրաստել սև ու սպիտակ լուսանկար: Երբ նկարը պատրաստ լինի, կարող եք անմիջապես տարածել Facebook-ում, Twitter-ում, Flickr-ում, Picasa-ում կամ միանգամից տպել ձեր համակարգչի տպիչի միջոցով: Fotor-ի վճարով էֆեկտները առանձնացված են կանաչ տարբերանշանով:
Befunky
BeFunky-ի էֆեկտների բազան իսկապես հսկայական է: Մի մասը սակայն վճարովի են, և նշված են դեղին աստղիկներով: Այս ծրագրի միջոցով կարող եք կոլաժներ ստեղծել, խմբագրել նկարները տարբեր էֆեկտներով, շրջանակներով, տեքստուրաներով, մուլտային և տեքստային տարբերեր հավելումներով, իսկ ավարտելուց հետո՝ պահպանել Facebook-ում, Dropbox-ում կամ Google Drive-ում::
Pho.to
Pho.to–ն ներառում է տարբեր էֆեկտներ, խմբագրման գործիքներ, մուլտային հավելումներ: Այստեղ կարելի է շնորհավորական բացիկներ պատրաստել, տարբեր սոց. ցանցերի ավատարներ, օգտվել շրջանակների ու ֆիլտրերի մեծ ընտրանուց: Կարելի է գեղեցկացնել դեմքը, վերացնել կնճիռները, հետքերը, սպիտակեցնել ատամները և հեռացնել կարմիր գույնը աչքերից:
PhotoMania
PhotoMania-ն հզոր և անվճար խմբագրիչ է լուսանկարների համար՝ հսկայական քանակությամբ էֆեկտներով և գործիքներով: Կայքում կարելի է գտնել բազմաթիվ շրջանակներ տարբեր թեմաներով (ծովափնյա հանգիստ, գովազդային վահանակի էֆեկտ, իլյուզիաների էֆեկտներ, ամսագրի շապիկի նկարի էֆեկտ և այլն):
Որևէ տոնի մոտենալու ժամանակ հայտնվում է համապատասխան բաժին՝ նվիրված հենց այդ տոնին՝ Նոր տարի, Սուրբ Վալենտինի օր և այլն:
Իսկ ի՞նչ լուսանկարների խմբագրիչ եք օգտագործում դուք:
In this article
- ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
- Befunky
- Fotor
- Pho.to
- PhotoMania
- Photoshop ծրագիր
- Picasa
- PicMonkey
- Pixlr Editor
- Pixlr Express
- թվային ֆոտոխցիկ
- ինչպես լուսանկար խմբագրել
- ինչպես լուսանկարել
- ինչպես փոփոխել լուսանկարը
- ինչպես փոփոխել նկարը
- լուսանկար
- լուսանկարիչներ
- կայքեր լուսանկարների համար
- նկարների գունավորում
- նկարների ձևավորում
- նկարների ձևափոխում
- օնլայն photoshop
- օնլայն ծրագիր լուսանկարների համար
- օնլայն ֆոտոշոփ
- ֆոտո
- ֆոտոխցիկ
- ֆոտոշոփ
- ֆոտոշոփ անել
- ֆոտոշոփ ծրագիր
Join the Conversation