Նախևառաջ եկեք հասկանանք՝ ի՞նչ է նշանակում հարմարավետության գոտի: Հարմարավետության գոտին գտնվում է մեր ուղեղում և շրջապատված է դարպասներով, որոնց ցուցանակները ցույց են տալիս, թե որ կողմ շարժվենք՝ «Գնա այնտեղ, այնտեղ լավ կլինի» կամ «Այդտեղ մի գնա, ինչի՞դ է պետք»:
Հարմարավետության գոտին սովորությունների, մտքերի և գործողությունների շղթա է, որոնք մեզ ծանոթ են, հարազատ, և մենք սովորել եք ապրել դրանց հետ: Այն ամենը, ինչ մեզ ծանոթ է, լավն է, ինչ անսովոր ու անծանոթ՝ պարզապես չարիք:
Շատերը հարմարավետության գոտին շփոթում են կենցաղային հարմարավետության հետ. նրանց թվում է, թե հարմարավետության գոտի նշանակում է ունենալ մեքենա, տուն, շքեղություններ, անձնական օգնական և այլն: Թվում է, թե դա մոտավորապես այսպիսի զգացողությունն է. «Ես ունեմ այն ամենը, ինչ ուզում եմ, և կարող եմ թույլ տալ ինձ ապրել իմ ցանկացած ձևով»: Բնական է, որ այսպիսի պատկերացումների ֆոնին փոփոխությունները սարսափելի ու «անհարմարավետ» կթվան:
Իրականում հարմարավետության գոտուց մենք փորձում ենք դուրս գալ ամեն անգամ, երբ ստիպված ենք որևէ նոր բան անել: Եվ վախենալով ու ետ քաշվելով՝ մենք կորցնում ենք մեզ ընձեռնված հնարավորությունները: Օրինակ, գրասենյակային մի աշխատող կարող էր կրկնակի աշխատավարձ ստանալ ու դառնալ բաժնի ղեկավար, եթե չվախենար իր մեջ զարգացնել ղեկավարման կարողություններ, կամ երիտասարդը ընկերուհի կունենար, եթե չվախենար աղջիկների հետ ծանոթանալուց և նրանց ուշադրության արժանացնելուց: Ուսանողը կկարողանար մասնակցել հրաշալի փոխանակման ծրագրի, եթե ամեն օր ժամանակ հատկացներ անգլերենի իմացությունը բարելավելուն և չվախենար անգլերեն բանավոր շփումից:
Եթե այս բոլոր մարդիկ դուրս չեն գալիս իրենց հարմարավետության գոտիներից, ապա մնում են որպես սովորական գրասենյակային աշխատող, միայնակ երիտասարդ կամ ուսանող, ով բաց է թողնում իրեն ընձեռնված հրաշալի հնարավորությունը:
Մարդիկ իսկապես վախենում են փոփոխություններից, անգամ եթե դա հենց իրենց համար պետք է արվի: Նրանք այնքան են վախենում առավոտյան արթնանալ և տեսնել, որ աշխարհը փոխվել է, և, օրինակ, իրենց փափուկ հողաթափերը առաջվա տեղում չեն, որ նախընտրում են խոնարհաբար ընդունել այն ամենը, ինչ տեղի է ունենում իրենց կյանքում: Թեև շատ հաճախ նրանց կյանքում վաղուց ոչ մի բան տեղի չի ունենում:
Նրանք նախընտրում են ապրել՝ իրականացնելով իրենց հնարավորությունների 50%-ը միայն: Միևնույն ժամանակ նրանք գիտեն, որ մարդը կարող է իրականացնել իր 100%-ը, բայց կարծում են, որ դա միանշանակ իրենց դեպքը չէ: Իրենք առանց այդ էլ գոհ են իրենց ունեցածով: Տաքուկ ծածկոցների տակ նրանք չեն էլ նկատում, որ այդ ծածկոցը հաճախ մամուռ է հիշեցնում, և որ իրականում ոչինչ չի խանգարում ծածկոցը դեն նետել և անել ևս մեկ քայլ կյանքն ավելի լավը դարձնելու համար:
ԵԼՔ
Որպեսզի կյանքը եռա ձեր շուրջը, այլ ոչ թե տարածվի ճահճի նման, հարկավոր է շարժում, զարգացում և, որքան էլ սարսափելի թվա, փոփոխություններ: Հավատացեք, բոլորովին դժվար չէ մի օր անել ինչ-որ բան այլ կերպ, ոչ այնպես, ինչպես արել եք միշտ:
Ամենադժվարն առաջին քայլն է: Եթե անում եք ինչ-որ բան առաջին անգամ, շատ բնական է, որ ձեզ այնքան էլ հարմարավետ չզգաք: Սովորաբար մարդիկ, իրենց անհարամար զգալով, մեկ քայլ հետ են անում, փախչում են այդ անհրամավետության զգացողությունից, մարդկանց քննադատությունից, դժվարություններից, ծաղրանքի ենթարկվելուց: Մարդիկ ետ քայլ են անում և վերջ. չկա ապագա, և նրանց հնարավորություններն այդպես էլ չիրականացած կմնան: Հիշեք, չկա զարգացում առանց անհարամավետության:
Եվ ուրեմն, ինչ անել, որպեսզի հարմարավետության գոտուց դուրս գաք առանց կորուստների և շարժվեք դեպի ձեզ սպասող հաջողությունը:
Եթե մենք շարունակենք անել այն, ինչ անում ենք, ապա կշարունակենք ստանալ այն, ինչ ստանում ենք:
Սթիվեն Քովի
Պետէ հետևել այս պարզ խորհուրդներին՝ հարմարավետության գոտուց դուրս գալու համար:
1. Սկսեք փոքրիկ բաներից. պարտադիր չէ կյանքը կտրուկ փոփոխել: Գտեք ամենահեշտ բանը, որից կարելի է սկսել: Իսկ հետո կավելանա նաև վճռականությունը: Սկսեք շրջապատից: Ինչպե՞ս այն կարելի է փոխել: Ավելացնել ինչ-որ մեկին, իսկ գուցե պակասեցնե՞լ: Կամ գուցե կա նոր միջավայրում հայտնվելո՞ւ հնարավորություն: Օրինակ, պարերի հաճախել և հայտնվել դրական ու կենսախինդ մարդկանց միջավայրում: Կարելի է փոփոխություններ անել աշխատասեղանի վրա կամ տեղափոխել տան կահույքը:
2. Հաճույք ստացեք այդ փոփոխություններից, գովեք ինքներդ ձեզ և ոչ թե արդյունքի համար, այլ կատարած գործողության: Պետք է առաջ շարժվել փոքրիկ քայլերով և ամեն քայլից հետո խրախուսել ինքներդ ձեզ: Դուք առաջ եք շարժվում, և դա ամենակարևոր բանն է: Դուք դուրս եք գալիս հարմարավետության գոտուց:
3. Հիշեք ձեր նպատակի մասին, ինչո՞ւ եք դա անում, ինչո՞ւ է դա կարևոր ձեզ համար: Գուցե դրանից կշահի ձեր ընտանիքը, կամ ձեր գործերն ավելի լավ կգնան, գուցե դուք կսկսեք զբաղվել այն գործով, որն իսկապես սիրում եք, որևէ նոր բան կսկսեք անել, ձեր կյանքը կդառնա ավելի վառ ու հետաքրքիր: Հիշեք, թե հանուն ինչի եք ցանկանում հաղթահարել այդ անհարմարավետությունը:
4. Ձեզ համար խրախուսական մրցանակներ հորինեք, կլինի դա համեղ ուտելիքը, արժանի հանգիստը կամ ինչ-որ իրադարձության մասնակցելը:
Ձեզ շրջապատում են շատ պարզ ու ակնհայտ որոշումներ, որոնք կարող են էականորեն մեծացնել ձեր եկամուտը, ազդեցությունը, հաջողությունը, բայց կա մի կարևոր խնդիր, դուք դրանք չեք տեսնում:
Ջեյ Աբրահամ
Մեր բոլոր երազանքները, ցանկությունները, հաջողությունը, ամեն ինչ մեր հարմարավետության գոտուց դուրս է: Դուրս եկեք այնտեղից, և կբացահայտեք նոր կարողություններ ձեր մեջ և նոր հնարավորություններ՝ ձեր կյանքում:
Join the Conversation